Լոմաս դե Սամորա
Լոմաս դե Սամորա (իսպ.՝ Lomas de Zamora), քաղաք, տեղակայված նույնանուն մարզում, Բուենոս Այրես նահանգում (Արգենտինա)։ Լոմաս դե Սամորան ձևավորում է Մեծ Բուենոս-Այրես ագլոմերացիան։
Քաղաք | ||
---|---|---|
Լոմաս դե Սամորա | ||
Երկիր | Արգենտինա | |
Երկրամաս | [[ Արգենտինա Բուենոս-Այրես]] | |
Հիմնադրված է | 1864 թ. | |
Մակերես | 23 կմ² | |
ԲԾՄ | 20±1 մետր | |
Բնակչություն | 111 897 մարդ մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC-3 | |
Հեռախոսային կոդ | +54 11 | |
Փոստային ինդեքս | B1832 | |
Փոստային դասիչ | B1832 | |
Պաշտոնական կայք | lomasdezamora.gov.ar | |
| ||
Պատմություն խմբագրել
Մինչև եվրոպական նվաճողների ժամանումը երկիր, որտեղ այժմ գտնվում է Լոմաս դե Սամորաան եղել է բնակեցված գուարանցի հնդիկներով։ Բուենոս-Այրեսի հիմնադրումից հետո մերձակա հողերը բաժանվեցին Խուան դե Գարայի աշխատակիցների միջև։ 1736 թվականին այս հողերի սեփականատեր է դարձել կապիտան Խուան դե Սամորան, ում անունն էլ ժառանգել է քաղաքը։ 1765 թվականին Սամորան վաճառել է իր ողջ սեփականությունը կեղծավոր կոլեգաներին, սակայն երկու տարի անց այս տարածքը դարձել է իսպանական գաղութ։ 1778 թվականին հողը վաճառվել է աճուրդում։ 1825 թվականի օգոստոսի 8-ին Լոմաս դե Սամորա է ժամանել 250 հոգանոց շոտլանդացիների խումբ, որոնց է վաճառվել քաղաքը։ Քաղաքում առաջին դպրոցը սկսել է աշխատել 1859 թվականի նոյեմբերից։ Բնակավայրը պաշտոնապես հիմնադրվել է 1864 թվականին Պուեբլո դե լա Պաս անունով (իսպ.՝ Pueblo de la Paz)։ 1865 թվականի հունվարի 22-ին բացվում է եկեղեցի, ճարտարապետներ Նիկոլասի և Խոսե Կանալեի աշխատանքով[1] ։ Նույն տարվա օգոստոսի 14-ին բացվել է Հարավային երկաթուղային կայարանը։ 1976 թվականից Լոմաս դե Սամորան ստացել է համայնքի կարգավիճակ։ 1887 թվականին բացվել է հեռախոսային կայան, իսկ մեկ տարի հետո անցկացվել է փողոցների լուսավորում։ 1906 թվականի հունիսի 5-ին բացվում է «Hospital LC de Gandulfo» հիվանդանոցը։ 1908 թվականին Լոմաս դե Սամորայում բացվել է էլեկտրական տրամվայի գիծ, իսկ 1910 թվականին անցկացվել է ջրային ցանց, 1922 թվականին իրականացվել է գազաֆիկացում։ 1910 թվականին համայնքը ստանում է քաղաքի կարգավիճակ, և կոչվում է Լոմաս դե Սամորա (իսպ.՝ Lomas de Zamora)[2]։ 1972 թվականին քաղաքում բացվում է Լոմաս դե Սամորայի Ազգային համալսարանը։ Հիմա այնտեղ սովորում է 42 000 ուսանող։
Աշխարհագրություն խմբագրել
Լոմաս դե Սամորայի հյուսիսային սահմանները ձգվում են Բանֆիլդ քաղաքի Լաս Էրաս փողոցով։ Հարավում Գարիբալդի փողոցով բաժանվում է Տեմպերլեյ և Լյավալոս քաղաքներից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոմաս դե Սամորա» հոդվածին։ |