Լիննեուս համալսարան (շվեդ.՝ Linnéuniversitetet), Շվեդիայի Հարավային նահանգի Սմոլանդ քաղաքի պետական համալսարան։ Այն բաղկացած է երկու մասնաշենքերից, որոնք գտնվում են Վեքշե և Կալմար քաղաքներում։ Համալսարանը հիմնադրվել է 2010 թվականին։

Լիննեուս համալսարան
Linnéuniversitetet
Изображение логотипа
Տեսակհամալսարան, Swedish government agency? և ակադեմիական արխիվ
Հիմնադրված էհունվարի 1, 2010
Անվանված էԿառլ Լիննեյ
ՏիպՊետական համալսարան
ՌեկտորՍպեպհեն Հվանգ
Ուսանողներ15000
Ընդհանուր անձնակազմ2000 մարդ
Դասախոսներ2000
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Association of Swedish Higher Education Institutions?[2], European University for Well-Being?, Health Data Sweden?, Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և European Open Science Cloud Association?[4]
Երկիր Շվեդիա[5][6]
ՏեղագրությունՎակշյո և Կալմար
ՀասցեUniversitetsplatsen 1, 352 52 Växjö[5] և Universitetsplatsen 2, Universitetsbiblioteket, 351 95 Växjö[6]
Կայքlnu.se
Լիննեուս համալսարան (Շվեդիա)##
Լիննեուս համալսարան (Շվեդիա)
Լիննեուս համալսարան, Շվեդիա
 Linnaeus University Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Վեքշեի համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին։ 1977 թվականին սկսել է անվանվել քոլեջ, իսկ 1999 թվականին կրկին վերականգնել է համալսարանի կարգավիճակը։ Կալմարի քոլեջը հիմնադրվել է 1997 թվականին։

Վեքշեում 1716-1727 թվականներին, սկզբում ՝ քերականական ցածր դպրոցում, ապա գիմնազիայում ուսանել է ականավոր շվեդ բնագետ և բժիշկ Կարլ Լիննեյը (1707-1778)՝ աշխարհում ամենահայտնի շվեդ գիտնականը։ Երկու ուսումնական հաստատությունների միաձուլումից հետո՝ նոր համալսարանը անվանվել է նրա պատվին։

Ֆակուլտետներ

խմբագրել
  • Առողջապահության, սոցիալական աշխատանքի և վարքագծային գիտությունների ֆակուլտետ։
  • Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ։
  • Բիզնեսի, տնտեսության և դիզայնի ֆակուլտետ։
  • Բնական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետ։
  • Մանկավարժական կրթության բաժին։

Դպրոցներ

խմբագրել
  • Առողջապահության դպրոց։
  • Կրթության, հոգեբանության և սպորտային գիտության դպրոց։
  • Սոցիալական աշխատանքի դպրոց։
  • Հայոց լեզվի և գրականության դպրոց։
  • Մշակութաբանության դպրոց
  • Հասարակական գիտությունների դպրոց։
  • Բիզնեսի և տնտեսության դպրոց։
  • Դիզայնի դպրոց։
  • Բնական գիտությունների դպրոց։
  • Ճարտարագիտական դպրոց։
  • Կալմարի ծովային ակադեմիա։
  • Համակարգչային գիտությունների, ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոց։

Այլ բաժիններ

խմբագրել
  • Հաղորդակցության բաժին։
  • Շինարարության և ծառայությունների բաժին։
  • Արտաքին կապերի բաժին։
  • Պլանավորման բաժին։
  • Ուսանողների հարցերի բաժին։
  • Կառավարման ֆակուլտետ։
  • Ֆինանսների բաժին։
  • Միջազգային կապերի վարչություն։
  • ՏՏ բաժին։
  • Ուսուցիչների կրթության և մանկավարժական գիտությունների վարչություն։
  • Համալսարանական գրադարան։

Մասնաշենք

խմբագրել

Համալսարանը բաղկացած է երկու մասնաշենքերից. Վեքշեում և Կալմարում։

Կալմար

խմբագրել

Կաղամարը փոքր քաղաք է ուսանողական կյանքի լավ պայմաններով։Քաղաքը հարուստ պատմություն ունի, այն շրջապատված է անտառային զանգվածներով, գտնվում է ծովից ոչ հեռու։ Կալմար քաղաքի բնական գիտությունների դպրոցը հայտնի է դասավանդման բարձր մակարդակով, ինչպես նաև կյանքի, առողջության և շրջակա միջավայրի պահպանության հետազոտություններով։

Վեքշեն հանդիսանում է հասարակական կյանքի կենտրոն Շվեդիայի հարավում, ինչպես նաև առանձնանում է բազմաթիվ թանգարաններով, թատրոններով, տաճարներով և համերգասրհաներով։ Այս տարածաշրջանը հայտնի է նաև իր բարձր զարգացած տեխնոլոգիաներով և ցելյուլոզա-թղթային արդյունաբերությամբ։ Շրջապատված է լճերով և անտառներով։ Վեքշեն նաև աշխարհում այն առաջատար քաղաքներից է, որը վերապատրաստում է թենիսիստների. Մատս Վիլանդեր, Ստեֆան Էդբերգ, Մագնուս Լարսոն և Յոնաս Բյորկման, նրանք բոլորը սովորել են այստեղ։ Վեքշե հեշտ է հասնել Կոպենհագենից և Ստոկհոլմից՝ ինքնաթիռով և գնացքով։

Համալսարանական մասնաշենքը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ Այն նախագծվել է ամերիկյան Campus մասնաշենքի օրինակով. բոլոր ուսումնական տարածքները գտնվում են փոքր հեռավորության վրա։ Մասնաշենքի կառուցման ժամանակ հաշվի են առնվել շրջակա միջավայրի պահպանության պահանջները, քանի որ շինությունները սահմանակից են պահպանվող բնական տարածքին։

Մասնաշենքում առկա են 3700 ուսանողական բնակարաններ և հանրակացարանի սենյակներ, ինչն ապահովում է մինչև 5200 ուսանողի կեցությունը համալսարանական ավանում։ Համալսարանի տարածքում գտնվում է գիտական զբոսայգի, որն ունի ավելի քան հարյուր ընկերությունների ներկայացուցչություն։

Ուսումնական շենքերը, ծառայողական և բնակելի շինությունները գգտնվում են միմյանց կողք կողքի՝ մասնաշենքի տարածքում։ Կան նաև ռեստորաններ, սրճարաններ, բարեր, գրախանութներ, սպորտային կենտրոն և տարբեր գրասենյակային տարածքներ։ Մասնաշենքը ապահովում է անվտանգ և հանգիստ մթնոլորտ ՝ չնայած ակտիվության բարձր մակարդակին։ Այն սահմանակից է բնական արգելոցի, լճի և միջնադարյան աշտարակների ամրոցի։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիննեուս համալսարան» հոդվածին։