Լուիս Բունյուելի դիմանկար
«Լուիս Բունյուելի դիմանկար», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը՝ ստեղծված 1924 թվականին։ Սկզբնապես նկարը գտնվում էր Լուիս Բունյուելի հավաքածուում։ Ներկայումս գտնվում է Մադրիդում, թագուհի Սոֆիայի անվան արվեստների կենտրոնում։
Լուիս Բունյուելի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1924 |
բարձրություն | 70 |
լայնություն | 60 |
ուղղություն | կլասիցիզմ |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | կտավ,յուղանկար |
գտնվում է | Ռեյնա Սոֆիա թանգարան[1] |
հավաքածու | Ռեյնա Սոֆիա թանգարան[1] |
սեփականատեր | Ռեյնա Սոֆիա թանգարան |
հիմնական թեմա | Լուիս Բունյուել |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Տեղեկություն նկարի մասին
խմբագրելԴալին ծանոթացել է Լուիս Բունյուելի հետ Մադրիդում, Արվեստների թագավորական ակադեմիայում իր սովորելու տարիներին՝ 1922-1926 թվականներին։ Բունյելը այն մարդկանցից մեկն էր, որը նշանակալի չափով ազդեցություն ունեցալ Սալվադորի վրա այնքան, որքան իսպանացի բանաստեղծ և դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։ Առավել ուշ Դալին մասնակցեց Բունյուելի երկու ֆիլմերի նկարահանումներին՝ «Անդալուզյան շուն» (1929 թվական) և «Ոսկե դար» (1930 թվական)։
Լուիս Բունյուելի դիմանկարը ստեղծվել է այն ժամանակ, երբ ապագա ռեժիսորը դեռ 25 տարեկան էր։ Նա պատկերված է լուրջ և մտածկոտ մարդ, որ նայում է նկարչի և դիտողների կողմը։ Նկարը պատկերված է խավարոտ գույներով։ Գույները ստեղծում են լրջության մթնոլորտ և ընդգծում են խորաթափանց միտքը։
Դալիի այս գլուխգործոցում ստեղծված է հոգեբանական բնորոշման և ակտիվ ձևի հիանալի միություն։ Հիասքանչ նկարված դեմքը ճանաչվում է միանգամից այնպես, ինչպես միանգամից «հասկացվում են» Դալիի անհատական ոճի՝ հասունություն ձեռք բերող դիմագծերը, նկարչի ունակությունը դաժան ինքնավերահսկողության գեղարվեստական միջոցների ընտրության դեպքում[2].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museoreinasofia.es/en/collection/artwork/retrato-luis-bunuel-portrait-luis-bunuel
- ↑ «Сальвадор Дали. Портрет Луиса Буньюэля. 1924». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լուիս Բունյուելի դիմանկար Արխիվացված 2010-03-27 Wayback Machine(անգլ.) Սալվադոր Դալիի աշխատանքների պատկերասրահում