Լոիս Համիլտոն
Լոիս Համիլտոն (անգլ.՝ Lois Hamilton, հոկտեմբերի 14, 1952[1] կամ հոկտեմբերի 14, 1943[2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 23, 1999[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), ամերիկացի դերասանուհի[3], մոդել, նկարչուհի, քանդակագործ, գրող, օդաչու[4]։
Լոիս Համիլտոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1952[1] կամ հոկտեմբերի 14, 1943[2] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1999[1] |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գերեզման | Valhalla Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թեմփլի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, քանդակագործ, օդաչու, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ ստացել է հոգեբանի և նկարչի որակավորում, այնուհետև ուսումը շարունակել է Ֆլորիդա քաղաքի Թեմփլի համալսարանում։
ԿարիրաԽմբագրել
1970-ական թվականների սկզբին նա իր գործունեությունը սկսել է գովազդի բնագավառում․ աշխատել է «Ford Models» մոդելային գործակալությունում և որպես ֆոտոմոդել լուսանկարվել «Cosmopolitan», «Fortune», «Mademoiselle», «Vogue Italia», «Prevue», «Neue Revue Illustrierte», «Newsweek», «Paris Match», «Hello», «Redbook», «Ladies' Home Journal», «Glamour», «Time» և այլ ամսագրերի համար։ Լոիսը աշխատել է նաև գովազդային ընկերությունների հետ և նկարանահանվել ավելի քան 150 գովազդում:
1972 թվականի սկզբին նա տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է նկարահանվել ֆիլմերում: 1972 թվականին Լոիսը առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է ոչ հայտնի դեր՝ սրճարանի աղջկա։ Վերջին ֆիլմը, որտեղ նկարահանվել նա եղել է «Բոբի գիշերային ելքը» ֆիլմը։ Այս ֆիլմում Լոիսը խաղացել է Բոբի խորթ մոր դերը[5]։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել Լոիսի մահից 5 տարի անց։ Ընդհանուր հաշվով նա նկարահանվել է 23 ֆիլմում։
Լոիսը եղել է պրոֆեսիոնալ օդաչու։ Ընդհանուր առմամբ նա ավելի քան 600 ժամ թռիչք է կատարել և ստացել բարձրագույն պիլոտաժի կոչում: Համիլթոնը նաև փորձառու նկարիչ, քանդակագործ ու գրող էր:
Անձնական կյանք, ավտովթար, մահԽմբագրել
Լոիսը ամուսնացած է եղել Չարլզ Քնեպոմի հետ[6]։
1999 թվականին Լուիսը ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո նրա ֆիզիկահոգեբանական վիճակը լուրջ վատթարացել է։ Նույն թվականի դեկտեմբերի 23-ին նա փակվել է Ռիո դե Ժանեյրոյի «Sheraton» հյուրանոցի իր համարում, ընդունել բարձր չափաբաժնի քնաբեր դեղեր, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Նա հուղարկավորվել է Բըրբանք քաղաքի «Valhalla Memorial Park Cemetery» գերեզմանատանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find a Grave — 1995.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Лоис Хэмилтон - фильмография, все фильмы, фото, публикации»։ www.film.ru։ Վերցված է 2019-07-15
- ↑ Skin (2004-12-09)։ Mr. Skin's Skincyclopedia: The A-to-Z Guide to Finding Your Favorite Actresses Naked (անգլերեն)։ Macmillan։ ISBN 9780312331443
- ↑ Bob's Night Out, http://www.imdb.com/title/tt0382574/, վերցված է 2019-07-15
- ↑ Lois Hamilton — Biography
Արտաքին հղումներԽմբագրել
- Լոիս Համիլտոն Internet Movie Database կայքում