Լիսի (լիճ)

լիճ Վրաստանում

Լիսի (վրաց.՝ ლისის ტბა), փոքրիկ լիճ Վրաստանում, տեղակայված է Կուր գետի հովտում, Թբիլիսիից փոքր-ինչ արևմուտք։ Լիճը շրջապատված է ժայռային պատով։

Լիսի
վրաց.՝ ლისის ტბა

Լիսի լիճ
41°44′41″ հս․. լ. 44°44′03″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Վրաստան Վրաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 600 մ
Վիքիպահեստում

2007 թվականին Վրաստանի կառավարության կողմից 182 մլն դոլարով վաճառվել է GRDC Group վրացական ընկերությանը[1]։ Զարգացման ծրագիրը ներառում է լճի տարածքում տուրիստական-վերականգնողական համալիր կառուցելը։

Կենդանական աշխարհ խմբագրել

Լիսի լիճը մի շարք ջրային թռչունների ապաստարան է։ Գիշատից թռչուններից ապրում է ճահճային մկնաճուռակը, մեծ ճուռակը, արտույտաբազեն և այլն։

Կլիմա խմբագրել

Լճի կլիման տաք է, միջերկրածովյան։ Միջին տարեկան տեղումների քանակը մոտավորապես 400 մմ է, անձրևով օրերի քանակը տարվա ընթացքում չի գերազանցում 30-ը։ 10-20 օրերի ընթացքում լիճը պատված է ձյունով։ Ջրի միջին ջերմաստիճանը 0 աստիճանից փոփոխվում է 23-ի հունվարից հուլիս։ Ֆիքսված ամենաբարձր ջերմաստիճանը 37 °C է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել