Յունկերություն, խոշոր ազնվական հողատերերի դաս Գերմանիայում։ Առաջացել է 16- րդ դարում Արևելյան Պրուսիայում, սոցիալական հիմքն էր ազնվական-ասպետությունը։ Յունկերության առաջացման տնտեսական նախադրյալը հացի պահանջարկն էր Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և նրա արժեքի բարձրացումը համաշխարհային շուկայում։

ԿալվածքներըԽմբագրել

Ցունկերները իրենց կալվածքներում ունեին տոհմակալվածաաիրական (վոտչինային) իրավասություն և ոստիկանական իշխանություն։ Տնտեսության, պետ-քաղաքական, ռազմական, ոլորտներում Յունկերությունն ուներ գերիշխող դիրք, որը նշանակալիորեն կանխորոշեց Պրուսիայում, ապա Գերմանիայում ռազմաոստի կանական, բյուրոկրատական վարչակարգի ստեղծումը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման պրուս, ուղին (տես Ագրարային հարց) ամրապնդել է Յունկերության տնտեսական վիճակը և նրա ղեկավար դերը պետության մեջ։ Գերմանիայում իմպերիալիզմը ձևավորվել է որպես յունկերական-բուրժուական։ Յունկերությունը, հարյուրավոր տարիներ լինելով զավթողական պատերազմների կազմակերպիչ, Գերմանիայի ամբողջ տարածքում պահպանել է իր հիմնական տնտեսական և քաղաքական դիրքերը, ընդհուպ մինչև 1945 թվականին հիտլերյան Գերմանիայի ջախջախումը։

Ետպատերազմյան տարիներԽմբագրել

Ետպատերազմյան տարիներին Արևելյան Գերմանիայում անցկացրած դեմոկրատական հողային ռեֆորմով Յունկերությունը այստեղ որպես դասակարգ վերացել է։ Արևմտյան Գերմանիայում յունկերները խոշոր կապիտալիստական գյուղատնտեսության ձեռնարկատերեր են, որոնք սերտորեն կապված են ֆինանսական մոնոպոլիստական կապիտալի հետ և միլիտարիզմի ու ռևանշիզմի հենարանն են այստեղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 133