Լյութֆի Սարիմսակովա (ուզբ.՝ Лутфихоним Саримсокова, ապրիլի 26 (մայիսի 8), 1896, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1991(1991-01-14)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1967)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Լյութֆի Սարիմսակովա
Ծնվել էապրիլի 26 (մայիսի 8), 1896
ԾննդավայրՖերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 14, 1991(1991-01-14)[1] (94 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Աշխատել է Անդիժանի և Ֆերգանայի 1934-1939 թվականներին՝ Ուզբեկստանի երաժշտական, 1941-1973 թվականներին՝ Մուքիմիի անվան Ուզբեկստանի երաժշտական (Տաշքենդ) թատրոններում։

Ստեղծել է մայրերի կերպարներ՝ Այսարա, Կիմյո, Ծեր մայր (Ցաշենի «Գյուլսարա», «Նուրխոն», «Ռևշան և Զուլխու մոր»)։ Լավագույն դերերից են նաև Շիրին, Ցասուման (Խուրշիդի «Արհադ և Շիրին»)։ 1931 թվականից նկարահանվում է կինոյում «Էմիրության կործանումը», 1955, «Որդիները գնում են առաջ», 1959, «Դու որբ չես», 1962։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 233