Լիլիթ Պողոսյան

հայ բադմինթոնիստ

Լիլիթ Պողոսյան (ապրիլի 17, 1996), հայ բադմինթոնիստուհի։

Լիլիթ Հրաչյայի Պողոսյան
Դիմանկար
Բադմինթոնի Հայաստանի
բազմակի չեմպիոն
Ծնվել է17 ապրիլ, 1996
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունբադմինթոնիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Lilit Poghosyan Վիքիպահեստում

Ներկայումս Պողոսյանը պատանեկան համաշխարհային դասակարգման աղջիկների ցուցակում մենախաղում զբաղեցնում է 127-րդ տեղը[1], Եվրոպայի պատանեկան դասակարգման ցուցակում 53-րդն է, մեծահասակների համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 502-րդ տեղը[2]։

Կրթություն խմբագրել

2013 թվականին ավարտել է Համբարձում Գալստյանի անվան N 83 դպրոցը և ընդունվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ Այժմ սովորում է անգլերեն և լրագրություն բաժնում՝ համատեղելով մարզումներն ու դասերը։

Կարիերա խմբագրել

Սպորտային կարիերան սկսել է 4 տարեկանից հոր՝ Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ, ով նաև Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահն է։ Ավելի վաղ տարիքում մարզումներն անցկացվել են նաև Հայկ Միսակյանի և Վարուժան Ոսկերչյան-Գևորգյանի գլխավորությամբ։ Միջազգային մրցումներին սկսել է մասնակցել 14 տարեկանից։

2009-2011 թվականներ խմբագրել

2009 թվականին մասնակցել է Բուլղարիայի Պրիմորսկո քաղաքում կայացած ուսումնամարզական հավաքին։ 2010 թվականին մասնակցել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում տեղի ունեցած Բուլղարիայի Մ19 տարեկանների բաց առաջնությանը, որը Պողոսյանի առաջին փորձն էր միջազգային ասպարեզում, և Պերվոմայ քաղաքի Մ17 տ. ընկերական մրցաշարին, որտեղ գրավել է 2–րդ տեղը։ Մասնակցել է նաև Սոֆիայում և Հասկովոյում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքներին։ 2011 թվականին մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ուսումնամարզական հավաքին, որտեղ Բալկանյան երկրների և Հայաստանի թիմերի միջև տեղի ունեցած ընկերական խաղերում Պողոսյանը գրավել է 3–րդ տեղը և’ մենախաղերում, և’ զուգախաղերում (Լիլիթ Մինասյան)։ Հինգերորդ Համահայկական խաղերում գրավել է 1–ին տեղը մենախաղերում և 2-րդ տեղը զուգախաղերում՝ ընկերակցելով Լիլիթ Մինասյանին։ Եզրափակչում Պողոսյան-Մինասյան զույգը հանդիպել է Ռուզաննա Հակոբյան–Վարդիթեր Պողոսյան զույգին։ Վարդիթեր Պողոսյանը, ով Լիլիթ Պողոսյանի հորաքույրն է, եղել է Սովետական Միության, Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնուհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Այնուհետև Պողոսյանը վերադարձել է Բուլղարիա` մասնակցելու Պազարջիկ քաղաքում կայացած Բուլղարիայի բաց առաջնությանը, որտեղ միայն առաջին փուլում հաջողության է ունեցել խառը զուգախաղերում։

2012-2013 թվականներ խմբագրել

 
2012 թ. Պերվոմայ, Բուլղարիա

2012 թվականին Պողոսյանը մասնակցել է Բուլղարիայի միջազգային մրցաշարին, որտեղ կրկին առաջին փուլում հաղթանակ է տոնել խառը զուգախաղերում։ Այնուհետև Պերվոմայ քաղաքում անցկացված ընկերական խաղերում գրավել է 1–ին տեղը /ոչ վարկանիշային/: Դեկտեմբեր ամսին մասնակցել է Չինաստանի Դոնգուան քաղաքում կայացած ուսումնամարզական հավաքին, որտեղ հրավիրված էին մասնակցելու աշխարհի տաղանդավոր բադմինթոնիստ–բադմինթոնիստոհիները։ Այստեղ պատանի մասնակիցների համար բացառիկ հնարավորություն էր տրվեց` հանդիպելու 2004 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն, 2005 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Տաուֆիկ Հիդայատին, 2008 թվականի և 2012 թվականի օլիմպիական խաղերի, 2011 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Լի Չոնգ Վեյին, 2012 թվականի օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղերի չեմպիոն Ցայ Յուն–Ֆու Հայֆեն զույգին և 2012 թվականի օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղերում 4–րդ տեղը գրաված մալայզիացի Թան Բուն Հյոնգ–Քուն Քիեն Քեիթ զույգին։ 2013 թվականի մարտ ամսին Պողոսյանը 16 տարեկանում ընդգրկվել է բադմինթոնի Հայաստանի Մ19 տ. հավաքականում և մասնակցել Եվրոպայի Մ19 տարեկանների թիմային և անհատական առաջնությանը։ Անհատական պայքարում Պողոսյանը 14-21 22-20 17-21 հաշվով զիջել է շվեդ մրցակցուհի Լովիսա Ջոհանսենին։

Հոկտեմբեր ամսին Հայաստանի բադմինթոնի պատանեկան հավաքականն առաջին անգամ մասնակցեց աշխարհի Մ19 տ. պատանեկան թիմային և անհատական առաջնությանը, որը տեղի ունեցավ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Պողոսյանը թիմային մրցաշարում խաղաց 3 մենախաղ և հաղթանակ գրանցեց միայն 1–ում՝ Բոտսվանայի ներկայացուցչուհի Թեսա Կաբելոյի նկատմամբ՝ 21–6, 21–15 հաշվով։ Անհատական մրցաշարում Պողոսյանը զիջեց ինդոնեզացի Ռուսելի Հարթավանին՝ 8–21, 7–21 հաշվով։ Հայաստանի թիմը այս առաջնությանը գրավեց 26–րդ հորիզոնականը[3]։

2014 թվական խմբագրել

 
Մալայզիա

2014 թվականի Իրանի միջազգային մրցաշարում Պողոսյանը միակ հաղթանակը տոնեց մեր հավաքականի կազմում՝ հաղթելով թուրք մրցակցուհի Այջան Կոչին (21–17, 21–16)։ Սակայն հաջորդ փուլում մեր պատանի բադմինթոնիստուհին զիջեց Թուրքիայի չեմպիոնուհի Օզգե Բայրակին՝ 13–21, 12–21 հաշվով։ Ապրիլ ամսին Պողոսյանը մասնակցեց աշխարհի 2014 թվականի պատանեկան թիմային և անհատական առաջնությանը, որը կայացավ Մալայզիայի Ալոր Սեթար քաղաքում։ Հավաքականի կազմում փոփոխություններ էին կատարվել, թիմը համալրվել էր պատանի, անփորձ խաղացողներով, ովքեր դեռևս միջազգային ասպարեզում փորձ չունեին։ Թիմային մրցաշարում միակ հաղթանակները թիմին պարգևում էր Պողոսյանը[4]։ Մենախաղերում նա նախ զիջեց ֆրանսիացի հակառակորդին, այնուհետև՝ ճապոնիացի Այա Օհորիին, ով 2013 թվականի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիրն էր։ Լիլիթը իր ուժերը փորձեց նաև զուգախաղերում՝ ընկերակցելով 13–ամյա Քնարիկ Մարգարյանին։ Այստեղ էլ հաջողությունը չժպտաց։ Սակայն մենախաղերում Պողոսյանի պարտություններին հաջորդեցին 4 հաջորդական հաղթանակները՝

Սառա Պենալվեր /Իսպանիա/ 21-11, 21-10
Մոստաֆա Դոհա /Եգիպտոս/ 21-15, 21-20
Պակինա Մարիա /Ուզբեկստան/ 12-21, 21-16, 21-9
Բաթբայար Նամունզուլ 21-7, 21-8

Հայաստանը այս առաջնությանը գրավեց 31-րդ տեղը[5]։

Անհատական խաղերում Պողոսյանը 11-21, 18-21 հաշվով պարտություն կրեց Հոնգ Կոնգի ներկայացուցչուհի Կինգ Լինգ Չոուին։

Մայիսի 7-9-ը Երևանում կայացած Հայաստանի պատանեկան առաջնությանը Լիլիթը և՛ մենախաղերում, և՛ զսուգախաղերում (ընկերակցելով Կարինե Մինասյանի հետ) գրավեց 1-ին տեղը։ Հոկտեմբերի 13-15-ը կայացած Հայաստանի մեծահասակների առաջնությանը Պողոսյանը մենախաղերում 6-րդ անգամ անընդմեջ զբաղեցրեց 1-ին տեղը։ Զուգախաղերում, ընկերակցելով Մարիետա Նիկոյանին, կրկին գրավեց 1-ին տեղը։

Հայաստանում գրանցած հաջողությունները[6] խմբագրել

Տարեթիվ Առաջնության անվանումը Գրաված տեղը Մրցաձևը
2005 թ. Երևանի առաջնություն 3-րդ Զուգախաղ /Մարիամ Ղազարյան/
2006 թ. ՀՀ մեծահասակների առաջնություն 2-րդ Զուգախաղ /Սեդա Բեգինյան/
2008 թ. ՀՀ մեծահասակների առաջնություն 3-րդ Մենախաղ
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Զուգախաղ /Լաուրա Սամվելյան/
Հայաստանի բաց առաջնություն 3-րդ Զուգախաղ /Մարիամ Ղազարյան/
Հայաստանի պատանեկան առաջնություն 3-րդ Զուգախաղ /Մարիամ Ղազարյան/
2009 թ. Երևանի առաջնություն 1-ին Մենախաղ
Երևանի առաջնություն 1-ին Զուգախաղ /Մելինե Քոչարյան/
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Զուգախաղ /Մելինե Քոչարյան/
Հայաստանի պատանեկան առաջնություն 3-րդ Մենախաղ
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Զուգախաղ /Մելինե Քոչարյան/
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Մենախաղ
2010 թ. Ֆեդերացիայի գավաթ 1-ին Մենախաղ
Ֆեդերացիայի գավաթ 1-ին Զուգախաղ /Լիլիթ Մինասյան/
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Մենախաղ
Հայաստանի պատանեկան առաջնություն 2-րդ Զուգախաղ /Հերմինե Ձավարյան/
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Մենախաղ
ՀՀ մեծահասակների առաջնություն 2-րդ Զուգախաղ /Լիլիթ Մինասյան/
2011 թ. Երևանի առաջնություն 1-ին Մենախաղ
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Զուգախաղ /Լիլիթ Մինասյան/
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Մենախաղ
5-րդ համահայկական խաղեր 1-ին Մենախաղ
5-րդ համահայկական խաղեր 2-րդ Զուգախաղ /Լիլիթ Մինասյան/
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Մենախաղ
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Զուգախաղ /Լիլիթ Մինասյան/
2012 թ. Երևանի առաջնություն 1-ին Մենախաղ
Երևանի առաջնություն 1-ին Զուգախաղ /Քնարիկ Մարգարյան/
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Մենախաղ
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Զուգախաղ /Անահիտ Մանուկյան/
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Մենախաղ
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Զուգախաղ /Լիլիթ Մինասյան/
2013 թ. Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Մենախաղ
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Զուգախաղ /Անահիտ Մանուկյան/
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Մենախաղ
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Զուգախաղ /Լիլիթ Մինասյան/
2014 թ. Երևանի բաց առաջնություն 1-ին Մենախաղ
Երևանի բաց առաջնություն 1-ին Զուգախաղ /Միլենա Պապյան/
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Մենախաղ
Հայաստանի պատանեկան առաջնություն 1-ին Զուգախաղ /Կարինե Մինասյան/
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Մենախաղ
ՀՀ մեծահասակների առաջնություն 1-ին Զուգախաղ /Մարիետա Նիկոյան/

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարկանիշային աղյուսակ
  2. Վարկանիշային աղյուսակ
  3. «Ի՞նչ հույսով են հայ բադմինթոնիստները մեկնում Մալայզիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  4. Սպասելիքներն առայժմ միայն Լիլիթ Պողոսյանն է արդարացնում(չաշխատող հղում)
  5. «Առայժմ բավարարվում ենք միայն մրցափորձի կուտակմամբ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  6. National Champinships

Արտաքին հղումներ խմբագրել