Լիմնադներ ( հին հունարեն՝ Λιμνάδες; այլ անուններ։ Լիմնատիդներ (հին հունարեն՝ Λιμνατιδες), Լեյմենիդներ (հին հունարեն՝ Λειμενίδες), նիմփաներ հունական դիցաբանության մեջ, նայադների նախատիպիրը։ Հիմանակնում ապրում էին քաղցրահամ ջրամբարներում և գետերում։

Լիմնադներ
ճահիճների, լճերի և լճակների նիմփաներ
ՏեսակՆիմփաներ
ԵնթատեսակՆայադներ
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
Հունական գրաձևΛιμνάδες
Գաթսոն Բրյուսեր։ Ջրային նիմփաաները քարանձավում, 1924

Դիցաբանություն խմբագրել

Լիմնադները ոչ այնքան հայտնի արարծներ են։ Նրանք լճերի, լճակների, ճահիճների, հազվադեպ մարգագետիններում լճացած վայրերի նիմփաներ են[1]։

Լիմնադներն ունեն արտասովոր տեսք։ Նրանց դեմքը ունի բաց-կանաչավուն երանգ, մաշկը թավշանման է։ Նրանք ունեն մեծ, մուգ կանաչ աչքեր, լի շրթունքներ և փայլուն ատամներ` զմրուխտի երանգով։ Այս նիմփաները ունեն գորտի ոտքերի նման ոտքեր (մատների արանքում որոշակի մաշկային թաղանթով)։ Շուշանների և ջրաշուշանների բարակ ծաղկեշղթաները գրկում են մերկ իրանն ու դաստակները։ Լիմնադի գլուխը պսակված է նույնատիպ ծաղկեշղթայով։ Հիմնականում սնվում են ամբրոսիայով և կարողանում են միշտ մնալ գեղեցիկ և երիտասարդ։

Չնայած նրան, որ նրանք ավելի ցածր տեղ են գրավում աստվածային հիերարխիայում, նրանք ընդունվում են Օլիմպոսում և փառաբանվում մահկանացուների կողմից։ Լիմնադները, ինչպես մնացած բոլոր նիմփաները, երկարակյաց են, սակայն անմահ չեն և նրանց հնարավոր է սպանել[1]։

Երբ մթնում է լիմնադները դուրս են գալիս զբոսնելու՝ ջրավազանը լուսավորելով իրենց լույսով։ Իրենց լույսերը մթության մեջ գրավում են միայնակ ճամփորդներին։ Սակայն նրանց մոտենալը վտանգավոր է, քանի որ զբոսանքի համար լիմնադները հաճախ ընտրում են խորքային տեղեր կամ ճահիճներ[1]։ Համարվում էր, որ այդ նիմՓաները կարողանում են կարդալ մարդու հոգին և ընդունել նրա սիրելիի կերպարանքը, որպեսզի հարձակվեն և կուլ տան այդ մարդուն[2]։

Դասակարգում խմբագրել

Ստորև ներկայացված են լիմնադների միայն մի քանի տեսակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Лимнада // Fandom. Мифологическая энциклопедия Вики.
  2. Лимнады // Bestiary.us
  3. Нонн Панополитанский. Деяния Диониса.
  4. Овидий. Метаморфозы, IV: 285—388 (Салмакида и Гермафродит).