Լվեր
Լվեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Siphonaptera
Latreille, 1825
|
||||||
Ընտանիքներ | ||||||
| ||||||
|
Լվեր (լատին․՝ Siphonaptera), արյունածուծ միջատների կարգ։ Հայտնի է մոտ 1800, Հայաստանում՝ 72 տեսակ։
Մանր, անթև միջատներ են։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմինը (երկարությունը՝ 1-5 մմ, «ամրակայված» էզերինը՝ մինչև 20 մմ) կողքերից խիստ սեղմված է՝ ծածկված խիտինային խոզանիկներով, որոնք հարմարված են բրդի ու փետուրների մեջ ազատ շարժվելուն։ Ոտքերը, հատկապես հետինները, լավ են զարգացած, դրանց առանձնահատուկ մկանային կառուցվածքը բարձր ու հեռու ցատկելու հնարավորություն է տալիս։ Աչքերը հասարակ են, երբեմն՝ ապաճած։ Բերանային ապարատը կտրող-ծակող-ծծող է։
Բազմացում և զարգացում
խմբագրելԿյանքի ընթացքում էգն արտազատում է մինչև 500 ձու։ Ձվադրում են հատակի ճեղքերում, հողում, անասնակացարաններում։ Զարգացումը կատարվում է լրիվ կերպարանափոխությամբ. անցնում են 4 փուլ՝ ձու, թրթուր, հարսնյակ, հասուն միջատ (իմագո)։
Մակաբուծություն
խմբագրելԲոլոր լվերի հասունները տաքարյուն կենդանիների (այդ թվում՝ մարդու) օբլիգատ մակաբույծներ են. սնվում են նրանց արյունով (առանց սնվելու ի վիճակի են ապրել երկար ժամանակ)։ Լվերի մեծամասնությունը (94%-ը) կաթնասունների արտաքին մակաբույծներ են, մյուս մասը՝ թռչունների։
Տարածվածություն
խմբագրելՏաքարյուն ցամաքային կենդանիների օգնությամբ ներթափանցելով նրանց բնակության զանազան կենսավայրեր՝ լվերը լայնորեն տարածվել են և հանդիպում են բոլոր կենդանաաշխարագրական մարզերում ու լանդշաֆտակլիմայական գոտիներում։ Քանակային և տեսակային մեծամասնություն են կազմում կրծողների (դաշտամկներ, ավազամկներ, գետնասկյուռներ, առնետներ) լվեր։
Համաճարակաբանություն
խմբագրելՈւնեն մեծ համաճարակաբանական, նշանակություն. հատուկ վտանգավոր վարակների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հիմնական, երկրորդական կամ պատահական փոխանցողներ են։
Պայքարի միջոցներ
խմբագրելՊայքարի միջոցները, ֆոսֆորօրգանական միացությունների ջրային լուծույթներ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 670)։ |