«Դու որբ չես» (ռուս.՝ «Ты не сирота»), 1962 թվականի խորհրդային գեղարվեստական կինոֆիլմ[1][2]։

Picto infobox cinema.png
Դու որբ չես
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՇուխրատ Աբբասով
Սցենարի հեղինակRaḣmat Faĭziĭ?
ԴերակատարներՕբիդ Ջալիլով, Լյութֆի Սարիմսակովա, Լարիսա Լուպիան և Rahim Pirmuhamedov?
ՕպերատորHotam Fayziyev?
ԵրաժշտությունIkrom Akbarov?
ԿինոընկերությունՈւզբեկֆիլմ

ՍյուժեԽմբագրել

Կինոպատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք արտացոլված են ուզբեկ գրող Ռահմաթ Ֆայզիի «Նորին մեծություն Մարդը» Վեպում[3]։ Ֆիլմի հերոսների նախատիպերն են տաշքենդցի դարբին Շաահմեդ Շամախմուդովը և նրա կինը՝ Բահրի Ակրամովան, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին որդեգրել են տարբեր ազգությունների 14 երեխաների, որոնք Ուզբեկստան են տարահանվել ԽՍՀՄ տարբեր անկյուններից։ Այդ փաստը հետագայում դարձել է լայնորեն հայտնի։

ԴերերումԽմբագրել

  • Լյութֆի ՍարիմսակովաՖաթիմա-օփա
  • Օբիդ Ջալիլով – Մահկամ-օթա
  • Գենա Տկաչենկո – Վանյա
  • Ֆիմա Կամիներ – Աբրամ
  • Լարիսա Լուպպիան – Ձիդրա
  • Լյուդմիլա Պորեչինա – Լյանա
  • Ռոբերտ Աթաբեկով – Կոլյա
  • Աբիլ Ազիզով – Սարսանբայ
  • Ժենյա Արտիշևսկի – Տարաս
  • Վալերի  Ռոժաև – Ռենատ
  • Լիլյա Պենկովա – Լեսյա
  • Նատաշա Միտրոխինա – Նադյա
  • Նատալյա Նիկոնովա – Գանկա
  • Նինա Իվանովա – Մարինա
  • Մոհիրա Ահմեդովա – Բառնո
  • Պետյա Կոլեսնիկով – Գուստավ
  • Պավել Շախով – նիհար ու բարձրահասակ մարդ
  • Էվե Քիվիիր դստերը փնտրող մայր
  • Ռահիմ Պիրմուհամեդով – կաշառակեր վերահսկիչ
  • Յուլդուզ Ռիզաևա – էպիզոդ
  • Նարիման Լատիպով – Բատիր
  • Ե. Սլուցկի – էպիզոդ
  • Ի. Կուրսկիխ – էպիզոդ
  • Թամարա Նազարովա – էպիզոդ

ՄրցանակներԽմբագրել

  • Լենինգրադի I համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1964) «Լավագույն սցենարի համար» (Ռահմաթ Ֆայզի)
  • Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային կինոփառատոնի մրցանակ (1963)
  • «Դու որբ չես» և «Աբու Ռայհան Բերունի» ֆիլմերի համար ռեժիսոր Շուխրաթ Աբասովն արժանացել է Ուզբեկստանի ԽՍՀ պետական մրցանակի, Համզի (1974)
  • «Դու որբ չես» և «Տաշքենդը՝ հացի քաղաքը» ֆիլմերի համար ռեժիսոր Շուխրաթ Աբասովն արժանացել է Ուզբեկստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի, (1972)

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել