Բացել գլխավոր ցանկը

Իվան Կնունյանց

հայ քիմիկոս, ճարտարագետ

Իվան Լյուդվիգի Կնունյանց (մայիսի 22 (հունիսի 4), 1906, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 21, 1990(1990-12-21)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1939 թ.), պրոֆեսոր (1939 թ.), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), թղթակից անդամ (1946), Լենինյան (1972) և երեք Ստալինյան (1943, 1948, 1950) մրցանակների դափնեկիր, Գեներալ-մայոր (1949), «Սոցիալիստական աշխատանքի հերոս» (1966), ստացել է Լենինի (1966), Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային Կարմիր դրոշի, Կարմիր աստղ շքանշաններ։

Իվան Կնունյանց
Ծնվել էմայիսի 22 (հունիսի 4), 1906
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 21, 1990(1990-12-21)[2] (84 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ և գյուտարար
Հաստատություն(ներ)Military Academy of Radiation, Chemical and Biological Defense and Engineer Forces?
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
ՊարգևներՍտալինյան մրցանակ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Լենինյան մրցանակ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Մարտական ծառայությունների» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ivan Knunyants Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Իվան Կնունյանցը Բոգդան և Լյուդվիգ Կնունյանց եղբայրների գերդաստանից է։ Ծնվել է 1906 թ. Շուշիում՝ Լյուդվիգ Կնունյանցի ընտանիքում։

1928 թ. ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը, աշակերտել է Ալեքսեյ Չիչիբաբինին։ 1932 թվականից դասախոսական աշխատանքի է անցել Կ. Ե. Վորոշիլովի անվան քիմիական պաշտպանության զինվորական ակադեմիայում, իսկ 1938 թվականից արդեն ամբիոնի վարիչ էր։ Միաժամանակ ղեկավարում էր ԽՍՀՄ ԳԱ էլեմենտա-օրգանական միացությունների ինստիտուտի լաբորատորիան։ Դմիտրի Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերության ամսագրի և Սովետական մեծ հանրագիտարանի «Քիմիա» բաժնի խմբագրության գլխավոր խմբագիրն էր։

1938-1954 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում։ 1939 թ. Կնունյանցը պաշտպանում է քիմիական գիտությունների դոկտորի գիտական թեզը։ 1954 թվականից մինչև կյանքի վերջը՝ 1990 թ., ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տարր-օրգանական միացությունների լաբորատորիայի վարիչն էր։ 1953 թ. ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Գիտական ձեռքբերումներըԽմբագրել

1949 թ. Իվան Կնունյանցը ստացել է գեներալ-մայորի՝ զինվորական, 1966 թվականին՝ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներ։ Կնունյանցի մասնագիտական հետաքրքրությունները ներառել են օրգանական քիմիա, քիմիական արդյունաբերության տարաբնույթ խնդիրներ, քիմիական ռեակցիաների մեխանիզմներ, դեղանյութեր, սինթետիկ մանրաթելեր, ներկանյութեր, սպիտակուցի քիմիա, ժառանգականության քիմիական հիմունքներ։ Կնունյանցի ջանքերով իրականացվել է B1 վիտամինի ստացման ելանյութերից մեկի արտադրության եղանակը։ Իվան Կնունյանցը ֆտորօրգանական միացությունների քիմիայի հիմնադիրն է ԽՍՀՄ-ում, հայկական և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ, ԽՍՀՄ Պետական (1943, 1948, 1950) մրցանակների դափնեկիր։ Հեղինակ է շուրջ 300 գիտական ծանրակշիռ ուսումնասիրությունների։ Անգլերենով լույս տեսած «Ֆտորի քիմիա» ամսագրի գիտական խմբագիրն էր 1972 թ.։ Հիմնադրել է Դ. Ի. Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերությունը։ Հետազոտությունների բնագավառը՝ ֆտոր-, ծծմբաօրգանական և հետերոցիկլիկ միացություններ։ Մշակել է նոր մոնոմերների, ջերմակայուն պոլիմերների և դեղագործական պրեպարատների արդյունաբերական սինթեզի եղանակներ։ Համարվում է ֆտորօրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրը։

ՀետաքրքրություններըԽմբագրել

Իվան Կնունյանցը զբաղվել է նկարչությամբ, ինչպես նաև՝ XVI-XIX դարերում ստեղծագործած դասական նկարիչների գործերի վերականգնման աշխատանքներով։ 1963 թ., Լենինգրադի մերձակա անտառներից մեկում շրջագայելիս հյուրընկալվել է անտառապահի տնակում։ Անտառապահը թեյամանը դրել է խունացած, փոքր-ինչ անսովոր տեսքով տախտակ-դրոցի վրա, ինչը չի վրիպել քիմիկոսի աչքից։ Անսալով Կնունյանցի խնդրանքին, անտառապահն այդ «անպետք» տախտակը նվիրել է նրան։ Մի քանի ամիս անց Կնունյանցն իր իսկ պատրաստած լուծիչների խառնուրդով մաքրել է տախտակի մակերեսը Երբեմնի խունացած, առաջին հայացքից սովորական փայտի մի կտոր հիշեցնող այդ տախտակը XVII դարում ստեղծագործած հոլանդացի նկարիչ Իորիս Վան Սոնի գլուխգործոց նատյուրմորտն է։ Իվան Կնունյանցի երկարատև և հետևողական աշխատանքի շնորհիվ՝ վերականգնվեցին 16-րդ դարի իտալացի նկարիչներ Սանտի Դիտիտոյի «Տիրամայրը մանկան հետ», Ջովաննի Ֆրանչեսկո Գվերչինոյի (1591-1666) «Ծերուկը և պատանին», ֆրանսիացի նկարիչ Պիեռ Պոլ Պրյուդոնի (1758-1823) «Աղջկա փոքրիկ դիմանկար» նկարները։

ԳրականությունԽմբագրել

  • Այվազյան Հ. Մ., Ակադեմիկոս Իվան Կնունյանց, «Գիտություն և տեխնիկա», 1986, № 8:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 497