Լյուդմիլա Զեման (անգլ.՝ Ludmila Zeman), (ապրիլի 23, 1947(1947-04-23)[1][2][3][…], Զլին[4][5][6][…]), չեխ-կանադացի նկարիչ, անիմատոր և երեխաների համար գրքերի հեղինակ։ Ռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ Կարել Զեմանի դուստրն է[8][9][10]։

Լյուդմիլա Զեման
Ծնվել էապրիլի 23, 1947(1947-04-23)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրԶլին[4][5][6][…]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[4][6]
ԿրթությունStřední uměleckoprůmyslová škola Uherské Hradiště?[7]
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, գրող, նկարչուհի, ռեժիսոր, կինոռեժիսոր, նկարազարդող և ուսուցչուհի
Ծնողներհայր՝ Կարել Զեման
Կայքludmilazeman.com

Զեմանը ծնվել է Մորավիան Չեխիայի Զլին քաղաքում (որը 1949 թվականին վերանվանվել է Գոթվալդով և այդպես է կոչվել մինչև 1989 թվականը)[8]։ Ավարտել է արվեստի քոլեջ Ուհերսկե Հրադիշտեում (Střední uměleckoprůmyslová škola): Աշխատել է իր հոր մոտ` որպես օգնական նրա վերջին ֆիլմերում և ամուսնացել է Էժեն Սպալենիի հետ, որը հոր ստուդիայի գլխավոր անիմատորն էր։ Նրանք ունեցել են երկու երեխա` Լինդան և Մալվինան։ Լյուդմիլան իր կարիեռան սկսել է պատմական գրքեր պատկերազարդելով և մանկական անիմացիաներ ստեղծելով։

1983 թվականին Զեմանը և իր ամուսինը հրավիրվել են ֆիլմի տեխնիկա դասավանդելու Վանկուվերի Արվեստի և Դիզայնի Էմիլի Քար համալսարանում։ Երբ զույգը փորձել է արտագաղթել, Չեխոսլովակիայի կոմունիստական կառավարությունը մերժել է նրանց` մեղադրելով արևմտյան կողմնորոշման համար։ Զեմանին ստիպել են հեռանալ անիմացիոն ստուդիայից, իսկ Սպալենին ստիպված է եղել աշխատել որպես բանվոր։ 1984 թվականի ամռանը ընտանիք փախել է դեպի Հարավսլավիա, մնացել է Ավստրիայի գաղթականների ճամբարում, վերջապես հասել Կանադա, որտեղ ամուսիններն ստացել են ուսուցչի պաշտոն[11]։

«Կենաց ծառը»` երեսուն վայրկյանանոց անիմացիոն հատվածը, որը զույգը պատրաստել էր Կանադական Sesame Street հրատարակչության համար, գրավել է Կանադայի ազգային կինոարվեստի կառավարման ուշադրությունը, որը հրավիրել է զույգին նկարել կարճամետրաճ ֆիլմ իրենց նախընտրած թեմայով[11]։ Զեմանը նկարահանել է «Երկնքի տիրակալը» ֆիմը, որը նկարահանվել է կանադական բնիկ ժողովուրդների[9] առասպելների հիման վրա, ֆիլմի նկարահանման համար օգտագործվել են թղթի կտորներ։ Ֆիլմը հաջողության է հասել` հաղթելով տասնմեկ միջազգային մրցանակներ, այդ թվում` կապույտ ժապավեն Ամերիկայի կինոփառատոնում 1993 թվականին։ Այն հաջորդ տարի ցուցադրվել է Սանդանս կինոփառատոնում և հայտնվել է Օսկար մրցանակի ներկայացվող ֆիլմերի շորթլիսթում[11]։

«Երկնքի տիրակալը» ֆիլմից հետո Զեմանը և Սպալենին պլանավորում են ստեղծել լիամետրաժ ֆիլմ, որը հիմնված էր Գիլգամեշ էպոսի վրա։ Կարել Զեմանը ներկայացրել էր էպոսը` իր սիրելի գիրքը, Լյուդմիլային, երբ վերջինս դեռ 11 տարեկան էր[11]։ Բովանդակությունն ի վերջո վերածվել է մանկական գրքերի եռագրության, որը պատկերազարդել և գրել է Զեմանը. «Գիլգամեշ արքան» (1991 թվական), «Իշտարի վրեժը» (1993 թվական) և «Գիլգամեշի վերջին որոնումը (1995 թվական)[11]։ 1995 թվականին գրված եռագրության վերջին գիրքն արժանացել է Գլխավոր նահանգապետի մրցանակին` մանկական պատկերազարդման համար[12]։ Ճապոնիայում Կանադայի դեսպանատունը Տոկիոյում 2011 թվականին կազմակերպել է Լյուդմիլա Զեմայի աշխատանքների ցուցահանդեսը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կանադայի գրադարան և արխիվ
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Evidence zájmových osob StB
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Evidence zájmových osob StB
  7. Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  8. 8,0 8,1 «Archived Content: Ludmila Zeman». Library and Archives Canada. 2002-09-25. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Children's Story Books and Animations by Ludmila Zeman: June 14 – July 22, 2011: Embassy of Canada Prince Takamado Gallery». Government of Canada (canadainternational.gc.ca). 2012-06-04. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  10. «Tundra Books Online: Ludmila Zeman». Tundra Books (tundrabooks.com). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Grutz, Jane Waldron (May–June 1996). «Zeman's Gilgamesh». Saudi Aramco World: 18–26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  12. «1995 Winners». Governor General's Awards. Canada Council for the Arts (canadacouncil.ca). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել