Լուկաս և Մարկուս Դոբրե (ծնվել են 1999 թվականի հունվարի 28-ին), հայտնի են որպես Դոբրեյ զույգեր (The Dobre Twins), ամերիկյան պարային զույգ, հայտնի են նաև Յութուբյան ալիքով։ Նրանց Յութուբյան ալիքն ունի ավելի քան 8 միլիոն հետևորդ։ Նրանք ստեղծում են լայն սպեկտրի վիդեոֆայլեր, մարտահրավերներ և վիդեո բլոգներ[1]։

Լուկաս և Մարկուս
Անձնական տվյալներ
Ծնվել էհունվարի 28, 1999 (25 տարեկան)
Գեյթերսբերգ
Ազգությունամերիկացի
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունTwiNboTzVids
Գործունեության տարիներ2015–ներկա
Բաժանորդներ8 մլն բաժանորդ
Դիտումներ1.6 մլրդ դիտում

Նրանք «Dobre Brothers» (Դոբրեյ եղբայրներ) Յութուբյան ալիքի մի մասն են կազմում, իրենց եղբայրներ Քրյուսի և Դարիուսի հետ, որտեղ հրապարակում են շաբաթական վլոգներ[2]։

Լուկասը և Մարկուսը որպես հյուր հանդես են եկել Disney Channel-ի «Bizaardvark» կատակերգական սերիալում։

Անձնական կյանք

խմբագրել

Երկվորյակները ծնվել են Մերիլենդում, Օլիմպիական մարմնամարզիկ Աուրելիա Դոբրեյի և Բոս Մոֆիդի ընտանիքում, ովքեր Մերիլենդի Մարմնամարզական ակադեմիայի սեփականատերերն են։ Նրանք ունեն երկու մեծ եղբյար՝ Սայրիուսը (ծնված 1993 թվականին) և Դարիուսը (ծնված 1995 թվականին)[3]։

Կարիերա

խմբագրել

Լուկասը և Մարկուսը հայտնի են դարձել որպես Vine-ի աստղեր «TwinBotz» անվանումով։ Ըստ 2014 թվականի դեկտեմբերի տվյալների նրանք ՅուԹուբում ունեին ավելի քան 300,000 հետևորդ։ Նրանք օգտագործել են ծրագիրը, իրենց տաղանդը ցուցադրելու նպատակով, այդ թվում ՝ պարերը, մարմնամարզական հմտությունները և կատեկերգական հնարքները[4]։

Նրանց ճանաչում է բերել Ջեյք Պաոլի հետ համագործակցությունը։ Այնուհետև Լուկասը և Մարկուսը դարձել են Պաոլի թիմ 10-ի անդամ, մեծացնելով նրանց հանրաճանաչությունը ՅուԹուբում։

Ի վերջո նրանք սկսել են կարոտել տունը և հրապարակել «The truth about everything...» վերնագրով տեսահոլովակը, որտեղ նրանք բացատրում են, որ Լոս Անջելեսի թիմը թողնելու և Մերիլենդ վերադառնալու պատճառը ընտանիքին կարոտելու հետևանքն էր։ 2018 թվականին նրանք Մերիլենդում, ընտանիքից ոչ հեռու տուն են գնել։ Սկսած իրենց գործունեության օրվանից մինչև այսօր նրանց ՅուԹուբյան ալիքը՝ «Lucas and Marcus»-ը ունի 7 միլիան հետևորդ։ Իսկ նրանց «Dobre Brothers» ալիքը, որը բացվել է 2017 թվականի հունիսի 17-ին ունի ավելի քան 2 միլիոն հետևորդ։

Չորս եղբայրները `Լուկասը, Մարկուսը, Սայրուսը և Դարիուսը այնուհետև վերադարձել են Լոս Անջելես[5]։

2018 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Դոբրե եղբայրները պայմանագիր են ստորագրել Հոլիվուդի ամենամեծ գործակալություններից մեկի՝ Ստեղծարար Արվեստագետների Գործակալության (CAA) հետ[6]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Արդյունք
2018 Shorty Awards Տարվա Մյուզերներ Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Pellegrini, Christina (2016 թ․ հոկտեմբերի 23). «These twin brothers dancing in a supermarket are going viral and it's cause they're amazing». Yahoo!. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Lucas and Marcus». YouTube. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  3. Meyers, Dvora (2017 թ․ հուլիսի 21). «Popular Twin Vloggers Are The Sons Of Former Romanian World Champion Gymnast». Deadspin. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  4. Cohen, Joshua (2017 թ․ մարտի 30). «Top 100 Most Subscribed YouTube Channels Worldwide • February 2017». Tubefilter. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  5. Liffreing, Ilyse (2018 թ․ մարտի 26). «AT&T focuses on teens with 'Later Haters' push for digital positivity». Digiday. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  6. Spangler, Todd (2018 թ․ մարտի 15). «Social-Media Stars The Dobre Brothers Sign With CAA». Variety. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել