Լի Կա Ին (կորեերեն՝ 이가은; օգոստոսի 20, 1994(1994-08-20), Սեուլ, Հարավային Կորեա[1], հայտնի է Կաին անվանմամբ), հարավկորեացի երգչուհի և մոդել։ Առավել հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2012—2019) և «Պատրաստություն 48» (անգլ.՝ Produce 48) գոյատևման շոուի մասնակից։

Լի Կա Ին
Ծննդյան թիվ՝օգոստոսի 20, 1994(1994-08-20) (29 տարեկան)
Ծննդավայր՝Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի, դերասանուհի և մոդել
IMDb։ID 8453068

Կյանք և կարիերա խմբագրել

1994-2011. Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

 
Կաինը (աջից) Սեուլում կայացած S/S Hera նորաձևության ցուցահանդեսում, 2018 թվականի հոկտեմբեր

Կաինը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 20-ին Սեուլում, Հարավային Կորեա[2]։ Նա ընտանիքում միակ երեխան էր։ Կարողանում է ֆլեյտա նվագել։ Հաճախել է Ճապոնիայում գտնվող ավագ դպրոց, որի շնորհիվ էլ ազատ խոսում է ճապոներեն[3]։

Pledis Entertainment-ի սովորողների մեջ, Կաինը նշվել է որպես ամենահզոր վոկալիստ[4]։

2012-18. After School-ի հետ առաջնաելույթ և «Պատրաստություն 48» խմբագրել

2012 թվականի ապրիլի 9-ին Pledis Entertainment-ը Կաինին հայտարարեց որպես After School-ի նոր անդամ, և առաջիկա վերադարձի մանրամասները հայտնի դարձան նույն օրը[5]։ Առաջին անգամ աղջիկը խմբի կազմում ելույթ ունեցավ ապրիլի վերջին` խմբի ճապոնական համերգներին Playgirlz ալբոմի առաջխաղացման շրջանակներում։ Հունիսի 20-ին լույս է տեսել Flashback սինգլներից բաղկացած ալբոմը, որտեղ Կայինը հայտնի դարձավ կորեական հանրությանը[6]։ 2015 թվականին նա հանդես եկավ որպես DJ, երբ After School-ը երաժշտական ընդմիջում վերցրեց[7]։

2018 թվականի հունիսին կայացավ «Պատրաստություն 48» գոյատևման ռալիթի շոուի պրեմիերային շարքը, որտեղ Կաինը ներկայացրեց Pledis Entertainment-ը։ Աղջիկը նկարագրեց նախագծին մասնակցությունը որպես իր «երկրորդ հնարավորություն», ինչպես նաև խոսեց երկրպագուների շրջանում բավականին քննարկված թեմայի՝ After School-ի երկարատև ընդմիջման մասին։

  Իմ վերջին ալբոմի առաջխաղացումը տեղի է ունեցել 2013 թվականին։ Անցել է հինգ տարի, և ես մտածում եմ. «Ես վերադառնալու՞ եմ ընդհանրապես»։ Ես սպասում էի մեր վերադարձին, ես շարունակում էի սպասել, բայց վերջում դա տեղի չունեցավ, այնպես որ...

Ճիշտն ասած, սկզբում երկարաժամկետ ընդմիջման գնալուն դրական արձագանքեցի, և ինձ թվում էր, որ դա նորմալ է։ Բայց հետո հասկացա, որ այն միևնույն ժամանակ ընդհանրապես նորմալ չէր[8]։

 

Մրցույթի մասնակիցների թվում Կայինը առաջին տեղում մնաց ավելի երկար, քան ցանկացած այլ մասնակից, բայց եզրափակչում նրան հաջողվեց գրավել միայն տասնչորսերորդ տեղը, և նա չկարողացավ մտնել IZ*ONE-ի վերջնական կազմի մեջ[9]։ Նախագծի մեկնարկից առաջ շատ ԶԼՄ-ներ և երկրպագուներ ասում էին, որ աղջկա մասնակցությունը կլինի After School-ի լիարժեք վերադարձի և հանրության ուշադրությունը գրավելու վերջին հնարավորությունը, ինչպես դա տեղի ունեցավ իրենց գործընկերների՝ NU'EST հետ «Պատրաստություն 101»-ի երկրորդ եթերաշրջանում[10][11]։ Հոկտեմբեր 18-ին, խմբի նախկին անդամ Լիզին իր հարցազրույցում ասաց, որ Քաինը պատրաստվում է կանանց նոր խմբում առաջնաելույթի[12]։

2019. Pledis Entertainment-ը լքելը և «Remember You» խմբագրել

2019 թվականի հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Կաինը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Pledis Entertainment-ի հետ և կլքի գործակալությունը[13][14][15]։ Հուլիսի 5-ին նա թողարկեց իր առաջին թվային սինգլը՝ «Remember You (기억할게)»[16]։

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «After School Profile». After School Japan. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. «K-POP Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  3. «Kaeun (After School) Profile And Facts». K-Pop Profiles. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  4. «Ka Eun Profile». After School Fandom. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  5. «After School Introduces New Member Ga Eun». Soompi. 2012 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  6. «【TVPP】After School - Flashback (New Member: Ka-Eun), 플래쉬백 @ Comeback Stage, Show Music Core Live». TV-People. 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  7. «After School Kaeun's Mom Cries While Exposing The Truth About K-Pop Idol Life». Koreaboo. 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  8. «After School's Lee Ga Eun Tears Up On "Produce 48" While Talking About Long Hiatus». Soompi. 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  9. «'프듀48' 장원영 1등·이채연 12등 아이즈원 데뷔 확정!…이가은 충격 탈락 [종합]». Nate. 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  10. «Kaeun might be the last chance for an After School comeback». All K-Pop. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  11. «Netizens Shocked That Kaeun Didn't Make It To The Winning Group Of "Produce 48"». Jazminemedia. 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  12. «After School's Kaeun allegedly joining new girl group». All K-Pop. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  13. «After School's GaEun To Leave Pledis Entertainment After Expiration Of Contract». K-Pop Map. 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  14. «Kaeun leaves Pledis Entertainment after 8 years». All K-Pop. 2019 թ․ հուլիսի 4.
  15. «Produce 48's Lee Kaeun Leaves Pledis Entertainment». Koreaboo. 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  16. «After School's Lee Ga Eun To Leave Pledis After Releasing Farewell Solo Track; Pens Heartfelt Letter To Fans». Soompi. 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.