Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է Հայաստանի Լոռու մարզը[1]։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունք. Վանաձոր, Մխիթար Գոշի, 6,

ք. Ալավերդի, Թումանյան, 8,
ք. Տաշիր, Ջահուկյան, 19,
ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2 նրբ., 10,

ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի, 53[1]
Կոորդինատներ40°48′37″ հս․. լ. 44°29′25″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀայաստանի Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկՄուշեղ Պապիկի Հարությունյան[1]
Սկսած2014 թվականի հոկտեմբերի 25-ից[1]

Իրավասություն խմբագրել

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ խմբագրել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և ինը դատավորից[2].

  • Մուշեղ Պապիկի Հարությունյան, դատարանի նախագահ,
  • Վարդուհի Սուրիկի Հովնանյան, դատավոր,
  • Բորիկ Մկրտչի Գրիգորյան, դատավոր,
  • Սուրեն Ժորայի Բաղդասարյան, դատավոր,
  • Գուրգեն Սողոմոնի Գագիկյան, դատավոր,
  • Աղասի Արշակի Մկոյան, դատավոր,
  • Արթուր Լյուդվիգի Աթաբեկյան, դատավոր,
  • Գնել Ժորայի Զաքարյան, դատավոր,
  • Լուսինե Լևոնի Աբգարյան, դատավոր,
  • Սուսաննա Վասիլի Գզոգյան, դատավոր։

Կաշառակերության դեպքեր խմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 02.35-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Խաչատուր Խաչատրյանն իր իսկ աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ «Զոսեկար» ՍՊԸ տնօրեն Սեյրան Կարապետյանից 20000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալու պահին։ Կաշառքը պահանջվել է ընկերությունը սնանկ ճանաչելուց հետո գրավադրված գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ստանալու համար։ Դեկտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջնորդության հիման վրա ՀՀ Արդարադատության խորհուրդը որոշեց առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Հայաստանի Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու մասին։

2014 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մերժեց Արդարադատության խորհրդի առաջարկությունը։ Նույն օրը Հայաստանի գլխավոր դատախազը նոր միջնորդություն ներկայացրեց Արդարադատության խորհուրդ՝ նշելով նոր հանգամանքներ։ Արդարադատության խորհուրդը միջնորդությունը բավարարեց, իսկ դեկտեմբերի 28-ին Հայաստանի Նախագահը ընդունեց առաջարկությունը դատավորին կալանավորելու վերաբերյալ։

Նստավայրեր խմբագրել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի հինգ նստավայր հետևյալ հասցեներով[1].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.