Լուիս Մորենո Օկամպո (իսպ.՝ Luis Moreno Ocampo, հունիսի 4, 1952(1952-06-04)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր։ Միջազգային քրեական դատարանի դատախազ (2003-2012)։

Լուիս Մորենո Օկամպո
 
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 4, 1952(1952-06-04)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

1987 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1980 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է Արգենտինայի գլխավոր դատախազի գրասենյակում, որպես դատախազ մասնակցել է ռազմական խունտայի դատավարություններին և կոռուպցիայի դեմ պայքարի գործերին։ Նա պաշտպանել է Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմի ընթացքում ծառայողական լիազորությունները գերազանցած ռազմական հրամանատարների դեմ մեղադրանքը[3]։

1992-2003 թվականներից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ «Մորենո Օկամպո ընդ Ուորթման Հոֆրե» իրավաբանական ընկերությունում։ Մորենո Օկամպոն նաև Բուենոս Այրեսի համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ է և իր ժամանակներում եղել է Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի այցելու պրոֆեսոր։ Նա ծառայել է որպես խորհրդատու Համաշխարհային բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի և Միավորված ազգերի կազմակերպության[3]։ Եղել է Transparenc International խորհրդատվական խորհրդի անդամ։

2003 թվականին ընտրվել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ։ 2012 թվականի հունիսի 5-ին պաշտոնավարման տասնամյա ժամկետը լրանալուց հետո նրա տեղը զբաղեցրել է Գամբիայից իրավաբան Ֆատու Բենսուդան[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 «Резюме: Морено Окампо, Луис (Аргентина)» (PDF) (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Международный уголовный суд получил нового прокурора». Судебно-юридическая газета (ռուսերեն). 2012 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Gambia's Fatou Bensouda sworn in as ICC prosecutor». BBC News (անգլերեն). 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Մորենո Օկամպո» հոդվածին։