Անդրեաս Գյունտեր Լուբից (գերմ.՝ Andreas Günter Lubitz, դեկտեմբերի 18, 1987 - մարտի 24, 2015) Germanwings ավիաընկերության երկրորդ օդաչուն, նա կանխամտածված ոչնչացրել է A320 օդանավը, ինչի պատճառով ինքնաթիռում գտնված բոլոր 150 մարդիկ զոհվել են։

Անդրեաս Լուբից
Andreas Lubitz
Ծնվել է1987 թվականի դեկտեմբերի 18-ին
ԾննդավայրԳերմանիա Մոնտաբաուր
Մահացել է2015 թվականի մարտի 24-ին
Մահվան վայրՖրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն{{{2}}} Գերմանիա
Մասնագիտություներկրորդ օդաչու, օդաչու և ուղեկցորդ
Աշխատանքօդաչու
ԱշխատավայրGermanwings
Ծնողներհայր՝ Գյունտեր Լուբից, մայր՝ Ուրսուլա Լուբից

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Անդրեաս Լուբիցը ծնվել է Գերմանիայում։ Ընտանիքի հետ ապրում էր տատիկի և պապիկի տանը, այնուհետև 1970-ական թվականներին տեղափոխվում են Ռումինիա։ Միևնույն ժամանակ, իր պապը աշխատել է որպես մանկաբույժ, իսկ տատիկը եղել է դպրոցում ուսուցիչ։ Երբ Անդրեասը արդեն 6 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվում է Մոնտաբաուր, և բնակություն են հաստատում մի մեծ տան մեջ։ Հենց այդ վայրում էլ Անդրեասի մանկությունը անցնում է[1]։

Անդրեասի մայրը աշխատել է որպես երաժշտության ուսուցչուհի, իսկ հայրը եղել է գործարար[2]։

Աշխատանքը ավիացիայում խմբագրել

14 տարեկան հասակում Անդրեասը մասնակցել է աերոակումբ Luftorts Club Westerwald նախագծին, որտեղ իրականացնում է բազմաթիվ չվերթներ Schleicher ASK 21 ինքնաթիռով։ Ժամանակի ընթացքում, նա ձեռք է բերում մի փոքրիկ ինքնաթիռ, և ցանկություն է հայտնում, որ ինքնաթիռը տեղափոխեն իր հայրենի քաղաք՝ Մոնտաբաուր[3]։

Անդրեաս Լուբիցը 2008 թվականին ստանում է իր միջնակարգ կրթությունը, ապա ընդունվում է թռիչքների դպրոց Lufthansa ընկերությունում։ Հիմնականում թռիչքների դասընթացները տեղի են ունենում ԱՄՆ-ում։ Ժամանակի ընթացքում Անդրեասը դառնում է օդաչու։ Ադոլֆ Դելեֆը եղել է դպրոցի գլխավոր մենեջերը, նրանք հանդիպել են 2009 թվականին, և Անդրեասը նրան ասել է. «Չափից շատ սթրեսային, ես պատրաստվում եմ վերցնել ընդմիջում»։

Ժամանակի ընթացքում Անդրեասը, մի քանի ամսով ընդհատել է իր ուսուցումը թռիչքային դպրոցում։ Germanwings ավիաընկերությունում, Անդրեաս Լուբիցը աշխատել է 2013 թվականից[4]։ Նրան որակել են որպես օդաչու, և 2014 թվականին նա ճանաչվում է Airbus A320 ինքնաթիռի երկրորդ հրամանատարը[5]։

2014 թվականի դեկտեմբերին Անդրեասը իր մեքենայով վթարի է ենթարկվում, որի հետևանքով ունենում է խնդիրներ տեսողության և ողնաշարի հետ։ Անդրեասը իր առողջական խնդիրները թաքցրել է։ Այնուհետև Անդրեասը խոսել է բժիշկների հետ, և պահանջել է, որպեսզի բուժումը դադարեցնեն, որ նա որքան հնարավոր է շուտ վերադառնա աշխատանքի[6]։

Ավիավթար A320 խմբագրել

2015 թվականի մարտի 24-ին Դին լե Բեն քաղաքում Airbus A320-211 ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռի մեջ գտնվում էր 144 ուղևոր և 6 անձնակազմի անդամներ։ Ինքնաթիռը ընկել է Պրովանսալ Ալպերում, ինչի հետևանքով բոլորը զոհվել են։ Անդրեաս Լուբիցը եղել է ինքնաթիռի երկրորդ հրամանատարը։

Մարտի 26-ին Ֆրանսիայի քննիչները հայտարարում են, որ ինքնաթիռը միտումնավոր ոչնչացվել է Անդրեասի կողմից։ Այդ պահին նա մենակ էր նավախցիկում, և ներսից փակել էր, քանի որ առաջին հրամանատարը դուրս էր եկել նավախցիկից։ Ինքնաթիռի առաջին հրամանատարը թակել է դուռ, սակայն ներսից այն փակ էր։ Հրամանատարը փորձել է կացինով կոտրել դուռը, սակայն ապարդյուն[7]։ Միևնույն ժամանակ Անդրեասը կապ չէր հաստատում դիսպետչերների հետ։ Ըստ արկղերի, Անդրեասի շնչառությունը եղել է նորմալ։

Անդրեասի բուժող բժիշկ հոգեբույժ Մարկուս Հենրիկսոնը հայտարարել է, որ նա գտնվել է խորը դեպրեսիայի մեջ, այդ պատճառով նա ինքնասպան է եղել։ Միևնույն ժամանակ, Մարսելի դատախազը աղետը մեկնաբանել է այսպես, «Ես չեմ կարող օգտագործել «ինքնասպանություն» բառը, եթե իմ հետ մեկտեղ, զոհվելու է 150 մարդ»։ Ավելի ուշ Deutsche Welle հայտարարում է, որ Լուբիցը նախկինում ունեցել է հոգեկան խնդիրներ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Andreas Lubitz: first picture of Germanwings co-pilot's father emerges» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Germanwings investigators find torn-up sicknote in co-pilot's home – as it happened» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Второй пилот разбившегося во вторник самолета Airbus A320 авиакомпании Germanwings Андреас Лубиц часто проводил отпуск в Альпах. Кроме того, будучи подростком, он много раз был в том самом регионе, в котором упал управляемый им лайнер». "Российская газета". 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Что известно об Андреасе Лубитце, который управлял разбившимся Airbus A320?». Газета "Аргументы и факты". Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Медслужба Lufthansa скрыла информацию о болезни Лубица». Российская газета. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Bild: Второй пилот А320 лгал врачам о своей работе». Новая газета. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  7. «Germanwings plane crash: Co-pilot 'wanted to destroy plane'». BBC (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  8. Рейс 4U9525: «Черный ящик» подтверждает стремление пилота спровоцировать крушение.

Արտաքին հղումներ խմբագրել