Լուկաս Կանդիդո

բրազիլական Ֆուտբոլիստ

Լուկաս Կանդիդո Սիլվա (պորտ.՝ Lucas Cândido Silva, դեկտեմբերի 25, 1993(1993-12-25)[1][2], Ուբերլանդիա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մինեյրո» ակումբի հենակետային կիսապաշտպան։

Լուկաս Կանդիդո
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1993(1993-12-25)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ուբերլանդիա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ատլետիկո Մինեյրո
Համար 18
Պատանեկան կարիերա
2009—2013 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 — մ.հ. Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 42 (2)
Ազգային հավաքական
2013 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Լուկասը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի սան է։ 2013 թվականի հուլիսի 7-ին «Կրիսիումա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[3]։ Նույն թվականի ամռանը Լուկասը դարձել է Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր, թեև խաղադաշտում ոչ մի րոպե չի անցկացրել։ Հոկտեմբերի 20-ին «Ֆլամենգո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի կազմում[4]։ Առաջին մրցաշրջանում Լուկասը թիմին օգնել է հաղթել Մինեյրոյի Լիգայում, իսկ մեկ տարի անց նվաճել Բրազիլիայի գավաթը։ 2015 թվականին Լուկասը դարձել է Հարավային Ամերիկայի Ռեկոպայի գավաթակիր և արծաթե մրցանակակիր։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Լուկասը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Ուրուգվայի[5], Վենեսուելայի[6] և Պերուի հավաքականների դեմ[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ատլետիկո Մինեյրո»

  • Մինեյրո Լիգայի չեմպիոն — 2013
  • Մինեյրո Լիգայի չեմպիոն — 2015
  • Մինեյրո Լիգայի չեմպիոն — 2016
  • Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող — 2013
  • Բրազիլիայի գավաթակիր — 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Атлетико Минейро VS. Крисиума 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 7.
  4. «Атлетико Минейро VS. Фламенго 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 20.
  5. «Бразилия (до 20) VS. Уругвай (до 20) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 13.
  6. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17.
  7. «Бразилия (до 20) VS. Перу (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 19.

Արտաքին հղումներ խմբագրել