Լի Բո Յոնգ
Լի Բո Յոնգ (հանգըլ՝ 이보영, հունվարի 12, 1979[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի և մոդել։ Նկարահանվել է մի շարք դորամաներում (հեռուստասերիալ), ինչպիսիք են «Ես լսում եմ քո ձայնը», «Աղջիկս Սեո Յանգն է», «Երկնային պարգև ֊ 14 օր»։
Լի Բո Յոնգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Seoul Women's University? |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել |
Ակտիվ շրջան | 2002 – ներկա |
Ամուսին(ներ) | married? |
jwide.co.kr/bbs/board.php?bo_table=21&wr_id=4 | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կյանք և կարիերա
խմբագրելԾնվել է 1979 թվականի հունվարի 12֊ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Իր կարիերան սկսել է մասնակցելով գեղեցկության մրցույթի։ 2000 թվականին «Միս Տեջուն» մրցույթում հաղթելուց հետո դարձել է Asiana Airlines ամսագրի մոդել[2]։ Հետագայում դեբյուտել է որպես դերասանուհի և նկարահանվել բազմաթիվ նոր ծրագրերում․ նրա առաջին դերը եղել է «Ջրային ծաղիկների գյուղի մարդիկ» դորամայում։
2007 թվականին Լին Կորեայի առաջին դիզայներ Անդրեյ Կիմի կողմից պարգևատրվել է «Լավագույն դերասանուհի» մրցանակով։ Ավելի ուշ՝ 2008 թվականին նկարահանվել է Once Upon A Time ֆիլմում․ սա նրա առաջին խոշոր դերն է, որը կատարել է Փակ Յոն Վուի հետ։ Ինչպես նաև հաղթել է 44th Baeksang մրցանակաբաշխության «Լավագույն կնոջ դեր» անվանակարրգում[3]։
2005 թվականին դերասանուհին ստանում է իր առաջին դերը «Իմ աղջիկը Սեո Յանգն է» սերիալում[4], որին հաջորդում է հիմնական դերերը այնպիսի դորամաներում, ինչպիսին են «Սուհ Դոնգի բալադը», «Միսթեր Գուդբայ», «Խաղի թագուհին և հարուստի ծնունդը», որտեղ նկարահանվել է Ջի Հյուն Վուի հետ։ 2009 թվականին իր երկու էկրան բարձրացած մելոդրամաներն են «Շատ տխուր պատմությունը» և «Ես երջանիկ եմ»֊ը։
2013 թվականին Լի Ջոնգ Սուկի հետ նկարահանվել է «Ես լսում եմ քո ձայնը» դորամայում, որը որոշ ժամանակ անց հավաքում է բավականին բարձր վարկանիշ[5]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ալիք |
---|---|---|---|
2003 | Փախչել գործազրկությունից | Չա Մի Րիմ | SBS |
Երկարատև սեր | Սերյունգ | SBS | |
2004 | Ջրային ծաղիկների գյուղի մարդիկ | Յու Յոքյունգ | MBC |
Ջանգ Գիլսան | Կուիրյե | SBS | |
Պահպանիր վերջի պարը ինձ համար | Յուն Սուջին | SBS | |
2005 | Հանդիպում | Չոի Օմջի | MBC |
Իմ սիրտ, իմ սիրելի | Յու Ինյունգ | KBS1 | |
Սեո Յանգի բալադ | Սիլլայի Սոնհվա արքայադուստր | SBS | |
2006 | Միսթեր Գուդբայ | Չոի Յունգին | KBS2 |
Խաղի թագուհին | Կանգ Ընսոլ | SBS | |
2010 | Դառնալով միլյարդատեր | Լի Շինմի | KBS2 |
Հարվեստ Վիլլա | Յուն Սորին | tvN | |
Աթենաա․ Պատերազմների Աստվածուհի | Ջո Սույունգ | SBS | |
2011 | Hooray for Love | Կանգ Ջեմի | MBC |
2012 | Տղամարդ հասարակածից | Հան Ջիվոն | KBS2 |
Իմ աղջիկ Սո Յունգը | Լի Սո Յունգ | KBS2 | |
2013 | Ես լսում եմ քո ձայնը | Ջանգ Հյե Սունգ | SBS |
2014 | Երկնային պարգև - 14 օր | Կիմ Սո Հյուն | SBS |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «2000 Miss Korea - Lee Bo-young». Miss Korea - Hankook Ilbo (Korean). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Garcia, Cathy Rose A. (2007 թ․ մայիսի 1). «Top Stars Win Andre Kim Awards». The Korea Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Lee Bo-young Tries Her Skills as Sweet Darling». KBS Global. 2005 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Jang, Seo-yoon (2013 թ․ մայիսի 31). «Courtroom Drama Meets Fantasy Romance for SBS drama I Can Hear Your Voice». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Բո Յոնգ» հոդվածին։ |