Լորին Նուսբաում
Լորին Նուսբաում (օգոստոսի 3, 1927, Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա, եբրայերեն՝ לורין נוסבאום)[1], Գերմանիայում ծնված ամերիկացի գիտնական, գրող։ Հայտնի է որպես Հոլոքոստից փրկված և աշխարհահռչակ օրագրի հեղինակ Աննա Ֆրանկի ընկեր։
Լորին Նուսբաում գերմ.՝ Laureen Nussbaum | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 3, 1927 (95 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փորթլենդի պետական համալսարան |
![]() |
Նուսբաումը Պորտլենդի համալսարանի «Օտար լեզուներ և գրականություն» բաժնի պրոֆեսոր էր։ Թոշակի անցնելուց հետո Նուսբաումը դասախոսություններ է կարդում Հոլոքոստի, Աննա Ֆրանկի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իր ապրումների մասին[2][3][4]։ Պորտլենդի համալսարանում նա դարձել էր Օտար լեզուների ֆակուլտետի «Գերմաներեն» ամբիոնի վարիչ[5]։ Նուսբաումի հրատարակությունները 20-րդ դարի գերմանական գրականության և գերմանացի փախստականների կողմից հոլանդերեն թարգմանած գրականության վերաբերյալ հաճախ հիշատակվում է ակադեմիական շրջանակներում։
Աննա Ֆրանկի հետ ընկերությունըԽմբագրել
Նուսբաումը ծնվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, օրիորդական անունը Հանելորե Քլայն է։ Քանի որ Գերմանիայում հրեաների դեմ ատելությունը և թշնամանքը օրեցօր ավելի էր սաստկանում, 1936 թվականին վերջինիս ընտանիքը որոշում է տեղափոխվել Ամստերդամ։ Այնտեղ Նուսաբումը հանդիպել է Աննա Ֆրանկին[6]։ Նուսբաումների և Ֆրանկների ընտանիքները մոտ էին Ֆրանկֆուրտում, սակայն ինքը՝ Լորին, այդ ժամանակ դեռ չէր ճանաչում Ֆրանկների երեխաներին։ Շուտով նա ընկերանում է Աննա Ֆրանկի ավագ քրոջ՝ Մարգո Ֆրանկի հետ։ Թեև Աննա Ֆրանկի հետ այդ ժամանակ Նուսբաումը այդքան էլ մոտ չէր, սակայն Աննային նա հիշում էր որպես «կենսախինդ և սրամիտ» աղջնակի[7]։ Նա նաև Աննային նկարագրել է որպես «աղմկոտ շատախոս», «թզուկ»[8]։
Աննայի և իր ընտանիքի մեծ մասի սպանության մասին իմանալուց հետո Նուսբաումը շարունակել է շփումը Օտտո Ֆրանկի հետ, ով Աննայի հայրն ու Ֆրանկների ընտանիքի միակ փրկված մարդն էր։ Օտտոն Նուսբաումի և Ռուդիի հարսանիքի ժամանակ փեսավերն էր[6]։
Նուսբաումը գրել է, որ Աննա Ֆրանկը վերաշարադրել է իր հայտնի օրագրի գրառումների մեծ մասը՝ դրա հիման վրա նպատակ ունենալով հրատարակել նամակային վեպ[9]։ Թեև Օտտոն իրոք շնորհավորանքի արժանի էր Հոլոքոստի մասին առաջին փաստաթուղթը հրատարակելու համար, այնուամենայիվ Նուսբաումը քննադատել է նրան՝ Աննայի օրագրի երկու տարբերակները միավորելու և առանց բացատրության այն հրատարակելու համար[10]։
Հիշելով Աննային, Նուսբաումը 1995 թվականին հայտարարել էր. «Հիշողությունը հեշտությամբ մոլորեցնում է քեզ, և իմ հիշողությունն անխուսափելիորեն գունավորվում է նրանով, որ նա այդքան հայտնի է դարձել։ Ես նրան միշտ աշխույժ և բուռն եմ համարել, բայց ես երբեք չէի կարող մտածել, որ նա կդառնա այս խորհրդանիշը։ Վախենում եմ, որ Աննայի խորհրդանիշը որոշ մարդկանց համար դարձել է եկամտի աղբյուր, և Աննան որպես անհատականություն անըմբռնելի է մնացել։ Նա հանդես է գալիս որպես խորհրդանշական կերպար, որի վրա աշխարհը կարող է կուտակել և՛ իր մեղքը, և՛ իր ողորմությունը»[11]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «OSU HOLOCAUST MEMORIAL WEEK 2014»։ Oregon State University։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 23 April 2014
- ↑ «Lecture: Laureen Nussbaum, "The Legacy of Anne Frank"»։ Portland State University։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 24 April 2014
- ↑ Hall Bennett (24 April 2014)։ «Holocaust survivor to share memories of Anne Frank»։ Corvallis Gazette-Times։ Արխիվացված է օրիգինալից 3 July 2018-ին։ Վերցված է 24 April 2014
- ↑ «Upper School assembly with Holocaust survivors Laureen and Rudi Nussbaum»։ Catlin Gabel։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 24 April 2014
- ↑ GDR Review, Volume 34։ Verlag Zeit im Bild։ 1989։ էջ 11
- ↑ 6,0 6,1 «Holocaust survivors speak at Nestucca»։ 9 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 1 June 2013-ին։ Վերցված է 23 April 2014
- ↑ Powers Lenita (February 16, 2006)։ «Friend of Anne Frank tells her own story»։ archive.rgj.com (Gannet Կաղապար:Hyphen RGJ.com)։ Արխիվացված է օրիգինալից April 24, 2014-ին։ Վերցված է April 1, 2018
- ↑ «Laureen Nussbaum Video | Interviews»։ OV Guide։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 23 April 2014
- ↑ «There are different versions of Anne Frank's diary.»։ Annefrank.org։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 23 April 2014
- ↑ Lee Carol Ann։ «The Hidden Life of Otto Frank»։ Harper Collins։ Արխիվացված է օրիգինալից 25 April 2014-ին։ Վերցված է 23 April 2014
- ↑ Lambert Angela (5 May 1995)։ «Anne Frank: after the diary stopped»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 25 August 2017-ին։ Վերցված է 23 April 2014