Լոյալ Գրիգս
Լոյալ Գրիգս (անգլ.՝ Loyal Griggs, օգոստոսի 15, 1906[1][2], Սանիլակ շրջան, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 6, 1978[1][2], Laguna Hills, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Շեյն» ֆիլմում ունեցած լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Լոյալ Գրիգս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 15, 1906[1][2] |
Ծննդավայր՝ | Սանիլակ շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մայիսի 6, 1978[1][2] (71 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Laguna Hills, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005729 |
Կենսագրություն խմբագրել
Լոյալ Գրիգսը ծնվել է 1906 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգում[3]։ 1924 թվականին աշխատանքի է ընդունվել Paramount Pictures ընկերության հատուկ էֆեկտների բաժնում[4]։ Օպերատորական առաջին աշխատանքը եղել է «Վերջին առաջակետ» ֆիլմում (1951)։ Որպես օպերատոր աշխատել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի «Գլխապտույտ» ֆիլմի նկարահանման երկրորդ բրիգադում։ Եղել է Paramount ստուդիայի «Հյուսիսի ծնունդ» ֆիլմի նկարահանող խմբի անդամ, որն «Օսկարի» 11-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած առանձնակի վաստակի համար[5]։ 1971 թվականին անցել է կենսաթոշակի, նրա վերջին աշխատանքը եղել է կինոռեժիսոր Գերդ Օսվալդի «Բաննի Օ'Հեյր» ֆիլմը[6]։ Եղել է Կինոօպերատորների ամերիկյան ընկերության անդամ[4]։
Մահացել է 1978 թվականի մայիսի 6-ին Լագունա Հիլզում (Կալիֆոռնիա)[3]։
Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել
- 1953 – Շեյն / Shane (ռեժիսոր՝ Ջորջ Սթիվենս)
- 1954 – Լուսավոր Սուրբ ծնունդ / White Christmas (ռեժիսոր՝ Մայքլ Կյորտիս)
- 1956 – Տասը պատվիրաններ / The Ten Commandments (ռեժիսոր՝ Սեսիլ Բլաունտ դե Միլլ)
- 1957 – Թիթեղյա աստղ / The Tin Star (ռեժիսոր՝ Էնթոնի Մանն)
- 1960 – Զինվորական բլյուզ / G.I. Blues (ռեժիսոր՝ Նորման Թայրոգ)
- 1960 – Աղջիկնե՛ր, աղջիկնե՛ր, աղջիկնե՛ր / Girls! Girls! Girls! (ռեժիսոր՝ Նորման Թայրոգ)
- 1965 – Երբևէ պատմված մեծագույն պատմությունը / The Greatest Story Ever Told (ռեժիսոր՝ Ջորջ Սթիվենս)
- 1965 – Խուտուտ տուր ինձ / Tickle Me (ռեժիսոր՝ Նորման Թայրոգ)
- 1965 – Հարմի մեթոդով / In Harm’s Way (ռեժիսոր՝ Օտտո Պրեմինգեր)
Պարգևներ և անվանակարգեր խմբագրել
- «Օսկար» մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար
- 1954 թվականի դափնեկիր «Շեյն» ֆիլմի համար[7]։
- 1957 թվականին առաջադրվել է «Տասը պատվիրաններ» ֆիլմի համար[8]։
- 1966 թվականին Ուիլյամ Ս. Մելլորի հետ առաջադրվել է «Երբևէ պատմված մեծագույն պատմությունը» ֆիլմի համար[9]։
- 1966 թվականին առաջադրվել է «Հարմի մեթոդով» ֆիլմի համար[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137730055 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 «Loyal Allen Griggs (1906 - 1978) - Find A Grave Memorial»։ findagrave.com։ Վերցված է 2017-09-16
- ↑ 4,0 4,1 «LOYAL GRIGGS»։ www.cinematographers.nl։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2017-09-16
- ↑ «Special Award - 11th Academy Awards»։ Academy Awards Database։ Վերցված է օգոստոսի 9, 2015(չաշխատող հղում)
- ↑ «New York Times /AllMovie Guide profile»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-13-ին։ Վերցված է 2020-02-13
- ↑ «The 26th Academy Awards | 1954»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16
- ↑ «The 29th Academy Awards | 1957»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16
- ↑ 9,0 9,1 «The 38th Academy Awards | 1966»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16
Արտաքին հղումներ խմբագրել
- Կինոօպերատորների առցանց հանրագիտարանում Archived 2017-09-16 at the Wayback Machine.(անգլ.)