Լյուդմիլա Ասլանյան (օրիորդական ազգանունը՝ Կուլիկովա, հուլիսի 2, 1954(1954-07-02), Պետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, կանանց միջազգային վարպետ․ Հայաստանի շախմատի կանանց առաջնության հնգակի չեմպիոն (1984, 1986, 1987, 1991, 1992)։

Լյուդմիլա Ասլանյան
Պետություն(ներ) ԽՍՀՄ,  Ուկրաինա,  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 2, 1954(1954-07-02) (69 տարեկան)
ԾննդավայրՊետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումկանանց միջազգային վարպետ, Woman Master of Sport of USSR in Chess? և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ
Ներկայիս վարկանիշ2068
ՖԻԴԵ համար14107813
365chessLudmila_K_Aslanian
Chesstempo համար11985
ICCF համար11985
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1994[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 1996[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1954 թվականի հուլիսի 2-ին Պետրոզավոդսկում։ Շախմատում սկսել է զբաղվել 12 տարեյանից։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի պետական համալսարանը կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ, հետագայում աշխատել է ДГУ ակումբում որպես մարզիչ-մեթոդիստ։ 1981 թվականին ամուսնանալով տեղափոխվում է Երևան՝ մշտական բնակություն հաստատելով այնտեղ։ 1990 թվականին փոխում է Կուլիգին ազգանունը՝ վերցնելով ամուսնու Ասլանյան ազգանունը։

Կարիերա խմբագրել

Ասլանյանը եղել է Հայաստանի շախմատի կանանց առաջնության հնգակի չեմպիոն (1984, 1986, 1987, 1991, 1992)։ Ասլանյանը Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 30-րդ շախմատային օլիմպիադային, երբ Հայաստանը առաջին անգամ մասնակցեց օլիմպիադային[2]։ Նա նաև մասնակցել է 1992 թվականի Եվրոպայի Շախմատի թիմային առաջնությանը[3]։ Մասնակցել է նաև 31-րդ շախմատային օլիմպիադային[4]` խաղալով 2-րդ խաղատախտակ։ Նա Խորհրդային Հայաստանի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 1991 թվականի Խորհրդային միության կանանց շախմատի 2-րդ թիմային առաջնությանը[5]։ Նրա մարզիչն է եղել Էդուարդ Մնացականյանը[6]։

1997 թվականին Լյուդմիլան վերադարձավ Կրիվոյ Ռոգ, որտեղ և շարունակեց ելույթները, բայց արդեն Ուկրաինայի կողմից[7]։

2003 թվականին դարձավ շախմատի կանանց Ուկրաինայի առաջնության մրցանակակիր։

1999-ից մինչև 2004 թվականները աշխատել է որպես մարզիչ Կրիվոյ Ռոգի մանկապատանեկան սպորտային դպրոցում։

2002-ից 2011 թվականներին Կրիվոյ Ռոգի "Չերվոնի գիրնիկ" թերթում վարել է շախմատի բաժինը

Լինելով երկրի տարիքով ամենամեծ շախմատիստուհին, շարունակել է գրավել մրցանակային տեղեր։ 2009 թվականի Ուկրաինայի առաջնությանը կիսել է 7-9-րդ տեղերը,  իսկ 2012 թվականին Լուբնի քաղաքում գրավել է 4-րդ տեղը 11 մասնակիցների շրջանում[8]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1982 1930 2035 2035 1930
1983 2095 2100 2100 2095
1984 2060 2060 2060 2060
1985 2075 2075 2075 2075
1986 2075 2075 2075 2075
1987 2175 2175 2175 2175
1988 2160 2180 2180 2160
1989 2240 2240 2240 2240
1990 2185 2185 2185 2185
1991 2165 2210 2210 2165
1992 2210 2210 2210 2210
1993 2230 2230 2230 2230
1994 2230 2230 2230 2230
1995 2225 2230 2230 2225
1996 2195 2180 2195 2180
1997 2160 2165 2165 2160
1998 2145 2170 2170 2145
1999 2170 2177 2177 2170
2000 2177 2182 2151 2182 2151
2001 2131 2131 2131 2131 2131 2131
2002 2131 2131 2131 2131 2131 2131
2003 2131 2188 2193 2193 2193 2131
2004 2193 2174 2174 2174 2193 2174
2005 2174 2174 2174 2174 2174 2174
2006 2174 2174 2174 2174 2174 2174
2007 2174 2174 2177 2177 2177 2174
2008 2177 2177 2185 2183 2185 2177
2009 2145 2145 2154 2140 2140 2154 2140
2010 2140 2140 2140 2140 2113 2113 2140 2113
2011 2113 2113 2113 2113 2100 2100 2113 2100
2012 2100 2100 2100 2100 2100 2104 2104 2104 2104 2104 2100
2013 2104 2104 2104 2104 2104 2104 2104 2104 2068 2068 2068 2068 2104 2068
2014 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068
2015 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068
2016 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068
2017 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068
2018 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068
2019 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068
2020 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068 2068
2021 2068 2068 2068 2068 2068


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 OlimpBase
  2. «30th Chess Olympiad (women): Manila 1992». OlimpBase. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  3. «1st European Team Chess Championship (women): Debrecen 1992». OlimpBase. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  4. «31st Chess Olympiad (women): Moscow 1994». OlimpBase. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  5. «2nd Soviet Women's Team Chess Championship: Azov 1991». OlimpBase. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  6. «Էդուարդ Մնացականյան. «ՊԵՏՔ Է ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԶԻՉ»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  7. «t001.html». www.ukrchess.org.ua. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «Людмила Дмитриевна Асланян: знаменитый шахматист, интересные факты, фото, дата рождения 2 июля (68 лет), кто еще из известных людей родился, умер 2 июля». redday.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել