Լյուդվիգ Շտումպֆեգեր
Լյուդվիգ Շտումպֆեգեր (գերմ.՝ Ludwig Stumpfegger; հուլիսի 11, 1910, Մյունխեն, Գերմանական կայսրություն - մայիսի 2, 1945, Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի վիրաբույժ, ՍՍ-ի օբերշտուրմբանֆյուրեր։
Լյուդվիգ Շտումպֆեգեր | |
---|---|
գերմ.՝ Ludwig Stumpfegger | |
![]() | |
հուլիսի 11, 1910 - մայիսի 2, 1945 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | ՍՍ զորքեր |
Կոչում | Obersturmbannführer? |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1930 թվականի մայիսի 1-ից Մյունխենում սկսել է ուսումնասիրել բժշկություն։ 1933 թվականի հունիսի 2-ից սկսել է ելույթ ունենալ ՍՍ-ում (անձնական համարը՝ 83 668): 1935 թվականի մայիսի 1-ին դարձել է ՆՍԳԲԿ-ի անդամ (տոմս № 3 616 119): 1936 թվականից աշխատել է որպես Կառլ Գեբհարդտի օգնակական, լիխենյան առողջարանում (կառուցված էր տուբերկուլոզով հիվանդների համար, 1933 թվականին այն հիմնականում օգտագործվում էր ծանր և սպորտային վնաստածքների բուժման համար); նույն տարում այնտեղ բժշկական ծառայություն էին մատուցում Բեռլինում անցկացված ամառային Օլիմպիական խաղերի և Գարմիշ-Պարտենկիրհենի ձմեռային Օլիմպիական խաղերի մարզիկներին։ 1937 թվականի օգոստոսի 11-ին Լյուդվիգը ստացավ բժշկի աստիճան։
1939 թվականից հհենլիխենյան առողջարանը դարձավ ՍՍ-ի մի մսը և վերածվեց հոսպիտալի։ 1939 թվականի նոյեմբերից մինչև 1940 թվականի ապրիլը Շտումպֆեգերը ծառայում էր «ՍՍ-ի ուժեղացման զորքերում» (գերմ.՝ SS-Verfügungstruppe) և բեռլինյան ՍՍ հոսպիտալի վիրաբուժական մասնաշենքի գլխավոր բժիշկն էր։ 1940 թվականի մարտի 21-ին այն կրկին հանձնվեց Լիխենին և նա նշանակվեց Գեբհարդըի համհարզը[1]։ Հետո Գեբհարդըը նրան ներկայացրել է Հայնրիխ Հիմլեր-ին և 1941 թվականի աեպտեմբերից Լյուդվիգը գլխավորում է ՍՍ-ի վիրաբուժական խումբը։
Մասնակցել է Գեբհարդտի, Ֆրից Ֆիշերի և Գերտա Օբերհոյզերի ղեղկավարությամբ Ռավենսբրյուկում անցկացվող փոխպավստման փորձերին։ Շտումպֆեգերը անձամբ է անցկացրել ոսկորների և մկանների փոխպատվաստումը։ 1943 թվականի ապրիլի 20-ին նշանակվեց ՍՍ զորքերի օբերշտուրմբանֆյուրեր։ 1944 թվականի հոկտեմբերի 9-ին Գիմլերի առաջարկով ուղարկվեց Ադոլֆ Հիտլերի «Գայլերի որջ» շտաբը, որը գտնվում էր Ռաստենբուրգում։ 1945 թվականի սկզբից միշտ գտնվել է ֆյուրերբունկերում։ Ըստ չհաստատված պնդումների, նա հենց Մագդա Գեբելսի խնդրանքով ցիանական թթվով թունավորել է նրա երեխաներին։
1945 թվականի ապրիլի 30-ի օրվա երկրորդ կեսին, այն ժամանակ երբ ռայխկանցելերիայի այգում Եվա Բրաունի և Ադոլֆ Հիտլերի դիակների վրա լցված էր բենզին և կիզված էին, Շտումպֆեգերը Յոզեֆ Գեբելսի, Մարտին Բորմանի, Հիտլերի սենեկասպասավոր Հայնց Լինգեի, անձնական վարորդ Էրիխ Կեմպկայի, համհարզ Օտտո Գյունշեյի և ֆյուրերի այլ թիկնապահների և ընկերների հետ էր։
Մայիսի 2-ին Լյուդվիգը ինքնասպան եղավ՝ ընդունելով ցիանական կալիումի սրվակիկ։ Մինչ այդ նա բունկերի այլ բնակիչների հետ փորձեցին թափանցել Բեռլինի շրջափակված կենտրոնը, բայց հետո նա Բորմանի հետ բաժանվեց խմբից։ Նրանք ուժասպառ և բարոյալքված էին, ինչի արդյունքում նրանք գործեցին ինքնասպանություն Լերտերի կայարանում։ 1972 թվականի դեկտեմբերի 7-8-ին ստորերկրյա փոստային մետաղամալուխ անցկացնելու ժամանակ, նրանք գտան երկու կմախք։ Երկար ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ դրանք Լյուդվիգի և Բորմանի կմախքներն են։ Կմախքի ատամների արանքում գտել են ցիանական կալիումի սրվակիկի ապակե կտորներ։
Շտումպֆեգերը ամուսնացած է եղել է Գետրուդա Շպենգլերի հետ։
Կառլ Գեբհարդտը, Ֆրից Ֆիշերհ և Գորռա Օբերհոյզերը 1946 թվականին ենթարկվեցին բժիշկների նյունբերգյան դատավարության։ Գեբհարդտը կաղահան հանվեց, Ֆիշերին ենթարկեցին ցմահ ազատազրկման (1951 թվականին ժամկետը իջեցվեց 10 տարով, իսկ 1954 թ.-ին Ֆիշերին վաղաժամկետ բաց թողեցին), իսկ Օբերհոյզերը ենթարկվեց 20 տարի ազատազրկման (1951 թվականին ժամկետը իջեցվեց 10 տարով, իսկ 1952 թ.-ին վաղաժամկետ բաց թողեցին)։
Հրատարակչություններ Խմբագրել
- Die freie autoplastische Knochentransplantation in der Wiederherstellungschirurgie der Gliedmaßen. Erfahrungen und Ergebnisse. // Deutsche Zeitschrift für Chirurgie. — Bd. 259. — 1944. — S. 495—746.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ World War II Graves, «Stumpfegger, Ludwig»
Գրականություն Խմբագրել
- Ebbinghaus, Angelika (Hrsg.). Vernichten und Heilen. Der Nürnberger Ärzteprozess und seine Folgen. — Berlin: Aufbau-Verlag, 2003. — ISBN 3-7466-8095-6.
- Lang, Jochen von. Der Sekretär. Martin Bormann, der Mann, der Hitler beherrschte. — Augsburg: Weltbild-Verlag, 2004. — ISBN 3-8289-0558-7.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Լուսանկար. Լյուդվիգ Շտումպֆեգերը (ձախից) Archived 2016-05-19 at the Wayback Machine. «Հայդելագերի հրաձգարանի պատմությունը» կայքում (լեհ.)