Լիլ Բաբ (hունիլի 21, 2011 - դեկտմբերի 1, 2019), ամերիկյան կատու, որը հայտնի է իր յուրահատուկ արտաքինով։ Նրա լուսանկարները առաջին անգամ հրապարակվել են Tumblr-ում 2011 թվականի նոյեմբերին։

Լիլ Բաբ
Տեսակկատու, kitten? և կենդանի դերասան
ՍեռԻգական
Ծնվել է2011 հունիսի 21[1]
ԾննդավայրԲլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ
Սատկել էդեկտեմբերի 1, 2019(2019-12-01)[2][3] (8 տարեկան)
Սատկելու վայրԲլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՏերՄայք Բրիդավսկի
Քաշ1,8 կիլոգրամ[4]
lilbub.com(անգլ.)
 Lil Bub Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Լիլ Բաբն իր եղբայրներից ամենափոքրն էր, որը ծնվել էր վայրի մորից։ Նա ծնվել է մի քանի գենետիկ մուտացիաներով, նրան ստիպված են եղել կերակրել շշից և նրան դժվար է եղել որդեգրվել։ Լիլ Բաբն ունեցել է կատուների գաճաճության ծայրահեղ ձևը, որի արդյունքում նրա վերջույթները և ստորին ծնոտը եղել են բավականին փոքր՝ համեմատած նրա մարմնի մնացած մասերի հետ։ Կարճացած ստորին ծնոտը նշանակել է, որ, ի թիվս այլ բաների, նա չէր կարող լեզուն պահել բերանում։ Նրա սեփականատերը՝ Մայք Բրիդավսկին, որդեգրել է նրան, երբ նրա ընկերները խնդրել են նրան՝ կատվին տուն տալ։ Երբ Բրիդավսկին առաջին անգամ նրան վերցրել է ձեռքերի մեջ, նա ասել է. «Հեյ, ընկեր»[5][6]։

Լիլ Բաբը տառապել է օստեոպաթրոզով, և ստացել է համապատասխան դեղորայք[7][8]։ 2012 թվականի վերջին, «Lil Bub & Friendz» ֆիլմի նկարահանումների ժամանակ, նա առողջական լուրջ շրջան է ունեցել, և Ինդիանապոլսի մասնագետը նրա մոտ ախտորոշել է օստեոպաթրոզ[7][9]։ Լիլ Բաբի կարճ ոտքերը և օստեոպաթրոզը սահմանափակել են նրա շարժումները, բայց այն կոչվել է «ֆանտաստիկ թերզարգացած»։ Ճանապարհորդություններից տատանումները նույնպես ոչնչացնում են օստեոկլաստները[10]։

Մի խումբ անձինք արշավ են սկսել Experiment.com կայքում, որպեսզի վերծանեն Լիլ Բաբի գենոմը։ Այս նախագծի նպատակը կայանում էր նրանում, որպեսզի ավելի լավ հասկանան Լիլ Բաբի յուրահատուկ տեսքը։ Ընկերությունը հասել է իր ֆինանսավորման նպատակին 2015 թվականի մայիսի 25-ին[11]։ Գիտնականները պարզել են, որ Լիլ Բաբը մուտացիա է ունեցել RANK/TNFRSF11A գենում, որը հայտնաբերվել է նաև մեկ մկան և տասնհինգ մարդու մոտ։ Լիլ Բաբի վերաբերյալ նրանց հետազոտությունը հրապարակված է bioRxiv կայքում[12][13]։

Բրիդավսկին տարբեր ապրանքներ է վաճառել Լիլ Բաբ կեղծանունով և շահույթի մեծ մասը նվիրաբերել կենդանիների փրկության խմբերին[5]։ Գումարի մի մասը օգնել է նաև Բրիդավսկուն վճարել իր ձայնագրման ստուդիայի վեցամսյա վարձավճարը[5]։ Բրիդավսկին ուներ «ոչ մեկին ոչ մի բանի համար չդիմելու» քաղաքականություն և որոշել է պայմանագիր չկնքել գործակալ Բեն Լեշեսի հետ, որի հաճախորդներից էր Grumpy Cat-ը[5][14]։ Lil Bub’s Lil Book: the Extraordinary Life of the Most Amazing Cat on the Planet-ը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։

Մահ խմբագրել

Լիլ Բաբը մահացել է քնած ժամանակ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նրա սեփականատիրոջ խոսքով՝ Լիլ Բաբը իր մահվան պահին պայքարելիս է եղել ագրեսիվ ոսկրային վարակի դեմ[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.complex.com/style/2013/04/25-things-you-didnt-know-about-lil-bub/bub-1#galleryS
  2. El Comercio (իսպ.) — 1878.
  3. https://www.instagram.com/p/B5lA2_DAK58/ — 2019.
  4. «25 Things You Didn't Know About Lil BUB». Complex. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Sykes, Tom (2013 թ․ ապրիլի 19). «Lil Bub, The World's Cutest Cat, Stars In Documentary Lil Bub & Friendz at Tribeca». The Daily Beast. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  6. «Lil Bub Visits "The View"!». Beta.abc.go.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  7. 7,0 7,1 Zakarin, Jordan (2013 թ․ ապրիլի 21). «Lil Bub Movie: Tribeca Film Fest Screening Delights Fans». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  8. Wellman, Victoria (2013 թ․ ապրիլի 20). «Lil Bub makes it big». NYPOST.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  9. Rothman, Lily (2013 թ․ մարտի 7). «'Lil Bub & Friendz': Internet Cats, Behind the Memes». Entertainment.time.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  10. Bratburd, Rebecca (2013 թ․ սեպտեմբերի 6). «"Lil Bub's Lil Book" Party at Strand Books». Online.wsj.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. Ibrahim, Daniel M.; Symmons, Uschi; Lupiáñez, Darío G. «The LilBubome – Sequencing LilBub's Magical Genome». Experiment.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  12. Brulliard, Karin (2019 թ․ մարտի 4). «Scientists have finally discovered what makes celebrity cat Lil Bub so 'magical'». Washington Post. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  13. Guarino, Ben (2015 թ․ մայիսի 22). «What Lil Bub's Genetic Mutations Show About Her Lineage». Inverse. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. Movies. «Rise of the Hollywood Cats: Inside Grumpy Cat and Lil BUB's Big Deals». Thewrap.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  15. «It's me, Mike - BUB's dude. BUB has departed, she's on her way home». us5.campaign-archive.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլ Բաբ» հոդվածին։