Լյուսիեն Օլիվիե (ֆր.՝ Lucien Olivier, 1838[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14 (26), 1883[1], Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), ֆրանսիական ծագումով խոհարար, բնակվում է Մոսկվայում[2]), 1860-ական թվականներին Մոսկվայի «Էրմիտաժ» ռեստորանի սեփականատեր, հայտնի է որպես Օլիվիե աղցանի ստեղծող։ Աղցանի բաղադրատոմսը գաղտնի էր պահում և մինչև իր կյանքի վերջը այդպես էլ չհրատարակեց[3]։

Լյուսիեն Օլիվիե
ֆր.՝ Lucien Olivier
Դիմանկար
Ծնվել է1838[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 14 (26), 1883[1]
Մահվան վայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունշեֆ խոհարար և գյուտարար
Lucien Olivier Վիքիպահեստում

Վլադիմիր Ալեքսեևիչ Գիլյարովսկու տվյալներով Օլիվիեն բաղադրատոմսը գաղտնի էր պահում, սակայն հիմնական բաղադրիչները հայտնի էին։ Եվ ինչքան էլ այդ ժամանակի հայտնի խոհարարները փորձում էին այն պատրաստել, միևնույն է կատարյալ չէր ստացվում։ Դա էլ տարբեր լեգենդների ստեղծման առիթ հանդիսացավ[4]։

2008 թվականին Օլիվիեի գերեզմանը հայտնաբերվեց Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը և վերականգնվեց[5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995.
  2. П. Б. Письма о Москве. // Вестник Европы, Т. II, март 1881 года. С. 404.
  3. «Вечерняя Москва - Вечерняя Москва - Москвичам расскажут всю правду об Оливье»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-03-13 
  4. В. А. Гиляровский. Москва и москвичи. На трубе.
  5. Interesting facts, Trivia, Russian restaurants