Գոգոլի փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոգոլի փողոց (այլ կիրառումներ)

Գոգոլի փողոց (ռուս.՝ Гоголевская улица), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։ Անվանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի (1809-1852) պատվին։ Սկիզբ է առնում Նախիջևանի նրբանցքից և ավարտվում Տեատրալնի պողոտայի հետ հատումով։ Երկարությունը 330 մետր է։

Գոգոլի փողոց
Ростов-на-Дону, ул.Гоголевская,19, 28.05.2015 - panoramio.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն330 մետր
Անվանվել էՆիկոլայ Գոգոլ
Փոստային ինդեքս344022

ՆկարագրությունԽմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Գոգոլի փողոցը սկսվում է Նախիջևանի նրբանցքից, հատում Դերժավինի նրբանցքը, Փետրվարի 7-ի փողոցը, Գրիբոյեդովի նրբանցքը և ավարտվում Տեատրալնի պողոտայի հետ հատումով։ Զուգահեռ է Լոմոնոսովի և Սոցիալիստիչեսկայա փողոցներին։ Երկարությունը 330 մետր է։ Փողոցում կա համարակալված 45 շինություն։

Գոգոլի փողոցի փոստային դասիչն է՝ 344022։

Փողոցն անվանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի (1809-1852) պատվին։ Գոգոլի լավագույն ստեղծագործություններն են «Տարաս Բուլբա», «Մեռած հոգիներ» վեպերը, «Ռևիզորը», «Ամուսնություն» թատերգությունները, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» և այլ պատմվածքներ։ Որպես քննադատական ռեալիզմի հիմնադիր, երգիծաբան, Գոգոլը ստեղծել է իր անկրկնելի ոճը, որտեղ ձուլվել են քնարականությունը, ռոմանտիկ ոգեշնչվածությունը և սուր երգիծանքը։ Նա հսկայական ազդեցություն է գործել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային գրականության զարգացման վրա[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել