Լուբնա Սուլիման Ալ-Օլայան (արաբ․՝ لبنى سلیمان العليان‎‎, օգոստոսի 4, 1955(1955-08-04)[1] կամ 1955[1], Khobar, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա), սաուդացի գործարար, «Olayan Financing Company» կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն և փոխնախագահ։

Լուբնա Օլայան
արաբ․՝ لبنى العليان‎‎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1955(1955-08-04)[1] (68 տարեկան) կամ 1955[1]
ԾննդավայրKhobar, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունԻնդիանայի համալսարան և Կոռնելի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, բանկիր և գործարար
ԱշխատավայրOlayan Group?, Alawwal Bank?, Rolls-Royce plc և Citigroup?
Ծնողներհայր՝ Sulaiman S. Olayan?
ԱնդամությունԿոռնելի համալսարան, Effat University? և Alfanar?
 Lubna Olayan Վիքիպահեստում

Կարիերա

խմբագրել

Նա եղել է և «Saudi Hollandi Bank»-ի (այժմ ՝ «Alawwal Bank») տնօրենների խորհուրդների կազմում[2], ինչպես նաև «Rolls-Royce Holding» և «Citigroup» ընկերությունների միջազգային խորհրդատվական խորհուրդների կազմում[3]։

Օլայանը եղել է «Olayan Financing Company» («OFC»)[4] հոլդինգային ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Սաուդյան Արաբիայում և Մերձավոր Արևելքում մինչև 2019 թվականի մայիսի 1-ը, երբ նրան փոխարինել է Ջոնաթան Ֆրանկլինը։ Նա խմբի տնօրենների խորհրդի անդամ է իր եղբոր՝ Խալեդի և քույրերի՝ Հայաթի և Հութամի հետ։ Ենթադրվում է, որ այս մասնավոր ընտանիքի կարողությունը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ Խումբը հիմնադրվել է 1947 թվականին նրա հոր՝ հանգուցյալ գործարար Սուլեյման Ս.-ի կողմից։ «Olayan Group»-ը մասնավոր բազմազգ ձեռնարկություն է, որը զբաղվում է բաշխման, արտադրության, ծառայությունների և ներդրումների ոլորտներում։ «OFC»-ն գործում, ակտիվորեն մասնակցում է ավելի քան 40 ընկերությունների հետ, հաճախ համագործակցելով առաջատար բազմազգ ընկերությունների հետ։ Կազմակերպությունը նաև Սաուդյան և տարածաշրջանային ֆոնդային շուկաների խոշորագույն ներդրողներից մեկն է։ 2019 թվականի ապրիլին Օլայանը հայտարարեց «Olayan Financing Company»-ի գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին[5]։

2019 թվականի հունիսի 16-ին Օլայանը նշանակվել է Սաուդյան-բրիտանական բանկի («SABB») վարչության նախագահ[6], ինչը նրան Սաուդյան Արաբիայում դարձրել է առաջին բանկ գլխավորող կինը[7]։ 2020 թվականին նա վերանշանակվել է երեք տարի ժամկետով և ստանձնել է այդ պաշտոնը «SABB»-ի և «Alawwal Bank»-ի միաձուլումից հետո[8][9][10]։ 2023 թվականի հունվարին նա կրկին վերընտրվել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ևս երեք տարի ժամկետով[11]։

Այլ գործունեություն

խմբագրել

Օլայանը միացել է «INSEAD» բիզնես-դպրոցի տնօրենների խորհրդին 2005 թվականի դեկտեմբերին և 1997 թվականի մարտից հանդիսանում է նրա միջազգային խորհրդի անդամ։ 2007 թվականի ապրիլին նա ընտրվել է Կոռնելի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2006 թվականի ապրիլին Օլայանը միացել է նաև «Էֆֆաթ» քոլեջի խորհրդատվական խորհրդին, որը մասնավոր շահույթ չհետապնդող քոլեջ է աղջիկների համար Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Նա նաև «Alfanar» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է[12]։ 2002 թվականի հունվարից «Արաբական միտք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2005 թվականի հունիսին Օլայանն ընտրվել է «Դաունի համախտանիշ» բարեգործական ասոցիացիայի խորհրդի անդամ։ Սա շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը հիմնված է Ալ-Ռիադում։ Նա նաև նշանակվել է «Աբդալլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիաների համալսարանի» հոգաբարձուների խորհրդի կազմում։ 2018 թվականի հունիսին նա ընտրվել է որպես Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կորպորացիայի անդամ[13]։ 2010 թվականին նա արժանացել է «Կոռնելի տարվա ձեռներեց» մրցանակին[14]։ 2014 թվականի դրությամբ նա Ֆորբս ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 86-րդ տեղը[15]։ Օլայանը Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անդամ է[16]։

Անձնական կյանք

խմբագրել

Նա ամուսնացած է Միացյալ Նահանգների միջազգային իրավաբան Ջոն Քսեֆոսի հետ ունի երեք դուստր։ Նա սաուդացի միլիարդատեր գործարար Սուլեյման Օլայանի դուստրն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. Lubna Olayan first Saudi woman to chair bank in Saudi Arabia Gulf News
  3. «Mrs. Lubna S. Olayan | Biographies | KAUST». 2009 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Revealed: Lubna Olayan Retires as CEO of Olayan Financing Co.; Jonathan Franklin Named New CEO». Olayan. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  5. Lubna Olayan Retires as CEO of Olayan Financing Co.; Jonathan Franklin Named New CEO Olayan.com
  6. SABB names Lubna Olayan as new chairperson Argaam
  7. Lubna Al Olayan appointed as first woman Saudi bank head BBC
  8. Lubna Olayan, first Saudi woman to chair merged SABB, Alawwal Bank Alarabiya
  9. Saudi British Bank appoints Lubna Olayan as chairwoman for three-year term The National
  10. Lubna Olayan takes chair of Saudi British Bank Arabian Business
  11. Lubna Sulaiman Olayan re-elected as Chair of BOD at SABB International Business Magazine
  12. Lubna S. Olayan alfanar.org
  13. MIT Corporation elects 10 term members, two life members MIT
  14. «Lubna Olayan named Cornell Entrepreneur of the year 2010». Cornell Chronicle. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  15. «The World's 100 Most Powerful Women». Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  16. «Leadership and Governance - World Economic Forum».

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Lubna Olayan, Bio, Arab Bankers Association of North America
  • Mrs. Lubna S. Olayan, Bios, Board of Trustees, King Abdullah University of Science and Technology
  • Alfanar, The first venture philanthropy organization focussing on the Arab Region
  • Interview in the Arab News [1]
  • "A Saudi Vision for Growth" - 2004 speech at the Jeddah Economic Forum [2]