Լուկիան Պոպով
Լուկիան Վասիլևիչ Պոպով (ռուս.՝ Лукиан Васильевич Попов, 8 (20) հոկտեմբերի, 1873, Արխանգելովկա[1][2], Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն – 7 (20) մայիսի, 1914, Օրենբուրգ), ռուս գեղանկարիչ, ժանրիստ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[3], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[4]։
Լուկիան Պոպով ռուս.՝ Лукиан Попов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8 (20), 1873 |
Ծննդավայր | Q18765772?, Օրենբուրգի շրջան, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 7 (20), 1914 (40 տարեկան) |
Մահվան վայր | Օրենբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Lucian Popov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼուկիան Պոպովը ծնվել է 1873 թվականի հոկտեմբերի 8-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 20) Օրենբուրգի նահանգի Օրենբուրգի գավառի Արխանգելովկա գյուղում։ 1876 թվականին՝ համընդհանուր զինավարտության մասին օրենքի ընդունումից հետո, ապագա նկարչի հորը զորակոչում են բանակ, և նրա ընտանիքը տեղափոխվում է Օրենբուրգ[5]։ Լուկիան Պոպովը հաճախել է ծխական դպրոց, ապա Օրենբուրգում սովորել է քաղաքային ուսումնարանում[5]։
Նախնական նկարչական կրթությունն ստացել է Գեղարվեստի խրախուսման կայսերական միությունում։ 1896 թվականից մինչև 1902 թվականը սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում՝ Վլադիմիր Մակովսկու արվեստանոցում, ով մեծ ազդեցութուն է թողել Լուկիան Պոպովի հետագա ողջ արվեստի վրա[6]։ Ակադեմիան ավարտելուց հետո Լուկիան Պոպովը, ստանալով կրթաթոշակ, այցելում է Գերմանիա, Ֆրանսիա[1]։
1903 թվականին արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո Լուկիան Պոպովը բնակություն է հաստատում Օրենբուրգում, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։ 1900 թվականից նա մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին, իսկ 1903 թվականից եղել է Ընկերության անդամ[7]։ 1909 թվականից եղել է Ա. Կուինջիի անվան նկարիչների միության անդամ։ 1912 թվականին Գեղարվեստի կայսերական միությունը Լուկիան Պոպովին շնորհել է գեղանկարչության ակադեմիկոսի կոչում[3]։
1914 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության խորհուրդը հրաժարվել է հերթական ցուցահանդեսում ներառել Լուկիան Պոպովի նկարը, որում պատկերված էր մեռնող երեխա (նկարչի որդին)՝ նկարչին առաջարկելով հանել նկարը ցուցահանդեսից, քանի որ այն խախտում է ցուցահանդեսի տոնական բնույթը[6][8]։
А затем Дубовской рассказал, что пережил Попов в последний год. У него был маленький сын, родившийся слепым. Врачи сказали, что это несчастье можно побороть операцией, и советовали обратиться к знаменитому окулисту в Харькове Гиршману. Отец с сыном из Оренбурга поехали в Харьков. Гиршман удачно сделал операцию, и ребенок должен был лежать некоторое время в совершенно темной комнате, в которую будет впускаться свет лишь понемногу, пока ребенок не освоится с первыми зрительными впечатлениями от мира и глаза не привыкнут к свету. Отец находился в другой комнате, рядом. В одно утро, когда стали освещать комнату сына, он услышал его испуганный голос: «Папа, папа! иди ко мне, я что-то вижу!» Встревоженный Попов вбежал в комнату и увидал его с широко раскрытыми испуганными глазами. «Что с тобой?» — спросил отец сына и хотел было подойти к нему. «Не подходи, не подходи!» — закричал неестественным голосом ребенок и замолчал. И когда Попов приблизился, на него смотрели в неописуемом ужасе глаза мертвого сына. От рассказа многие вздрогнули, а Дубовской добавил:
— Так вот что пришлось испить от жизни нашему товарищу и отчего, возможно, он и ушел от нас, а все считали его по виду здоровым, цветущим и уравновешенно-спокойным[9].
Լուկիան Պոպովը մահացել է 1914 թվականի մայիսի 7-ին (նոր տոմարով՝ մայիսի 20) Օրենբուրգում։
Պատկերասրահ
խմբագրել-
«Որտե՞ղ է ճշմարտությունը (Ճշմարտությունը որոնողները)», (1903), կտավ, յուղաներկ
-
«Փեսացու», (1904), կտավ, յուղաներկ – Օրենբուրգի կերպարվեստի մարզային թանգարան
-
«Կնոջ դիմանկարը երփներանգ գլխաշորով», (1900-ական թվականներ), կտավ, յուղաներկ – Օրենբուրգի կերպարվեստի մարզային թանգարան
-
«Նոր վայրեր գնացողները», (1904), կտավ, յուղաներկ –Պերմի պետական պատկերասրահ
-
«Շնչավորված բնանկար», (1900-ական թվականներ), կտավ, յուղաներկ – մասնավոր հավաքածու
-
«Աղջիկը կարմիր զգեստով», (1900-ական թվականներ), կտավ, յուղաներկ – մասնավոր հավաքածու
-
«Դեպի սուրբ վայրեր», (1911), կտավ, յուղաներկ – մասնավոր հավաքածու
-
«Պապն օգնում է թոռնուհուն կատարել տնային աշխատանքը», (նախքան 1914), կտավ, յուղաներկ – մասնավոր հավաքածու
-
«Խորը քուն», (1912), կտավ, յուղաներկ – Օրենբուրգի կերպարվեստի մարզային թանգարան
-
«Взяты» (1904), կտավ, յուղաներկ – Ռուսական պետական թանգարան
Հիշատակ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Орлова Т. В. Из коллекции Лукиана Попова(ռուս.) // Art.ufanet.ru. — Оренбург: ОАО «Уфанет». Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- ↑ «Коллекция произведений Лукиана Попова» (ռուսերեն). Оренбургский областной музей изобразительных искусств. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 3,0 3,1 Кондаков С. Н. ПОПОВЪ, Лукiанъ Васильевичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 158. — 454 с.
- ↑ Попов Лукиан Васильевич // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — С. 360. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).
- ↑ 5,0 5,1 5,2 Судоргина Татьяна. Он носил в душе трагедию... Оренбургские страницы жизни и творчества Лукиана Попова.(ռուս.) // Вечерний Оренбург : газета. — Оренбург: ООО «Новая неделя», 1998. — В. от 15 октября. — № 42.
- ↑ 6,0 6,1 Трифонов Владимир. Агитатор или посланник вечности?(ռուս.) // «Вести» : газета. — СПб.: ОАО «Газета «Вести», 2008. — В. от 18 сентября.
- ↑ Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ Островский М. А. «Попов Л. В.» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Минченков Я. Д. Дубовской Николай Никанорович // Воспоминания о передвижниках / Редактор: Деревянко Т. — М.: АСТ-Пресс, 2010. — 454 с. — 3000 экз. — ISBN 978-5-462-01053-8
- ↑ «Коллекция произведений Лукиана Попова» (ռուսերեն). Оренбургский областной музей изобразительных искусств. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Открытие выставки «Полвека в пути» состоялось в Оренбурге» (ռուսերեն). OPEN.RU. 12.03.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Щуренкова В. А. «История музейного собрания» (ռուսերեն). Оренбургский областной музей изобразительных искусств. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Оренбургский областной музей изобразительных искусств» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Орлова Т. В. Лукиан Попов (1873-1914) : живопись, графика / Оренбургский областной музей изобразительных искусств. — Оренбург: ООО «Усадьба», 2009. — 144 с. — ISBN 5-94529-013-2
- Рогинская Ф. С. Лукиан Васильевич Попов, 1873-1914. — 2-е. — Л.: Художник РСФСР, 1961. — 108 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Попов Лукиан Васильевич в Энциклопедии живописи и графики «Art-каталог»» (ռուսերեն). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
- «Галерея — Академик из Архангеловки». Art.ufanet.ru (ռուսերեն). ОАО «Уфанет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկիան Պոպով» հոդվածին։ |