Խափանման միջոցներ, հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով։ ՍՍՀՄ-ում խափանման միջոցը սահմանվել է, որպեսզի կանխվեն հետաքննությունից, նախաքննությունից կամ դատից խուսափելու, գործի քննությունը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու մեղադրյալի հնարավոր գործողությունները։ Խափանման միջոցը բացառիկ դեպքերում կարող է կիրառվել կասկածյալի նկատմամբ։

Խափանման միջոցներն են՝

  • կալանավորումը
  • գրավը
  • ստորագրություն՝ չհեռանալու մասին
  • անձնական երաշխավորությունը
  • կազմակերպության երաշխավորությունը
  • հսկողության հանձնելը
  • հրամանատարության հսկողությանը հանձնելը[1]

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 44