Լիլյա Բելյաևա

խորհրդային և ռուս գրող

Լիլյա Իվանովնա Բելյաևա (ռուս.՝ Беляева Лилия Ивановна, ծննդյան ազգանունը՝ Պրինցևա, հոկտեմբերի 29, 1934(1934-10-29), Դորոգոբուժ, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2018(2018-11-07), Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուս գրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ։

Լիլյա Բելյաևա
Ծնվել էհոկտեմբերի 29, 1934(1934-10-29)
ԾննդավայրԴորոգոբուժ, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 7, 2018(2018-11-07) (84 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՏամբովի պետական մանկավարժական ինստիտուտ
Ժանրերարձակ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Լիլյա Պրինցևան ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 29-ին, Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում[2], ուսուցիչների ընտանիքում[1]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Տամբով, որտեղ ավարտել է դպրոցը[3], իսկ 1957 թվականին՝ Տամբովի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1961 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[2]։

Տպագրվել սկսել է 1957 թվականից[2]։ Առաջին պատմվածքները տպագրվել են Տամբովի մանկավարժական ինստիտուտի մեծ տպաքանակ ունեցող «Նարոդնիյ ուչիտել» թերթում։ Այնուհետև տպագրվել է Տամբովի «Կոմսոմոլսկոե զնամյա» տարածաշրջանային թերթում։ Ինստիտուտն ավարտելուց հետո Լիլյա Իվանովնան տեղափոխվել է Վոլոգդա, աշխատել «Վոլոգոդսկի կոմսոմոլեց» թերթում։ 1958 թվականին, կոմերիտմիության ուղեգրով մեկնել է Սախալին[3]։ Աշխատել է Յուժնո-Սախալինսկի «Մոլոդայա գվարդիյա» թերթում և տեղական հրատարակչությունում[1]։ 1963 թվականին Յուժնո-Սախալինսկում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Քո հետքը գետնին»[3] էսսեների ժողովածուն։ 1967 թվականին տեղափոխվել է Մոսկվա[1]։ Տպագրվել է «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկայա կուլտուրա», «Պրավդա» շաբաթաթերթերում, համագործակցել է «Նաշ սովրեմեննիկ» ամսագրի հետ[3]։ 1960-1970-ականների պատմվածքներում Բելյաևան անդրադարձել է բարոյական և էթիկական խնդիրներին[2]։ Լիլյա Բելյաևայի ստեղծագործությունները թարգմանվել են լեհերեն, գերմաներեն, չեխերեն, հունգարերեն, սլովակերեն և բուլղարերեն[1]։

Մահացել է Մոսկվայում, 2018 թվականի նոյեմբերի 7-ին[1]։

Երկեր խմբագրել

  • Твой след на земле. — Южно-Сахалинск., 1963.
  • Человек, которого люблю. — Владивосток., 1965.
  • Бессонница: Роман. — М., 1976.
  • Семь лет не в счёт: Повести. — М., 1978, 1982.
  • Несыгранная роль: Роман. — М., 1982.
  • Скандалистка: Роман. — М., 1986.
  • Иск и риск: Публицистические рассказы. — М., 1990.
  • Если хотите посмеяться: Романы, рассказы. — М., 1991.
  • Очарование вчерашнего дня: Роман. — М., 1995.
  • В. Брынцалов. Загадка миллиардера. — М., 1997.
  • Новые русские. Звериный оскал капитализма. — М., 2005.

Գրականություն խմբագրել

  • Смелков Ю., Не возлюби ковры.., «Лит. обозрение», 1976, № 11.
  • Анашенков Б., Горизонты темы, «ВЛ», 1977, № 8.
  • Дорожкина В. Беляева Лилия Ивановна // Слово о факультете. — Тамбов, 2000. — С. 132—134.
  • Дорожкина В., Полякова Л. Литературная жизнь Тамбовского края XVII—XXI веков: Справочник. — Тамбов, 2006. — С. 56.
  • Дорожкина В. Тамбовский край талантами богат: Краеведческие статьи и очерки. В 2-х тт. Т. 2-й. — Тамбов, 2016. — С. 8—13.

Ծանոթագրություններ խմբագրել