Լյուդմիլա Անցիֆերովա (ռուս.՝ Людми́ла Ива́новна Анцы́ферова, մայիսի 18, 1924(1924-05-18), Զլատոուստ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2013(2013-09-10)), խորհրդային և ռուս հոգեբան, մեթոդաբանության, հոգեբանության պատմության և տեսության, հոգեբանության զարգացման և գերոնտոհոգեբանության ոլորտում մասնագետ, մտածողության հոգեբանության և անձի հոգեբանության մասին հիմնարար աշխատանքների հեղինակ։ Առաջարկել է անձի սեփական տեսությունը։

Լյուդմիլա Անցիֆերովա
Ծնվել էմայիսի 18, 1924(1924-05-18)
Զլատոուստ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 10, 2013(2013-09-10) (89 տարեկան)
ԳերեզմանԿալիտնիկովի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարՍերգեյ Ռուբինշտեյն
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Անցիֆերովան ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 18-ին Զլատոուստում, ՌԽՖՍՀ։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, որից հետո սովորել է ասպիրանտուրայում՝ հոգեբանության ամբիոնում։ Պրոֆեսոր Սերգեյ Ռուբինշտեյնի ղեկավարությամբ «Բարձրագույն նյարդային գործունեության և մտածողության խնդրի մասին Իվան Պավլովի աշխատություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան։ 1953 թվականից մինչև 1956 թվականն աշխատել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում, իսկ հետո՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի հոգեբանության բաժնում։ 1972 թվականից աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում, որտեղ եղել է հոգեբանության փիլիոփայական խնդիրների (1974-1982) լաբորատորիայի և անձի հոգեբանության (1982-1991) լաբորատորիայի բաժնի վարիչ։ 1991 թվականից եղել է գլխավոր գիտական աշխատակից։

1974 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան, 1991 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Եղել է Կրթության ռուսական ակադեմիայի պատվավոր անդամ (1996 թվականի ապրիլի 11-ից[2]): 1984 թվականին դարձել է ՌԽՍՖՀ գիտության վաստակավոր գործիչ, «Հոգեբանական ամսագրի» գլխավոր խմբագրի տեղակալ։

Լյուդմիլա Անցիֆերովան մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Մոսկվայում՝ 88 տարեկան հասակում։

Հրապարակումներ[3] խմբագրել

  • О закономерностях элементарной познавательной деятельности. 1961.
  • Принцип развития в психологии. — Академия наук СССР: Институт психологии, 1974.
  • Развитие и современное состояние зарубежной психологии. 1974.
  • Материалистические идеи в зарубежной психологии. 1974.
  • Психология формирования и развития личности. 1981.
  • Психика и сознание как функция мозга. 1985.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. «Почётные члены РАО: АНЦЫФЕРОВА Людмила Ивановна». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Публикации: Анцыферова, Людмила Ивановна

Արտաքին հղումներ խմբագրել