Լոմոնոսովի փողոց (Դոնի Ռոստով)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոմոնոսովի փողոց (այլ կիրառումներ)
Լոմոնոսովի փողոց (ռուս.՝ Ломоносовская улица), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։ Անվանվել է ռուս բնագետ, բանաստեղծ, լուսավորիչ, նկարիչ, պատմաբան Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի (1711-1765) պատվին։ Սկիզբ է առնում Դերժավինի նրբանցքից և ավարտվում Գրիբոյեդովի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 250 մետր է։
Լոմոնոսովի փողոց | |
---|---|
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 250 մետր |
Անվանվել է | Միխայիլ Լոմոնոսով |
Փոստային ինդեքս | 344022 |
ՆկարագրությունԽմբագրել
Դոնի Ռոստով քաղաքի Լոմոնոսովի փողոցը սկսվում է Դերժավինի նրբանցքից, հատում Փետրվարի 7-ի փողոցը և ավարտվում Գրիբոյեդովի նրբանցքի հետ հատումով։ Զուգահեռ է Գոգոլի և Ստանիսլավսկու փողոցներին։ Երկարությունը 250 մետր է։ Փողոցում կա համարակալված 32 շինություն։
Լոմոնոսովի փողոցի փոստային դասիչն է՝ 344022։
Փողոցն անվանվել է ռուս բնագետ, բանաստեղծ, լուսավորիչ, նկարիչ, պատմաբան, Մոսկվայի պետական համալսարանի հիմնադիր Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի (1711-1765) պատվին։ Բացի գիտական գործունեությունից, նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացմանը, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով[1]։