Լյուգդամիս Նաքսոսցի

քաղաքական գործիչ

Լյուգդամիս (հին հունարեն՝ Λύγδαμις), Նաքսոսի (Կիկլադյան կղզիներից մեկը) տիրանոս, իշխել է մ․թ․ա․ 6-րդ դարի երկրորդ կեսին։

Լյուգդամիս Նաքսոսցի
հին հունարեն՝ Λύγδαμις
Նաքսոսի տիրան
մ․թ․ա․ 546 - մ․թ․ա․ 524
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հույն
Դավանանք հին հունական բազմաստվածություն
Ծննդյան օր մ․թ․ա․ 6-րդ դար
Վախճանի օր մ.թ.ա. 6-րդ դար
Զավակներ Արտեմիսիա
«Պորտարան»՝ Լյուգդամիսի կառուցած Ապոլոնի տաճարի ճակատաքարը, որը գտնվում է Նաքսոսւմ

Ի սկզբանե եղել է Նաքսոսը կառավարող օլիգարխիայի անդամ։ Մ․թ․ա․ 546 թվականին Լյուգդամիսը աջակցում է Աթենքի նախկին տիրանին` Պիսիստրատոսին, Աթենքում իր իշխանությունը վերականգնելու հարցում[1][2]։ Ի պատասխան նրա օգնության՝ Պիսիստրատոսը օգնում է Լյուգդամիսին դառնալ Նաքսոսի տիրան կամ վերականգնել իր դիրքը այն կորցնելուց հետո[3][4][5]։ Նա իր իշխանությունն ապահովագրել է իր պոտենցիալ թշնամիներին վտարելով, ապա ընդարձակել է իր իշխանությունը նաև իր հարևաններ կղզիների վրա, որոնցից է, օրինակ, Պարոսը[6]։

Լյուգդիմասը հավաքել է նաև վարձկան բանակ, որպեսզի օգնի իր դաշնակցին՝ Պոլյուկրատեսին՝ Սամոսի տիրանին, որը կազմակերպել էր արշավանք ընդդեմ Միլեթի և Միտիլենեի[7]։ Լյուգդիմասը ուներ հավակնոտ շինարարական ծրագիր․ նա մ.թ.ա. 530 թվականին սկսում է Ապոլոնի հսկայական տաճարի կառուցումը, որն այդպես էլ չի ավարտում։ Պորտարան՝ տաճարի ճակատաքարը, ցայսօր կանգուն է և համարվում է Նաքսոսի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։

Մ․թ․ա․ 524 թվականին Լյուգդամիսը սպարտական բանակի միջամտության արդյունքում գահընկեց է արվում[4][8]։ Նաքսոսը Լյուգդամիսի կառավարումից հետո՝ նոր օլիգարխիայի օրոք, շարունակում էր բարգավաճել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herodotus, Histories 1.61
  2. Pomeroy, Sarah B. (1998). Ancient Greece: a political, social and cultural history, p. 171
  3. Herodotus 1.64
  4. 4,0 4,1 Grant, Michael (1987). The Rise of The Greeks. Guild Publishing London. p. 185
  5. Carty, Aideen (2005). Polycrates. p. 120-1
  6. Grant, Michael (1987). The Rise of The Greeks. Guild Publishing London. p. 188
  7. Grant, Michael (1987). The Rise of The Greeks. Guild Publishing London. p. 153
  8. Plutarch, On the Malice of Herodotus 21; Scholia in Aeschines 2.77