Լիսաբոնի գերմանական դպրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լիսաբոնի գերմանական դպրոց, մասնավոր դպրոց, որը հիմնադրվել է Պորտուգալիայում Գերմանիայի բողոքական համայնքի նախաձեռնությամբ՝ 1848 թվականի օգոստոսի 1-ին։ Այն համարվում է ամենահին գերմանական միջազգային դպրոցը Պիրենեյան թերակղզում (Իսպանիա, Պորտուգալիա, Ջիբրալթար, Անդորրա)։ 1963 թվականի հունվարի 1-ին փոխվել է դպրոցի շենքի տեղակայության վայրը և այն տեղափոխվել է Լիսաբոնի կենտրոնական թաղամաս՝ քաղաքապետարանի հարևանությամբ։ Դպրոցի պարտարապետը համարվում է դպրոցի համահիմնադիր Օտտո Բարթինգը (1883-1959)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/6/6d/%D4%BC%D5%AB%D5%BD%D5%A1%D5%A2%D5%B8%D5%B6%D5%AB_%D5%A3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81.png/260px-%D4%BC%D5%AB%D5%BD%D5%A1%D5%A2%D5%B8%D5%B6%D5%AB_%D5%A3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81.png)
2004-2006 թվականներին դպրոցը ենթարկվել է արմատական կառուցվածքային արդիականացման։ Շինարարություններ կատարվեցին և վերակառուցեցին դպրոցի մարզադահլիճը, լսարանը, քիմիայի լաբորատորիան և դպրոցը սկսեց համապատասխանել Պորտուգալիայի միջազգային դպրոցների չափանիշներին։ Շինարարական աշխատանքները կատարել է պորտուգալացի ճարտարապետ Խուան Լուիս Կարիլհո դա Գրացան։
Լիսաբոնի գերմանական դպրոցի մեթոդական ծրագիրը կազմվել է Գերմանիայում գործող ուսումնական հաստատությունների ծրագրերով։ Այն ներառում է բացի ավագ դպրոցից, նաև հիմնական դպրոց։ Այս ուսումնարանը ավարտած աշակերտները կարող են հեշտորեն ընդունվել համալսարան Պորտուգալիայում կամ այլ երկրներում։ Այս դպրոցը համարվելով միջազգային դպրոց, ներառոււմ է տարբեր աշակերտներ՝ Պորտուգալիայից և Գերմանիայից։ Դպրոցում գործում է նաև հարակից մանկապարտեզ՝ գերմաներեն և պորտուգալերեն լեզուներով։
2014 թվականի տվյալներով, դպրոցի 1,125 ուսանողներից մոտ 60 %-ը եղել են պորտուգալացի։ Գերմանական դպրոցը համարվում է մասնավոր դպրոց, որը աշխատում է պաշտոնական հաստատմամբ Պորտուգալիայի կրթության և գիտության նախարարության։