Լուչանո Բեկկիո

արգենտինացի ֆուտբոլիստ

Լուչանո Էկտոր Բեկկիո (իսպ.՝ Luciano Héctor Becchio, դեկտեմբերի 28, 1983(1983-12-28)[1][2][3], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս հարձակվողի դիրքում

Լուչանո Բեկկիո
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1983(1983-12-28)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 187 սմ
Քաշ 85 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Պատանեկան կարիերա
2002-2003 Բոկա Խունիորս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2005 Իսպանիա Մալյորկա Բ 29 (5)
2004—2005  Իսպանիա Մուրսիա 16 (3)
2005—2006  Իսպանիա Տերասսա 24 (2)
2006—2007 Իսպանիա Բարսելոնա Բ 10 (0)
2006—2008 Իսպանիա Մերիդա 50 (28)
2008—2013 Անգլիա Լիդս Յունայթեդ 190 (76)
2013—2015 Անգլիա Նորվիչ Սիթի 13 (0)
2014—2015  Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ 5 (2)
2015 Արգենտինա Բելգրանո 3 (0)
2016 Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Նորվիչ Սիթի» ակումբից առաջ արգենտինացին հանդես է եկել «Լիդս Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 200 խաղ և խփել է ավելի քան 80 գոլ։ Զբաղեցնում է 10-րդ տեղը Անգլիայի առաջնությունում «Լիդս» ակումբի լավագույն ռմբարկուների շարքում[4]։

Ակումբային Կարիերա խմբագրել

Կարիերան Իսպանիայում խմբագրել

Լուչանոն սկսել է իր կարիերան «Բուենոս-Այրեսում»՝ հանդես գալով «Բոկա Խունիորս» ակումբի երիտասարդական կազմում։ Այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց իր տեղն ամրապնդել թիմի հիմնական կազմում, նա որոշում է տեղափոխվել Եվրոպա։ Իր իտալական արմատների շնորհիվ Բեկկիոն ստացել է Իտալիայի քաղաքացիություն[5], որը նրան թույլ է տալիս խաղալ Իտալիայում՝ չունենալով սահմանափակումներ լեգեոներության տեսանկյունից։ 2003 թվականից մինչև 2008 թվականը Լուչանոն հասցրել է խաղալ իտալական մի շարք ակումբների կազմում, սակայն իսկապես նրան հաջողվեց ամրապնդվել «Մերիդա» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2007/08 թվականներին Լուչանոն դարձել է առաջնության լավագույն ռմբարկու իր խփած 22 գնդակներով[6]։ Դա «Մերիդեին» թույլ է տվել ընդգրկվել չորս ուժեղագույնների շարքում և պատմության մեջ առաջին անգամ պայքարել իսպանական Սեգունդայում տեղ գրավելու համար։ Սակայն «Մերիդան» երկու խաղերի արդյունքում զիջել է «Պոնֆերրադինային»[7]։

Լիդս Յունայթեդ խմբագրել

2008 թվականի ամռանը Լուչանոն մեկնել է մասնակցելու դիտումների Լիդսում։ Նա լավ տպավորություն է թողել «Լիդսի» այդ ժամանակվա մարզիչ Գարի Մակալլիստերի վրա, և հուլիսի 31-ին Յորքշիրի ակումբը նրա հետ կնքել է եռամյա պայմանագիր[8]։ 2009/10 մրցաշրջանում «Լիդսը» շահել է Չեմպիոնշիփին մասնակցելու ուղեգիր, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը[9]։ 2013 թվականի հունվարի 1-ին Բեկկիոն խփել է իր 76-րդ գոլը Անգլիայի առաջնությունում և շրջանցել Արթուր Հայդսին՝ դառնալով տասներորդը Անգլիայի առաջնությունում «Լիդսի» ռմբարկուների ցանկում[4]։

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

  «Մերիդա»
  • Իսպանական Սեգունդա Բ-ի կիսաեզրափակչի մասնակից
  «Լիդս Յունայթեդ»
  • Լիգա 1-ի արծաթե մեդալակիր (անցում Չեմպիոնշիփ)

Անձնական մրցանակներ խմբագրել

  • Չեմպիոնշիփ - ամսվա խաղացող ըստ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ ասոցացիայի (2010 թվականի նոյեմբեր)
  • Իսպանական Սեգունդա Բ-ի Պիչիչի հաղթնշանի դափնեկիր որպես 2007/08 մրցաշրջանի լավագույն ռմբարկու (22 տարեկան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 «LUCIANO'S A TOP TEN HIT!». 02.01.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  6. «Luciano Becchio Striker». Leeds Utd 365. 2008 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Play offs — 2008 — Segunda B Semi-finals — Soccer — scoresway — Results, fixtures, tables and statistics
  8. «Leeds complete deal for Becchio». BBC Sport. 2008 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  9. «Leeds 2–1 Bristol Rovers». Leeds United. 2010 թ․ մայիսի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչանո Բեկկիո» հոդվածին։