Լյուդվիգ Դավիդյան

խորհրդային քանդակագործ

Լյուդվիգ Դավիդյան (ռուս.՝ Людвиг Карапетович Давидя́н, մարտի 18, 1935(1935-03-18), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային քանդակագործ, Կարելիայի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2000 թվական)[1]։

Լյուդվիգ Դավիդյան
Ծնվել էմարտի 18, 1935(1935-03-18) (89 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է լուսանկարչի ընտանիքում։ Դպրոցական տարիներին հաճախել է Բաքվի պիոներական պալատի քանդակագործության խմբակ։

1967 թվականից սկսած, Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան ավարտելուց հետո ապրել և աշխատել է Պետրոզավոդսկում։

1971 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1973 թվականին Պետրոզավոդսկի Լենինգրադի հրապարակում «Եղբայրական գերեզմանը և Փառքի անմար կրակով անհայտ զինվորի գերեզմանը» հուշահամալիրի ստեղծման համար արժանացել է Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական մրցանակին (քանդակագործներ Էդուարդ Ակուլովի, Էրնստ Վոսկրեսենսկու և Էդուարդ Անդրեևի համահեղինակությամբ)։

Եղել է «Սամպո» հանրապետական մրցանակի դափնեկիրը։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

  • Դուստրերն են Սուսաննան, Սվետլանան և Սառան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 1: А — Й. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2007. С. 287—400 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0123-0 (т. 1)

Գրականություն խմբագրել

  • Художники Карелии. — Петрозаводск, 1987.
  • Калинин Е. С. Художники Карелии. — Петрозаводск, 2000.

Արտաքին հղումներ խմբագրել