Լիպարիտ Մելքոնյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիպարիտ Գևորգի Մելքոնյան (նոյեմբերի 14, 1909(1909-11-14)[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 16, 1976(1976-01-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ սովետական քիմիկոս։ Քիմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970

Լիպարիտ Մելքոնյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1909(1909-11-14)[1]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 16, 1976(1976-01-16)[1] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1938)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1] (1969)
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանը (19381958-1970 թվականներին եղել է Երևանի պոլիմերների համամիութենական ԳՀԻ-ի պոլիմերների և լատեքսների ֆիզիկաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1972 թվականից՝ Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ։

Գիտական աշխատանքները վերաբերում են էմուլսիոն համակարգերում պոլիմերման և համապոլիմերման պրոցեսների ուսումնասիրությանը։ Պարզաբանել է էմուլսիոն համակարգերում մակրոմոլեկուլների կազմավորման օրինաչափությունները, էմուլգատորի շերտի դերն ու անցանկալի երկրորդական պրոցեսները կանխելու հնարավուրությունը։ Առաջարկել է բարձրորակ կաուչուկների և լատեքսների ստացման հեշտ իրականացվող արտադրական եղանակ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 396