Լինդա Սթիրլինգ

ամերիկացի մոդել, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, հաղորդավարուհի

Լինդա Սթիրլինգ (անգլ.՝ Linda Stirling,հոկտեմբերի 11, 1921(1921-10-11), Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 20, 1997(1997-07-20), Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, հաղորդավարուհի։ Կյանք երկրորդ կեսից՝ փիլիսոփայության դոկտոր, անգլերենի և դրամատիկական արվեստի ուսուցչուհի։

Լինդա Սթիրլինգ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 11, 1921(1921-10-11)
Ծննդավայր՝Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 20, 1997(1997-07-20) (75 տարեկան)
Վախճանի վայր՝Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0830549

Կենսագրություն խմբագրել

Լուիզա Շուլցը (դերասանուհու իսկական անունը) ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 11-ին Լոնգ Բիչ քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1]։ Նրա ծնողները պարոն Ալեքս Շուլցն էր[2]։ Լուիզան ավարտել է Լոնգ Բիչի ավագ պոլիտեխնիկական դպրոցը[2]։ 12 տարեկանից սկսած՝ սկսել է ուսումնասիրել դրամատիկական արվեստ, դպրոցից հետո երկու տարի սովորել է Բեն Բարդի Դրամատիկական արվեստների ակադեմիայում[3]։ Եղել է ֆոտոմոդել[4]. մասնավորապես՝ մասնակցել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի գլամուր աղջիկների շքերթ» տեսանկարահանմանը[5], խաղացել է «ամառային թատրոններում»[1]։

Առաջին անգամ Լուիզա Շուլցը (ով շուտով վերցրեց դերասանական Լինդա Սթիրլինգ մականունը) էկրաններին է հայտնվել 1943 թվականինThe Powers Girl ֆիլմում, որտեղ նա խաղացել է գործանականում ինքն իրեն՝ որպես մոդել։ Երիտասարդ գեղեցկուհուն ռեժիսորները սկսում էին տարբեր դերերի համար վերցնել, այդ թվում և կինոսերիալներ։ Republic Pictures ստուդիայում չորս տարիների աշխատանքի ընթացքում[6] Սթիրլինգը նկարահանվել է 25 ֆիլմերում և սերիալներում, սակայն 1946 թվականին նա ամուսնացավ, երեխա ունեցավ և որոշեց նվիրվել ընտանիքին՝ դադարելով նկարահանվել[6]։ 1954 թվականին դերասանուհին վերադարձավ էկրաններ, այս անգամ արդեն՝ հեռուստատեսային. մեծ կինոյում նա երբեք այլևս չնկարահանվեց։ Հինգ տարվա ընթացքում Լինդան հայտնվեց 15 սերիալների դրվագներում, և 1959 թվականից՝ ամբողջության ավարտեց դերասանուհու կարիերան։

Այն բանից հետո, ինչ իր երեխաները մեծացան, Սթիրլիգը ընդունվեց Լոս Անջելեսում գտնվող Կալիֆոռնիական համալսարան, որը հաջողությամբ ավարտեց և 1972 թվականին 50 տարեկան հասակում ստացավ անգլիական գրականության մեջ փիլիսոփայության դոկտորի աստիճան[6]։ 1967 թվականից մինչև 1990 թվականը անգլերեն և դրամատիկական արվեստ է դասավանդել Գլենդեյլի քոլեջում[1]։ 1990 թվականին մահացավ նրա ամուսինը, ինչից հետո 68-ամյա Սթրիլինգը թողեց աշխատանքը։

1983 թվականին Սթիրլինգը ստացել է «Ոսկե կոշիկ» մրցանակը վեսթեռն ֆիլմերի զարգացման գործում ունեցած ավանդի համար[6]։

Լինդա Սթիրլինգը մահացել է 1997 թվականի հուլիսի 20-ն Ստուդիո Սիթիում քաղցկեղից[7]։

Անձնական կյանք խմբագրել

1946 թվականի դեկտեմբերի 20-ին Լինդա Սթիրլինգն ամուսնացել է սցենարիստ Նիբլի Սլոանի հետ (1908—1990): Զույգը ողջ կյանքում չի բաժանվել՝ առավել քան 43 տարի, մինչև Նիբլիի մահը՝ 1990 թվականը[6]։ Նրանք երկու որդի են ունեցել՝ Քրիսը և Թիմը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ландесмен, Фред (2007). The John Wayne Filmography (անգլերեն). McFarland. էջ 85. ISBN 9781476609225. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  2. 2,0 2,1 «Teacher's Tip Big Boost in Linda Stirling's Film Climb». Long Beach Independent. California, Long Beach. 18 марта 1945. էջ 24. Վերցված է 29 апреля 2018-ին – via Newspapers.com.
  3. Magers, Boyd; Fitzgerald, Michael G. (2004). Westerns Women: Interviews with 50 Leading Ladies of Movie and Television Westerns from the 1930s to the 1960s (անգլերեն). McFarland. էջեր 222–227. ISBN 9780786420285. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  4. Гэри Джонсон. The Tiger Woman (անգլ.) на сайте imagesjournal.com
  5. The World War II Glamour Girl Parade Արխիվացված 2017-05-29 Wayback Machine, стр. 6, на сайте skylighters.org
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Линда Стирлинг (անգլ.) на сайте b-westerns.com
  7. Майер, Джефф (2017). Encyclopedia of American Film Serials (անգլերեն). McFarland. էջ 268. ISBN 9781476627199. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  8. Клайн, Уильям К. (1997). In the Nick of Time: Motion Picture Sound Serials (անգլերեն). McFarland. էջեր 87–88. ISBN 9780786404711. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Սթիրլինգ» հոդվածին։