Նիկոլաու Լոբատու
Նիկոլաու դուշ Ռեիշ Լոբատու (պորտ.՝ Nicolau dos Reis Lobato, մայիսի 24, 1946, Bazartete administrative post, Liquiçá Municipality, Արևելյան Թիմոր - դեկտեմբերի 31, 1978, Մինդելու (Կաբո Վերդե), São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե), Արևելյան Թիմորի անկախության մարտիկ, նախագահի պաշտոնակատար (1977-1978) Ինդոնեզիայի կողմից օկուպացիայի ժամանակ[1][2]։
Նիկոլաու Լոբատու | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1946 |
Ծննդավայր | Bazartete administrative post, Liquiçá Municipality, Արևելյան Թիմոր |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1978 (32 տարեկան) |
Մահվան վայր | Մինդելու (Կաբո Վերդե), São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե |
Քաղաքացիություն | Արևելյան Թիմոր |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Արևելյան Թիմորի նախագահ |
Կուսակցություն | Revolutionary Front for an Independent East Timor? |
Nicolau dos Reis Lobato Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍկզբում սովորել է ճեմարանում, սակայն հրաժարվել է հոգևոր կրթությունից, տեղափոխվել է բժիշկ Ֆրանսիշկու Մաչադուի վարժարան Դիլիում, որտեղ սովորել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն, կառավարում և պորտուգալերեն։ Այնուհետև ծառայել է պորտուգալական բանակում։ 1968 թվականին, ավարտելով այն, աշխատել է Արևելյան Թիմորի գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովում, այնուհետև ֆինանսական ծառայությունում, որտեղ պատասխանատու էր պետծառայողների ֆինանսավորման համար։
1974 թվականին դարձել է Արևելյան Թիմորի անկախության հեղափոխական ճակատ կուսակցության (ՖՐԵՏԻԼԻՆ) հիմնադիրներից մեկը՝ դառնալով նրա փոխնախագահ։ 1975 թվականին նշանակալի դեր է խաղացել Պորտուգալիայից ապագաղութացման և Արևելյան Թիմորի անկախության հռչակման գործընթացում։ 1975 թվականի նոյեմբերին նշանակվել է երկրի առաջին վարչապետ։ Սակայն դրանից 9 օր անց ինդոնեզական զորքերը գրավել են Արևելյան Թիմորը։
Լոբատոն դարձել է Դիմադրության շարժման առաջնորդներից մեկը։ 1976 թվականին նա նշանակվել է ՖՐԵՏԻԼԻՆ զինված ուժերի հրամանատար, 1977 թվականին՝ կուսակցության նախագահ։ 1977-1978 թվականներին եղել է Արևելյան Թիմորի նախագահը։ 1978 թվականի դեկտեմբերին ինդոնեզական բանակը ոչնչացրել է ՖՐԵՏԻԼԻՆԻ մարտիկների մինչև 80 տոկոսը, Լոբատոյի ջոկատը շրջապատման մեջ է ընկել, և ինքը՝ «Իմ վերջին փամփուշտը իմ հաղթանակն է» բառերով ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի օկուպանտներին։ Ըստ այլ աղբյուրների՝ սպանվել է ինդոնեզացիների կողմից։
ՆերկայումԼոբատոն իր հայրենիքում համարվում է անկախության համար ամենանշանակալի մարտիկը, նրա պատվին անվանվել է Դիլիի նոր միջազգային օդանավակայանը և Արևելյան Թիմորի զինված ուժերի վարժական կենտրոնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Body of Timor-Leste's first prime minister still missing after 41 years». Tempo Timor. 2019 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ East Timor's latest attempt to find the body of its first prime minister Nicolau dos Reis Lobato ABC News, 21 February 2018. Retrieved 24 February 2018.
Աղբյուրներ
խմբագրել- timorleste.livejournal.com (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաու Լոբատու» հոդվածին։ |