Լուիս Պատրիկ Գրեյ (հուլիսի 18, 1916(1916-07-18)[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 6, 2005(2005-07-06)[1][2], Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքական գործիչ, 1972-1973 թվականներին եղել է ՀԴԲ տնօրենի պաշտոնակատարը։

Լուիս Գրեյ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1916(1916-07-18)[1][2]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 6, 2005(2005-07-06)[1][2] (88 տարեկան)
Մահվան վայրԱտլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան, Ռայսի անվան համալսարան, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և St. Thomas High School?
Մասնագիտությունսպա
Զբաղեցրած պաշտոններՀետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն և United States Assistant Attorney General?

Կենսագրություն

խմբագրել

1940 թվականին ավարտել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի ակադեմիան։ Ծառայել է ռազմածովային ուժերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է։

1949 թվականից Վաշինգտոնի փաստաբանների կոլեգիայի անդամ։ Ջորջ Վաշինգտոն համալսարանում ստացել է փաստաբանի դոկտորի կոչում։

Կորեական պատերազմի մասնակից է։ Դրա ավարտից հետո եղել է Կոնեկտիկուտ նահանգի փաստաբանների կոլեգիայի, Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանի, Միացյալ նահանգների ռազմական վերաքննիչ դատարանի և ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ։

1960 թվականին անցել է թոշակի որպես Առաջին կարգի կապիտան։ Որոշ ժամանակ ծառայել է ԱՄՆ շտաբի պետերի միասնական կոմիտեի նախագահի օգնական։ 1961 թվականին զբաղվել է անձնական պրակտիկայով։ 1960-ականների վերջից նորից անցել է պետական ծառայության, նախագահ Ռիչարդ Նիքսոնի աշխատակազմում զբաղեցնելով մի շարք պաշտոններ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել