Լյուդվիգ Բերգեր (ռեժիսոր)

ռեժիսոր

Լյուդվիգ Բերգեր (գերմ.՝ Ludwig Berger, իսկական անունը՝ Լյուդվիգ Բամբերգեր (Ludwig Bamberger), հունվարի 6, 1892(1892-01-06)[1][2][3][…], Մայնց, Գերմանական կայսրություն - մայիսի 18, 1969(1969-05-18)[1][2][3][…], Շլանգենբադ, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, հուշավիպագիր, դերասան։ Հեռուստաներկայացումների պիոներներից մեկն է։

Picto infobox cinema.png
Լյուդվիգ Բերգեր
գերմ.՝ Ludwig Berger
Լյուդվիգ Բերգեր.jpg
Ծնվել էհունվարի 6, 1892(1892-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՄայնց, Գերմանական կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1969(1969-05-18)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՇլանգենբադ, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, գրող, դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ
IMDbID ID 0003490

ԿենսագրությունԽմբագրել

Լյուդվիգ Բամբերգերը ծնվել է 1892 թվականի հունվարի 6-ին Մայնցում[4], հրեական ծագմամբ բանկիր Ֆրանց Բամբերգերի ընտանիքում։ Մյունխենի և Հայդելբերգի համալսարաններում սովորել է արվեստ և գերմանագիտություն։ 1914 թվականին գրել է ատենախոսություն «Յոհան Կոնրադ Զեեկաց։ Տասնութերորդ դարի գերմանացի նկարիչը» թեմայով (Հայդելբերգ, 1916)։ Պատերազմի սկզբում կամավոր մեկնել է ռազմաճակատ, սակայն տուն է ուղարկվել վերոսկրի բորբոքման պատճառով։

Լյուդվիգ Բերգերն զբաղվել է թատերական ռեժիսուրայով և 1916 թվականի մարտի 25-ին Մայնցի քաղաքային թատրոնում բեմադրել է իր «Սիրո այգեպանուհին» պիեսը՝ ըստ Մոցարտի «Թվացյալ այգեպանուհին»։ Հետագա տարիներին աշխատել է Բեռլինի թատրոններում՝ բեմադրելով բազմաթիվ դասական ստեղծագործություններ, հիմնականում Վիլյամ Շեքսպիրից։

1920 թվականից Լյուդվիգ Բերգերը աշխատել է կինոյում։ Նշանակալի են եղել նրա «Մի բաժակ ջուր» և «Կորած կոշիկը» ֆիլմերը (երկուսն էլ նկարահանվել են 1923 թվականին)։ Բերգերի առաջին հնչյունային ֆիլմը՝ «Թափառաշրջիկների արքան», ստեղծվել է 1930 թվականին ԱՄՆ-ում։ Նրա ամենահայտնի ֆիլմն է «Վալսերի մարտը» մյուզիքլը (1933, Ռենատա Մյուլլերի, Հաննա Վաագի ու Վիլլի Ֆրիչի մասնակցությամբ)։

1935 թվականին Լյուդվիգ Բերգերը մեկնել է Անգլիա՝ ճանապարհին լինելով Ֆրանսիայում ու Նիդերլանդներում։ Շուտով նա վերադարձել է Գերմանիա, որտեղ մեկուսի կյանք է վարել Շլանգենբադում։ Նա փորձել է պատվերներ ստանալ Փարիզից ու Լոնդոնից, սակայն արտասահմանում նկարահանել է միայն «Երեք վալս» և «Բաղդադի գողը» ֆիլմերը։ Ֆրանսիական գործողության ժամանակ Լյուդվիգ Բերգերը գտնվել է Նիդերլանդներում և խուսափել ձերբակալությունից՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։

Պատերազմից հետո Լյուդվիգ Բերգերը շատ է ճանապարհորդել և Գերմանիա է վերադարձել 1947 թվականին։ Նա աշխատել է ԳԴՀ-ում որպես թատրոնի և ռադիոներկայացումների ռեժիսոր՝ կրկին մեծ մասամբ բեմադրելով Շեքսպիրի ստեղծագործություններից։ Միաժամանակ նա գրել է պիեսներ, արձակ գործեր և մենագրություններ։ Նա հաջողության է հասել նաև հեռուստաներկայացումների վրա աշխատելիս։

Լյուդվիգ Բերգերը եղել է Բեռլինի 6-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։

Լյուդբիգ Բերգերը թարգմանել է Շեքսպիրի մի քանի պիեսներ, այդ թվում՝ «Ցիմբելին», «Համլետ» և «Տիմոն Աթենացի»[6]։

Լյուդվիգ Բերգերը մահացել է 1969 թվականի մայիսի 18-ին։ Թաղված է Մայնցի գլխավոր գերեզմանատանը։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1920 – Der Richter von Zalamea
  • 1921 – Der Roman der Christine von Herre
  • 1923 – Ein Glas Wasser. Das Spiel der Königin
  • 1923 – Der verlorene Schuh
  • 1925 – Ein Walzertraum
  • 1927 – Der Meister von Nürnberg
  • 1928 – Կինը Մոսկվայից – Die Dame aus Moskau
  • 1928 – Sünden der Väter
  • 1929 – Das brennende Herz
  • 1930 – Թափառաշրջիկների արքան – Der König der Vagabunden
  • 1930 – Playboy of Paris
  • 1930 – Le petit café
  • 1932 – Ich bei Tag und Du bei Nacht
  • 1932 – A moi le jour, à toi la nuit
  • 1932 – Early to Bed
  • 1933 – Վալսերի մարտը – Walzerkrieg
  • 1933 – La guerre des valses
  • 1937 – Պիգմալիոն – Pygmalion
  • 1938 – Երեք վալս – Drei Walzer
  • 1940 – Բաղդադի գողը – Der Dieb von Bagdad
  • 1940 – Ergens in Nederland
  • 1950 – Ballerina
  • 1954 – Խաղացողը – Die Spieler
  • 1955 – Ունդինա – Undine
  • 1956 – Շտրեզեման – Stresemann
  • 1957 – Սոկրատեսի մահը – Der Tod des Sokrates
  • 1958 – Was ihr wollt
  • 1961 – Hermann und Dorothea
  • 1964 – Ottiliens Tollheiten
  • 1968 – Odysseus auf Ogygia

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Wir sind vom gleichen Stoff, aus dem die Träume sind. Summe eines Lebens, 1953 (ինքնակենսագրություն)
  • Die unverhoffte Lebensreise der Constanze Mozart, 1955.
  • Wenn die Musik der Liebe Nahrung ist, 1957.
  • Das Irdische und das Unvergängliche. Musiker der Romantik, 1963.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118655957 // Общий нормативный контроль — 2012—2016.
  5. «6th Berlin International Film Festival: Juries»։ berlinale.de։ Վերցված է դեկտեմբերի 25, 2009 
  6. Blinn Hansjürgen, Schmidt Wolf Gerhard (2003)։ Shakespeare-deutsch: Bibliographie der Übersetzungen und Bearbeitungen (German)։ Berlin: Erich Schmidt Verlag։ ISBN 3503061932։ OCLC 53376469 

ԳրականությունԽմբագրել

  • H. Holba, G. Knorr, P. Spiegel. Reclams deutsches Filmlexikon. 1984

Արտաքին հղումներԽմբագրել