Լիլիթ Գալոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Դավթի Գալոյան (հունիսի 17, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2009)[2][3][4], տղամարդկանց միջազգային վարպետ (2010), Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի (2008, 2009)։ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ (2002, 2005, 2008-2017)[5]։
Լիլիթ Դավթի Գալոյան | |
---|---|
Լիլիթ Գալոյան | |
2013 թվականին | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կոչում | Գրոսմայստեր (2009) Միջազգային վարպետ (2010) |
Ներկայիս վարկանիշ | 2285 |
ՖԻԴԵ համար | 13301314 |
365chess | Lilit_Galojan |
Chesstempo համար | 68066 |
ICCF համար | 68066 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2014[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2002[1] |
Lilit Galojan Վիքիպահեստում |
Համարվում է երրորդ հայ շախմատիստուհին, որը նվաճել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչումը։
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գիտխորհրդի կողմից Լիլիթ Գալոյանին շնորհվել է մանկավարժության դոցենտի գիտական կոչում[6]։
Կենսագրություն
խմբագրելԼիլիթ Գալոյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է ութ տարեկանում։ Շախմատային հաջողությունների մեջ մեծ դեր են ունեցել Լիլիթի հայրը և եղբայրը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Լևոն Գալոյանը։
2002 թվականին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականում՝ Շախմատային օլիմպիադային մասնակցությունը եղել է Լիլիթ Գալոյանի Հայաստանից դուրս երրորդ միջազգային մրցաշարը։
Մասնակցել է շախմատի համաշխարհային հինգ օլիմպիադայի՝ 35-րդ (Սլովենիա, Բլեդ 2002), 38-րդ (Գերմանիա, Դրեզդեն 2008), 39-րդ (Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ 2010), 40-րդ (Թուրքիա, Ստամբուլ 2012), 41-րդ (Նորվեգիա, Տրոմսյո 2014)։
«Օլիմպիադա խաղալը պատասխանատու է, քանի որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլ մի ամբողջ թիմի, իսկ քո ամեն մի քայլը կարող է հաջողություն բերել թիմին կամ դժվարության առջև կանգնեցնել[3]»։ - Լիլիթ Գալոյան
|
Կրթություն
խմբագրելԱվարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի մարզական լրագրության և շախմատի ամբիոնը և ստացել լրագրության բակալավրի աստիճան՝ մարզական լրագրություն մասնագիտությամբ և ֆիզիկական կուլտուրայի մագիստրոսի աստիճան՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ։
Ընտանիք
խմբագրել- Ամուսին՝ Արման Գալոյան
- Երեխաներ՝ Լևոն ու Արփի (զույգեր)
Նվաճումներ
խմբագրելՄի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող է՝
- Երևանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1995 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1995 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1997 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1998 թվական։
- Հայաստանի առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի, 1999 թվական։
- Հայաստանի շախմատի կենտրոնական տան առաջնության (ՀՇԿՏ) հաղթող, 1999, 2000, 2006 թվականներ։
- Հայաստանի կանանց առաջին խմբի հաղթող 1997 թվական։
- Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր 2001, 2002
- Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնուհի, 2008, 2009 թվականներ։
- Եվրոպայի առաջնությունում չորրորդ տախտակում արժանացել է անհատական արծաթե մեդալի, 2005 թվական[7]
- Եվրոպայի առաջնությունում երրորդ տախտակում արժանացել է բրոնզե մեդալի, 2009 թվական[8][9][10]
- Եվրոպայի ակումբային առաջնությունում «Միկա» թիմի կազմում արժանացել է բրոնզե մեդալի , իսկ անհատական` երրորդ խաղատախտակում արժանացել է ոսկե մեդալի 2010 թվական[11]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1998 | 2125 | 2125 | 2125 | 2125 | ||||||||||
1999 | 2114 | 2114 | 2114 | 2114 | ||||||||||
2000 | 2114 | 2114 | 2114 | 2114 | 2114 | |||||||||
2001 | 2148 | 2148 | 2146 | 2146 | 2148 | 2146 | ||||||||
2002 | 2163 | 2163 | 2214 | 2236 | 2236 | 2163 | ||||||||
2003 | 2242 | 2242 | 2257 | 2257 | 2257 | 2242 | ||||||||
2004 | 2236 | 2227 | 2244 | 2239 | 2244 | 2227 | ||||||||
2005 | 2242 | 2256 | 2223 | 2270 | 2270 | 2223 | ||||||||
2006 | 2253 | 2251 | 2257 | 2206 | 2257 | 2206 | ||||||||
2007 | 2200 | 2212 | 2212 | 2228 | 2228 | 2200 | ||||||||
2008 | 2263 | 2295 | 2290 | 2305 | 2305 | 2263 | ||||||||
2009 | 2316 | 2323 | 2338 | 2326 | 2348 | 2348 | 2316 | |||||||
2010 | 2374 | 2380 | 2402 | 2384 | 2373 | 2385 | 2402 | 2373 | ||||||
2011 | 2385 | 2377 | 2377 | 2389 | 2389 | 2383 | 2389 | 2377 | ||||||
2012 | 2366 | 2364 | 2349 | 2349 | 2349 | 2349 | 2326 | 2326 | 2326 | 2366 | 2326 | |||
2013 | 2326 | 2326 | 2323 | 2323 | 2320 | 2320 | 2320 | 2319 | 2320 | 2301 | 2301 | 2317 | 2326 | 2301 |
2014 | 2317 | 2317 | 2317 | 2308 | 2308 | 2308 | 2277 | 2275 | 2275 | 2275 | 2275 | 2275 | 2317 | 2275 |
2015 | 2283 | 2283 | 2277 | 2277 | 2275 | 2298 | 2298 | 2298 | 2298 | 2298 | 2298 | 2295 | 2298 | 2275 |
2016 | 2295 | 2295 | 2303 | 2303 | 2296 | 2296 | 2288 | 2288 | 2290 | 2290 | 2290 | 2290 | 2303 | 2288 |
2017 | 2290 | 2290 | 2290 | 2290 | 2277 | 2277 | 2277 | 2296 | 2291 | 2291 | 2291 | 2300 | 2300 | 2277 |
2018 | 2300 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2300 | 2285 |
2019 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 |
2020 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 |
2021 | 2285 | 2285 | 2285 | 2285 | 2285 |
Աշխատանք
խմբագրել2007–2020 թվականներին դասավանդել է շախմատ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2012 թվականից դասավանդում է Ճարատարապետության ու Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Երկու բուհերի թիմերը Լիլիթ Գալոյանի գլխավորությամբ ճանաչվել են մի շարք միջբուհական անհատական և թիմային մրցաշարերի հաղթողներ և արժանացել մեդալների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև միջբուհական անհատական մրցաշարերի ժամանակ բարձր արդյունքի համար նրա ուսանողները երկու անգամ նվաճել են տարվա լավագույն ուսանող-մարզիկ տիտղոսը։
Գիտական աշխատություններ
խմբագրել- «Շախմատը բուհում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2017,
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 OlimpBase
- ↑ «Galojan, Lilit». FIDE. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Լիլիթ Գալոյան. Տրամադրվածությունս մարտական է
- ↑ Գալոյան Լիլիթ
- ↑ «All Women's Champions of Armenia». Armchess. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին շնորհվել է դոցենտի կոչում
- ↑ 15th European Women's Team Chess Championship 2005։
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 17th European Women's Team Chess Championship 2009». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 15th European Club Cup for Women 2010». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիթ Գալոյան» հոդվածին։ |