Լի Բյոն Չհոլ (փետրվարի 12, 1910(1910-02-12)[1], Uiryeong County, Կորեական կայսրություն - նոյեմբերի 19, 1987(1987-11-19), Սեուլ, Հարավային Կորեա[2]), Սամսունգ ընկերության հիմնադիր և Հարավային Կորեայի ամենահաջողակ բիզնեսմեն։ Հյունդաի չեբոլի փլուզումից հետո, Սամսունգը դարձել է Հարավային Կորեայի ամենախոշոր բիզնես ընկերությունը[3]։

Լի Բյոն Չհոլ
կորեերեն՝ 이병철
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1910(1910-02-12)[1]
ԾննդավայրUiryeong County, Կորեական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1987(1987-11-19) (77 տարեկան)
Մահվան վայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունՎասադա համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան և Joongdong High School?
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱմուսինPark Tu-ul?
ԵրեխաներԼի Գոնհի, Lee Maeng-hui?, Lee Myung-Hee?, Lee In-hee?, Lee Chang-hee?, Lee Sook-hee?, Lee Tae-whi?, Lee Hye-ja?, Lee Soon-hee? և Lee Deok-hee?
 Samsung Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Նա հաճախել է Տոկիոյի Վասեդայի համալսարանի քոլեջը, բայց չի ստացել գիտական աստիճան։

Կորեական արվեստի հավաքածու խմբագրել

Մահվանից հետո Բյոն Չհոլների կալվածքը (Ho-Am) բացվել է հանրության համար։ Նրա կորեական արվեստի հավաքածուն համարվում է երկրի խոշորագույն մասնավոր հավաքածուներից մեկը և ներառում է արվեստի մի շարք առարկաներ, որոնք Կորեայի կառավարության կողմից կոչվել են "Ազգային գանձեր"[4]: Ho-Am-ը գտնվում է Էվերլանդի զբոսայգուց ոչ հեռու։ Էվերլանդը նույնպես ստեղծվել է Սամսունգ Գրուպի կողմից և համարվում է Հարավային Կորեայի ամենահայտնի ժամանցի այգիներից մեկը։

Ընտանիք խմբագրել

Լի Բյոն Չհոլի ընտանիքը[5]՝

  • Լի Բյոն Չհոլ (1910 թվականի նոյեմբերի 12 ~ 1987 թվականի նոյեմբերի 19-ին)՝ Սամսունգի առաջին նախագահը
    • Առաջին կին՝ Պարկ Դուիլ (1907 ~ 1999)
      • Առաջնեկ դուստր՝ Լի Ինհի (1929 ~ 2019), Հանսոլի հիմնադիր և դրա նախագահ Չուն Վանհեի կինը (1927 ~ 2019)
      • Առաջնեկ որդի՝ Լի Մենհի (1932 թվականի հունիսի 20 ~ 2014 թվականի օգոստոսի 14), CJ գրուպի հիմնադիր[6]
      • Երկրորդ որդի՝ Լի Չանհի (1934 ~ 1992), Saehan-ի հիմնադիր[7]
      • Երկրորդ դուստր՝ Լի Սուկհի (1936 ~ ), LG տնօրենների խորհրդի նախագահ Կո Չահայի կինը
      • Երրորդ դուստր՝ Լի Սունհի (1938 ~)
      • Չորրորդ դուստր՝ Լի Դոկհի (1940 ~), Լի Յոնգխիի (1938 ~ 2006) այրին
      • Երրորդ որդի՝ Լի Կունհի (1942 ~ ), Սամսունգի երկրորդ նախագահ
      • Հինգերորդ դուստր՝ Լի Մյունգհի (1944 ~ ), Չան Յեունի (1937 ~) կինը
    • Երկրորդ կին՝ Կուրոդա (1922 ~ 2007)
      • Չորրորդ որդի՝ Լի Տայհի (1946 ~ )
      • Վեցերորդ դուստր՝ Լի Հույա (1954 ~ )

Մասնագիտական կյանք խմբագրել

Սկիզբ խմբագրել

1938 թվականի մարտի 1-ին Դեգու քաղաքում Բյոն Չհոլը հիմնադրել է ավտոտրանսպորտային բիզնես, որն անվանել է Samsung Trading Co։ «Samsung» նշանակում է "Երեք աստղ", ինչը բացատրում է նրանց լոգոյի իմաստը[8]։

1945 թվականին Սամսունգը ապրանքներ էր տեղափոխում ամբողջ Կորեայով և տարբեր երկրներով[9]։ Ընկերությունը հիմնադրվել է 1947 թվականին Սեուլում։ 1950 թվականին՝ Կորեական պատերազմի ժամանակ այն եղել է տաս ամենախոշոր առևտրային ընկերություններից մեկը։ Հյուսիսկորեական բանակի կողմից՝ Սեուլը նվաճելուց հետո, Լին ստիպված էր իր բիզնեսը տեղափոխել Բուսան։ Պատերազմի հաջորդ մեկուկես տարվա ընթացքում ամերիկյան զորքերի ու տեխնիկայի զանգվածային հոսքը Բուսան, բավականին շահավետ էր Լիի տրանսպորտային ընկերության համար։ 1961 թվականին, երբ Պակ Չոն Հին մայիսի 16-ի հեղաշրջման արդյունքում զավթել է իշխանությունը՝ Լին գտնվել Է Ճապոնիայում և որոշ ժամանակ չի վերադարձել Հարավային Կորեա։ Ի վերջո, գործարքը կնքվել է և Լին վերադարձել է, բայց Սամսունգը ստիպված է եղել հրաժարվել բանկերի վերահսկողությունից։

Կորեայի արդյունաբերության ֆեդերացիա խմբագրել

Կորեայի արդյունաբերության ֆեդերացիան ստեղծվել է 1961 թվականի օգոստոսին[10]։ Ասոցիացիան հիմնվել է Samsung Group-ի նախագահ Լի Բյոն Չհոլի կողմից։ Նա յուրաքանչյուր աշխատակցի համար եղել է ազնիվ առաջնորդ։ Հետագայում Բեն Չհոլը զբաղեցրել է Կորեայի արդյունաբերության ֆեդերացիայի նախագահի պաշտոնը և հայտնի է եղել որպես Կորեայի ամենահարուստ մարդ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Lankov, Andrei (2011 թ․ հոկտեմբերի 12). «Lee Byung-chull: founder of Samsung Group». The Korea Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին. «It is still run by the numerous descendants of Lee Byung-chull and the centenary of his birth in 2010 being celebrated with much pomp.»
  3. Jung-hyun, Bang (2010 թ․ փետրվարի 11). «Hail the Father of Business, Lee Byung-chul». Korea IT Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  4. Ho Am Art Museum, "Official Web Site" Արխիվացված 2011-08-21 Wayback Machine
  5. «Meet Samsung's billionaire Lee family, South Korea's most powerful dynasty». Business Insider (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Samsung boss Lee Kun-hee wins inheritance case appeal». BBC News (English). 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Herald, The Korea (2015 թ․ օգոստոսի 18). «[SUPER RICH] Lee Maeng-hee's death brings Samsung family together» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  8. Woo, Jaeyeon (2011 թ․ հուլիսի 22). «Memorializing the Company Founder, With Ads, 3-D and Holograms». WSJ (English). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(subscription required)
  9. Watkins, Thaer, "The Chaebol of South Korea", Website, downloaded July 22, 2011, [1] Արխիվացված 2011-08-27 Wayback Machine
  10. «the Federation of Korean Industries by Naver». Naver.
  11. "Samsung's development in chronological order"

Արտաքին հղումներ խմբագրել