Արսենի Լոգաշով

ռուս ֆուտբոլիստ
(Վերահղված է Լոգաշով Արսենիից)

Արսենի Մաքսիմովիչ Լոգաշով (ռուս.՝ Арсений Максимович Логашов, օգոստոսի 20, 1991(1991-08-20)[1], Կուրսկ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Ֆուտբոլի ազգային լիգայի «Տոսնո» ակումբի պաշտպան։

Արսենի Լոգաշով
ռուս.՝ Арсений Логашов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 20, 1991(1991-08-20)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Կուրսկ, ԽՍՀՄ
Հասակ 183 սմ
Քաշ 73 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Տոսնո
Համար 15
Պատանեկան կարիերա
Ռուսաստան № 4 մ/դ (Կուրսկ)
Ռուսաստան № 6 մ/դ (Կուրսկ)
2007-2008 Ռուսաստան Ակադեմիկա (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Ռուսաստան Սպորտակադեմակումբ 18 (0)
2009-2011 Ռուսաստան Խիմկի 43 (0)
2011-2013 Ռուսաստան Անժի 30 (0)
2011  Ռուսաստան Ֆակել 15 (0)
2013-2016 Ռուսաստան Լոկոմոտիվ 15 (0)
2013-2014  Ռուսաստան Ռոստով 23 (1)
2017— Ռուսաստան Տոսնո 4 (0)
Ազգային հավաքական
2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 4 (0)
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 20) 3 (0)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 6 (0)
2012 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուտբոլով զբաղվել սկսել է վեց տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Սերգեյ Ալեքսեևիչ Դոնսկիխը[2]։ 2006 թվականից խաղացել է «Աշխատանքային ռեզերվներ / Սպորտակադեմակումբի» 1991 թվականին ծնված ֆուտբոլիստների թիմում։

2009 թվականին եղել է «Սպորտակադեմակումբից» «Խիմկի» տեղափոխված ֆուտբոլիստների թվում։ Ռուսաստանի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մասնակցելով «Խիմկի» — «Սպարտակ-Նալչիկ» խաղին[3]։

2011 թվականի հուլիսի 29-ին տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ, որի հետ կնքել է հնգամյա պայմանագիր և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ[4]։ Վորոնեժի ակումբի կազմում Արսենի Լոգաշովն անցկացրել է 15 հանդիպում, որոնցից 14-ում մասնակցել է խաղի բոլոր 90 րոպեներին. այդ ընթացքում նա վաստակել է 3 դեղին քարտ։ 2012 թվականին «Անժիի» հետ հավաքների է մասնակցել ԱՄԷ-ում։ 2012 թվականի մարտի 12-ին անցկացրել է իր առաջին խաղը թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղին։

2013 թվականի օգոստոսի 29-ին Արսենի Լոգաշովը չորս տարով պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ[5]։ Տեղափոխությունից անմիջապես հետո «Լոկոմոտիվը» ֆուտբոլիստին վարձավճարով ուղարկել է «Ռոստով» մինչև 2013/2014 մրցաշրջանի ավարտը[6]։ Նոր ակումբում Լոգաշովը դարձել է հիմնական կազմի խաղացող։ Մրցաշրջանի ավարտին «Լոկոմոտիվը» որոշել է պաշտպանին վերադարձնել ակումբի տրամադրության տակ[7]։

2017 թվականի փետրվարի 3-ին Արսենի Լոգաշովն ազատ գործակալի կարգավիճակով մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Ֆուտբոլի ազգային լիգայի «Տոսնո» ակումբի հետ[8][9]։

Հավաքականում խմբագրել

Արսենի Լոգաշովը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականի օգոստոսին Ֆաբիո Կապելոյի կողմից ընդգրկվել է Կոտ դ՛Իվուարի հավաքականի դեմ կայանալիք խաղի ընդարձակ հայտացուցակում։ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Կոտ դ՛Իվուարի հավաքականի դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Անյուկովին, որը վնասվածք էր ստացել[10]՞։

Ձեռքբերումներ խմբագրել

  Անժի (Մախաչկալա)

  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2012/2013
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2012/13

  Լոկոմոտիվ (Մոսկվա)

  • Ռուսաստանի գավաթակիր - 2014/15

  Ռոստով (Դոնի Ռոստով)

  • Ռուսաստանի գավաթակիր - 2013/14

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Խիմկի 2009 6 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 6 0
Անժի 2011/12 9 0 0 0 0 0 9 0
2012/13 19 0 3 0 10 0 32 0
2013/14 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 30 0 3 0 10 0 43 0
Ռոստով 2013/14 23 1 3 0 0 0 26 1
Ընդհանուր 23 1 3 0 0 0 26 1
Լոկոմոտիվ (Մոսկվա) 2014/15 7 0 3 0 0 0 10 0
2015/16 8 0 2 0 1 0 11 0
Ընդհանուր 15 0 5 0 1 0 21 0
Ընդհանուր կարիերայում 74 1 11 0 11 0 96 1

* Միայն Պրեմիեր լիգա

Հավաքականում խմբագրել

2015 թվականի ապրիլի 20-ի դրությամբ

Ընդհանուր՝ 1 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Новиков Е. Курянин стал лучшим защитником турнира Гранаткина // Друг для друга. — № 5 (747) от 3 февраля 2009 года.
  3. Протокол матча на сайте РФПЛ
  4. ««Анжи» подписал контракт с Логашовым». ФК Анжи. 29 июля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Локомотив» купил футболиста «Анжи»
  6. «Арсений Логашов подписал контракт с «Локомотивом»/ В то же время «Локомотив» достиг договоренности c «Ростовом» об аренде 22-летнего футболиста на сезон-2013/14». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  7. «Арсений Логашов возвращается в «Локомотив»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  8. Логашов переходит в «Тосно»
  9. Логашов подписал контракт с «Тосно»
  10. Россия — Кот-д’Ивуар

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսենի Լոգաշով» հոդվածին։