Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիլիթ Քրիստի Մանարյան (օգոստոսի 23, 1992(1992-08-23)), հայ ֆլեյտահար, նկարիչ, երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանի դուստրը[1]։

Լիլիթ Մանարյան
Ծնվել էօգոստոսի 23, 1992(1992-08-23) (31 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություննկարչուհի և ֆլեյտահար
Ծնողներհայր՝ Քրիստ Մանարյան

Կենսագրություն

խմբագրել

Լիլիթ Մանարյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում[2]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, որն ավարտել է 2009 թվականին։ 2003-2008 թվականներին ֆլեյտայի դասընթացներ է անցել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում։ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում «ClassAct» ծրագրի շրջանակներում և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Գալինա Ոլչեկի ղեկավարությամբ 2007 թվականին Լիլիթի առաջին «Ռեստարտ» պիեսը։

Որպես մանկավարժ, տիկնիկավար, հաղորդավար և ռեժիսոր 2008 թվականից աշխատանքի է անցել «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայում։

2009-2015 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան։ 2009 թվականից նվագել է Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ուսանողական նվագախմբում։ 2010 թվականին արժանացել է «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկրի։ 2011 թվականին Գերմանիայում մասնակցել է երաժշտական «Aeolus Bläserwettbewerb» միջազգային մրցույթին։ Նույն թվականից հանդիսանում է Հայաստանում Պատկերապատման զարգացման միության (APBDA) անդամ, ֆրանսիացի նկարիչների ղեկավարությամբ անցել է մասնագիտական վերապատրաստում, «Լավագույն պատկերապատում» անվանակարգում արժանացել է Հայաստանում Պատկերապատման միջազգային փառատոնի 1-ին մրցանակին։

Ներկայացրել է Հայաստանը 2012 թվականին Ֆրանսիայի Անգուլեմ քազաքում կայացած Պատկերապատման ամենամյա համաեվրոպական փառատոնի ցուցահանդեսին։ Առաջին հեղինակային «Սոլո» կարճամետրաժ կինոնկարը նկարահանել է իր առաջին հեղինակային «Սոլո» կարճամետրաժ կինոնկարը, որտեղ հանդես է եկել որպես սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերակատար։ Կինոնկարը մասնակցել է «Հայակ», «Կին» և «ՆՕՖԻ» փառատոներին։

2012 թվականից հաճախել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կինոդպրոց։ Եղել է Քրիստ Մանարյանի հեղինակային «Մուլտի-պուլտի այբուբեն» մանկական երաժշտական 39 մուլտֆիլմերի և հեղինակային «Ինչ դառնամ, երբ մեծանամ» երաժշտական անիմացիոն շարքի 10 մուլտֆիլմերի նկարիչը։ 2014 թվականին համերգներով ելույթ է ունեցել Գրիգոր Առաքելյանի անսամբլի կազմում։

«Այբ» ավագ դպրոցում աշխատել է տիկնիկային թատրոն հեղինակային առարկայի ուսուցչուհի և աշակերտների հետ պատրաստել է մի քանի բեմադրություն։ 2015 թվականին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել իր առաջին ցուցահանդեսը՝ «Լիլիթը և երազները» խորագրով։ Նույն թվականի դեկտեմբերին կայացել է ստեղծվել է նրա և Միքայել Սաղաթելյան-Հերունու «The Quest» ռոք-խումբը, որի առաջին համերգը։

2015 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախմբում՝ որպես ավագ երաժիշտ։ Մասնակցել է հայաստանյան փառատոներին և համերգներին, կատարել ժամանակակից հայ կոմպոզիտորներ Ռուբեն Սարգսյանի, Գեղունի Չթչյանի, Արամ Հովհաննիսյանի, Տիգրան Բաբայանի, Աննա Հակոբջանյանի, Տիգրան Ասլանյանի, Լիա Ղազարյանի, Արշակ Անդրիասովի երաժշտությունները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Առավոտ լուսո հարցազրույց. Քրիստ Մանարյան, Լիլիթ Մանարյան, Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին
  2. «Zarkfoundation - Լիլիթ Մանարյան». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

խմբագրել