Լուկաս Լերագեր

դանիացի ֆուտբոլիստ

Լուկաս Լերագեր (դան․՝ Lukas Lerager, հուլիսի 12, 1993(1993-07-12)[1][2], Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Բորդո» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Լուկաս Լերագեր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1993(1993-07-12)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Հասակ 188 սանտիմետր[1]
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Բորդո
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Դանիա Ակադեմիսկ 48 (3)
2013-2016 Դանիա Վիբորգ 67 (1)
2016-2017 Բելգիա Զյուլտե Վարեգեմ 39 (6)
2017-մ. հ. Ֆրանսիա Բորդո 37 (3)
Ազգային հավաքական
2011 Դանիա Դանիա (մինչև 18) 3 (0)
2011-2012 Դանիա Դանիա (մինչև 19) 6 (0)
2012-2013 Դանիա Դանիա (մինչև 21) 7 (0)
2017-մ. հ. Դանիա Դանիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 մայիսի, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

Լերագերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ակադեմիսկ» ակումբում։ 2010 թվականին հիմնական թիմի կազմում կատարել է իր նորամուտը Դանիայի առաջին դիվիզիոնում։ 2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Վիբորգ» ֆուտբոլային ակումբում։ Հուլիսի 26-ին «Նորշելան» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի սուպերլիգայում[3]։ Մրցաշրջանի արդյունքում ակումբն անցել է Առաջին լիգա, բայց Լերագերը մնացել է թիմում։ 2014 թվականի օգոստոսի 3-ին «ՀԲ Կյոգե» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Վիբորգի» կազմում«[4]։ Մրցաշրջանի արդյունքում Լուկասը թիմին օգնել է վերադառնալ էլիտա։

2016 թվականի ամռանը Լերագերը տեղափոխվել է բելգիական «Զյուլտե-Վարեգեմ» ակումբ։ Հուլիսի 30-ին «Էյպեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[5]։ Սեպտեմբերի 24-ին «Մեխելեն» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի կազմում[6]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա ակումբին օգնել է նվաճել Բելգիայի գավաթը։

2017 թվականի ամռանը Լերագերը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ Օգոստոսի 6-ին «Անժե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[8]։ «Օլիմպիկ Լիոն» ակումբի դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «Բորդոյի» կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լուկասը կատարել է իր նորամուտը Դանիայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Քրիստիան Էրիկսենին[9]։

2018 թվականին Լերագերը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը, որի ընթացքում դաշտ է դուրս եկել Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Զյուլտե Վարեգեմ»

  • Բելգիայի գավաթակիր — 2016/2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Նորշելան VS. Վիբորգ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—07—26.
  4. «ՀԲ Կյոգե VS. Վիբորգ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—08—03.
  5. «Զյուլտե Վարեգեմ VS. Էյպեն 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016—07—30.
  6. «Մեխելեն VS. Զյուլտե Վարեգեմ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016—09—24.
  7. ««Бордо» подписал хавбека сборной Дании Лерагера» (ռուսերեն). sports.ru. 2017—06—12.
  8. «Անժե VS. Բորդո 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—08—06.
  9. «Դանիա VS. Գերմանիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-06-063.
  10. «Դանիա VS. Ֆրանսիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ խմբագրել