Լյուպեն (հեռուստասերիալ)

«Լյուպեն» (անգլ.՝ Lupin), ֆրանսիական հեռուստասերիալ, որը ստեղծել են Ջորջ Քեյը և Ֆրանսուա Ուզան։ Թողարկվել է 2021 թվականի հունվարի 8-ին Նեթֆլիքսում։ Սերիալը բաղկացած է 10 սերիայից, որոնք թողարկվել են առանձին[3]։ Գլխավոր դերում հանդես է եկել Օմար Սին։ Սերիալը նկարահանվել է Արսեն Լյուպենի կերպարի հիման վրա, որն ստեղծել է Մորիս Լեբլանը[4]։

Լյուպեն
Изображение логотипа
Ժանրքրեական հեռուստասերիալ և առեղծվածների մասին հեռուստասերիալներ
ՍտեղծողGeorge Kay?
Երկիր Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԼուի Լետերիե
Գլխավոր
դերերում
Օմար Սի, Vincent Londez?, Էրվե Պիեռ, Նիկոլ Գարսիա, Կլոտիլդա Էսմե, Լյուդիվին Սանե, Shirine Boutella?, Soufiane Guerrab?, Saïd Benchnafa? և Stefan Crepon?
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ17[1][2]
Էկրաններին էհունվարի 8, 2021-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս

Սյուժե խմբագրել

1995 թվականին պատանի Ասան Դիոպը վերապրել է հոր մահը, որը մեղադրվում էր հանցագործության մեջ, որը նա չէր կատարել։ 25 տարի անց Ասանը մասնակցում է Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի վզնոցի գողությանը։ Լուվրում ցուցադրված զարդը պատկանում է Փելեգրինի հարուստ ընտանիքին։ Ասանը ցանկանում է վրեժխնդիր լինել այդ ընտանիքից, որը անարդարացիորեն մեղադրում էր իր հորը գողության մեջ՝ ոգեշնչվելով իր սիրելի «ջենտելմեն կողոպտիչ» հերոս Արսեն Լյուպենից։ Իր ապօրինի գործունեությանը զուգահեռ, Ասանը փորձում է ժամանակ գտնել իր որդու՝ Ռաուլի համար, որը ապրում է իր մոր՝ Ասանի նախկին ընկերուհի Քլերի հետ։

Դերերում խմբագրել

  • Օմար Սի՝ Ասսան Դիոպ
    • Մամադու Հայդարա՝ Ասսան Դիոպը դեռահասական տարիքում
  • Լյուդիվին Սանիե՝ Քլեր
    • Լյուդմիլա Մակովսկի՝ Քլերը դեռահասական տարիքում
  • Էտան Սայմոն՝ Ռաուլ
  • Քլոտիլդա Էմ՝ Ժյուլետ Փելեգրինի
    • Լեա Բոննո՝ Ժյուլետ Փելեգրինին դեռահասական տարիքում
  • Նիկոլ Գարսիա՝ Էնն Փելեգրինի
  • Էրվե Փյեր՝ Յուբեր Փելեգրինի
  • Անտուան Գուիէ Բենջամին Ֆերել
    • Ադրիան Վալլի՝ Բենջամին Ֆերելը դեռահասական տարիքում
  • Սուֆիան Գերրաբ՝ Յուսեֆ Գուեդիրա
  • Վինսենթ Լոնդես՝ կապիտան Ռոմեն Լոժե
  • Շիրան Բուտելլա՝ լեյտենանտ Սոֆիա Բելկասեմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նեթֆլիքս(բազմ․) — 1997.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Morris, Lauren (2021 թ․ հունվարի 8). «When is French crime drama Lupin on Netflix?». Radio Times. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  4. «The trailer for Netflix's Lupin introduces a new gentleman thief». polygon.com. 2020 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.