Լոլան Վալենսիայից
«Լոլան Վալենսիայից», ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի (1832—1883) հայտնի նկարը։
Լոլան Վալենսիայից | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1862 |
բարձրություն | 123 ± 1 սանտիմետր |
լայնություն | 92 սանտիմետր[2] |
ժանր | դիմապատկեր[3] |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Իսակ դե Կամոնդո |
հիմնական թեմա | Dolores Melea? |
պատկերված են
| |
Նկարը Օրսե թանգարանի կայքում | |
Ծանոթագրություններ | |
Lola de Valence (Édouard Manet - Musée d'Orsay) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԺամանակակիցների և բարձր խավի դժգոհությունը բարձրացավ այն ժամանակ, երբ Էդուարդ Մանեն կապվեց իսպանական արվեստի հետ։ Իսպանական և ֆրանսիական արվեստների հակադրությունը, իսպանացիների պարերը, իսպանական վերաբերմունքը, իսպանական և ֆրանսիական բուրժուաների հագուստների տարբերությունները Էդուարդի մոտ առաջացրեցին իսպանական իդեալիզմը։ Իսպանացու կերպարը Էդուարդ Մանեի մեջ արթնացրեց Լոլա անունով աղջիկը, ով Վալենսիայից էր։
Նկարագրություն
խմբագրելՄանեն ներկայացրել է գեր և գեղեցիկ մարմին չունեցող Լոլային ամբողջ երկարությամբ՝ թատրոնի ետնաբեմում։ Անգամ Լոլայի հագուստը ընդունվում է իրական և անկեղծորեն։ Մանեն նկարեց այդ հագուստը մանրամասնորեն՝ ընդգծելով յուրաքանչյուր գիծ, ոսկեգույնը՝ ձեռքի վրա, կարմիր հետքերը՝ սև շրջազգեստի վրա։ Նկարում պատկերված է միաժամանակ իրական և հորինված անձնավորություն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Lola de Valence Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Manet Dossier: Selected texts Արխիվացված 2014-04-02 Wayback Machine
- Էդուարդ Մանե - «Լոլան Վալենսիայից» (1862) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine