Լուկո Պալետակ
Լուկո Պալետակ (խորվ.՝ Luko Paljetak, օգոստոսի 19, 1943, Դուբրովնիկ, Խորվաթիայի անկախ պետություն - մայիսի 12, 2024), խորվաթ գրող, թարգմանիչ, Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի ակադեմիկոս, հեղինակ է բազմաթիվ գրքերի, որոնցում ներառված են բանաստեղծություններ, մանկական ստեղծագործություններ, գիտական հետազոտություններ, հոդվածներ, էսսեներ։
Լուկո Պալետակ Luko Paljetak | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1943 |
Ծննդավայր | Դուբրովնիկ, Խորվաթիայի անկախ պետություն |
Վախճանվել է | մայիսի 12, 2024 (80 տարեկան) |
Մասնագիտություն | մանկագիր, բանաստեղծ, գրող, թատերական քննադատ, արվեստի քննադատ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Զագրեբի համալսարան |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Ana Marija Kobal? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել և մեծացել է Դուբրովնիկում, որտեղ էլ ներկայումս ապրում և ստեղծագործում է։ Զադարի համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսումնասիրել է խորվաթերեն և անգլերեն լեզուներ, այնուհետև աշխատել որպես ասիստենտ։ Եղել է Զադարի տիկնիկային թատրոնի ռեժիսոր և թատերագիր։ 1992 թվականին պաշտպանելով «Književno djelo Ante Cettinea» գիտական թեզը՝ ստացել է Զագրեբի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դոկտորի աստիճան։
Պալետակը «Դուբրովնիկ» (խորվ.՝ Dubrovnik) ամսագրի խմբագիրն է։
Թարգմանություններ է կատարում անգլերենից, ֆրանսերենից, սլովեներենից։ Մասնավորապես, թարգմանել է Ջեֆրի Չոսերի, Վիլյամ Շեքսպիրի, Ջորջ Բայրոնի, Օսկար Ուայլդի, Ջեյմս Ջոյսի, Ֆրանցե Պրեշերնի ստեղծագործությունները։ Թարգմանել է (Զլատկո Տոմիչիչեի հետ միասին) մակեդոնացի բանաստեղծ Կոնստանտին Միլադինովի բանաստեղծությունների ժողովածուն։
Լուկո Պալետակը Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (HAZU) մշտական անդամ է և Սլովենիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի (SAZU) թղթակից-անդամ։ Նա նաև ինչպես Խորվաթիայի, այնպես էլ արտասահմանյան գրական բազմաթիվ միությունների անդամ է, ստացել է բազմաթիվ մրցանակներ ու կոչումներ, որոնցից են՝ Իվան Մաժուրանիչի (1972), Վլադիմիր Նազորի (1985 և 2005 թվականներին Skroviti vrt վեպի համար), Քսավեր Շանդոր Ջալսկիովոյի (2005 թվականին Skroviti vrt վեպի համար), «Ցիկլոպ» (2005 թվականին Skroviti vrt վեպի համար), Թինա Ուևիչի (1990), HAZU (1996) մրցանակները, Դուբրովնիկ քաղաքի մրցանակը կյանքի ձեռքբերումների համար (2005)։
Պալետակի բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգերի և դարձել դուբրովինյան և խորվաթական փոփ-մշակույթի անբաժանելի մասը։
Մատենագրություն
խմբագրել
|
Մանկական գրքերխմբագրել |
Արտաքին հղումներ
խմբագրել- Луко Палетак на www.hdpisaca.org Արխիվացված 2011-07-20 Wayback Machine (խորվ.)